Xdrive Traffic school  Follow

Ավտովարման դասընթացներ X-Drive ավտոդպրոցում

Publish Date: Oct 04, 2019

Մեր օրերում մեքենա ունենալը դարձել է անհրաժեշտություն։ Սակայն բացի այն, որ ունես մեքենա, անհրաժեշտ է նաեւ լավագույնս տիրապետել մեքենա վարելու հմտություններին։

Ոլորտում X-Drive ավտոդպրոցն ունենալով տասնամյա փորձ, թույլ տվեց ավելի  ընդլայնվել ու ավտովարմանը վերաբերող ժամանակակից ու գրագետ կրթությունը հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլեւ մարզերի բնակչությանը։

Սեպտեմբերի 28-ից լոռեցիների համար իր հյուրընկալ դռները բացեց X-Drive ավտոդպրոցի Վանաձորի մասնաճյուղը։ Գերժականակակից պայմաններ, նոր մեքենաներ ու գրագետ մասնագետներ՝ այս ամենը մեկտեղված է X-Drive ավտոդպրոցում։

 Վանաձորում` բացելով իր թվով 4-րդ մասնաճյուղը, X-Drive-ի ուսանողները շատ շուտով կդառնան հմուտ վարորդներ, ինքնուրույն վարելով սեփական մեքենաները։

Դպրոցը հագեցած է տեսական դասընթացներ անցկացնելու համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով ու նյութերով։ Իսկ արդեն ավտովարման դասընթցներն անց են կացվում ավտոմատ եւ մեխանիկական փոխանցման տուփերով նոր եւ կահավորված Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներով։ Հմուտ վարորդ-հրահանգիչներն իրենց փորձը փոխանցում են սկսնակ վարորդներին։

X-Drive ավտոդպրոց կարող են այցելել մեքենա վարել սովորել ցանկացող բոլոր անձիք՝ առանց տարիքային ու սեռային սահմանափակումների։ Մեզ մոտ մեքենա վարել կարելի է սովորել նվազագույնը 2 շաբաթում։

X-Drive-ում հոգացել ենք, որպեսզի դասընթացները հարմարեցված լինեն՝ թե՛ ուսանողներին, թե՛ աշխատողներին, եւ՛ բոլոր նրանց ովքեր ուզում են սովորել մեքենա վարել, սակայն ժամանակ գրեթե չունեն։

Այսպիսով, մեզ մոտ գործում է հետեւյալ ժամային գրաֆիկը։ Եթե ցանկանում եք մեքենա վարել սովորել 2 շաբաթում, ապա X-Drive եք այցելում ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից։ Իսկ եթե դպրոց եք հաճախում՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ապա դասընթացի տեսական կուրսն ավարտում եք 3 շաբաթում։ Իսկ ավտովարման օրերն ու ժամերն ընտրում է ուսանողը։ Իսկ ուսման վճարը հարմար է բոլորին ։ Փաթեթի արժեքը՝ 45000 դրամ է, որի մեջ ներառված է` եւ՛ տեսական եւ գործնական պարապմունքները։

X-Drive կարող են հաճախել, ոչ միայն Վանաձորում բնակվող ավտոմեքենա վարել ցանկացողները, այլ նաեւ հարակից համայնքների բնակիչները։

Ավտովարման դասընթացներն անհատական են, որոնք սկզբնական շրջանում անց են կացվում քաղաքի քիչ երթեւեկելի հատվածներում, իսկ մեքենային տիրապետելուց հետո ուսանողները երթեւեկում են քաղաքի ավելի բանուկ հատվածներում։

X-Drive-ում սովորող ուսանողը դասընթացի ավարտին տիրապետում է ոչ միայն տեսական կուրսին, վարորդական իրավունք ստանալու համար քննության հարցաշարերին, այլ նաեւ մեքենայի վարման բոլոր հմտություններին։ Մեննք սովորացնում ենք՝ բոլոր օրենքներն ու կանոնները, բոլոր տեսակի կայանումները, շրջադարձերը։

Ցանկության դեպքում ուսանողը կարող է ընտրել նաեւ անհատական փաթեթ։

Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Վանաձորում նույնպես շատ կանայք եւ աղջիկներ ցանկանում են, որպեսզի մեքենա վարել սովորեն հենց կին վարորդ-հրահանգիչի մոտ, Վանաձորում մենք ունենք նաեւ վերապատրաստված կին - հրահանգիչ։

X-Drive ավտոմոտոսպորտ դպրոցը ապացուցում է, որ գրագետ երթեւեկությունը բխում է ճիշտ կրթությունից։ Մեր մասնագիտական կազմում ընդգրկված են ներկա եւ նախկին փորձառու ավտոսպորտսմեններ, ովքեր տիրապետում են ավտովարման բոլոր մանրուքներին։

Մենք տալիս ենք սկսնակ վարորդին  անհրաժեշտ ամբողջական գիտելիքը՝ ճանապարհային երթեւեկության կանոնների, օրենքների, ճանապարհային նշանների, ինչպես նաեւ մեքենայի վարման գործնական հմտությունների, ավտոմեքենայի կառուցվածքի ու շահագործման մասին։

Փորձը ցույց է տվել, որ մեզ մոտ սովորելուց հետո մեր ուսանողներն ինքնուրույն ստանում են վարորդական իրավունք` կատարելով միայն պետական անհրաժեշտ վճարումները։

Մենք գտնում ենք Վանաձորի հենց կենտրոնում՝ Տիգրան Մեծ 55/2 հասցեում։

Մանրամասների համար կարող եք այցելել X-Drive ավտոդպրոց, կամ զանգահարել՝ 055 0792222 հեռախոսահամարով։

Similar Opportunities


Host Countries

Armenia