Վճարովի պրակտիկա բարձրագույն կրթություն ունեցողների համար. «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիր

Publish Date: Oct 13, 2015

Deadline: Oct 22, 2015

Ծրագրի մանրամասները

Դուք ունեք բարձրագույն կրթություն, բայց չունեք աշխատանքային փորձ և այս պատճառով Ձեզ աշխատանքի չե՞ն ընդունում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող “Երիտասարդների առաջխաղացման արահետ” ծրագիրը Ձեզ հնարավորություն է ընձեռում աշխատանքային պրակտիկա անցնել Հայաստանի առաջատար ընկերություններում:

Մինչև հոկտեմբերի 22-ը դիմեք Ձեր մասնագիտությանը համապատասխան առկա թափուր պաշտոններին և մասնակցեք ընտրությանը: Ընտրվելու դեպքում դուք վեցամսյա պրակտիկա կանցնեք ընդունող ընկերությունում, և կստանաք ամսեկան աշխատավարձ՝ ԱՄՆ 100 դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ծրագրին կարող են դիմել նորավարտ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր չունեն աշխատանքային փորձ: Այս տարի ծրագրի թիրախ են հանդիսանում հիմնականում Սիրիայից և Ուկրաինայից տեղահանված երիտասարդները: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 060 530000(168, 154):

Ինչպես դիմել ծրագրին՝

  1. Ներբեռնել/բացել պրակտիկայի համար առկա աշխատատեղերի ցուցակը
  2. Ընտրել պաշտոնը, որին կցանկանայիք դիմել և, որը համապատասխանում է Ձեր կրթությանը
  3. Դիմել պաշտոնին, ուղարկելով հետևյալ փաստաթղթերը ruzanna.hayrapetyan@undp.org; anna.avagyan.91@gmail.com էլ-փոստին՝
    ռեզյումե
    դիպլոմի և/կամ հավաստագրի սկան արված օրինակ
    անձնագրի սկան արված օրինակ
  4. Որպես նամակի վերնագիր նշեք ընկերության անունը և պաշտոնը, որին դիմում եք
  5. Դուք կարող եք դիմել առավելագույնը 2 պաշտոնի և յուրաքանչյուր դիմում պետք է ուղարկել առանձին

Similar Opportunities


Host Countries

Armenia