«Վաճառքի Օկտավա» դասընթացների շարք 2017, Երևան

Publish Date: May 23, 2017

Deadline: Jun 01, 2017

Վաճառքի Օկտավա (Դո-ից Դո)

Բանկային կառավարման դպրոցը, միավորելով ոլորտի լավագույն 9 թրեյներներին, սկսում է նախադեպը չունեցող դասընթացների շարք:

ՎԱՃԱՌՔԻ ՕԿՏԱՎԱ՝ այն ամենն, ինչ պետք է վաճառքի ամբողջական ցիկլն իրականացնելու համար՝ ԴՈ-ից մինչև ԴՈ:

Մենք գիտենք, թե ինչ ենք ուսուցանում, քանզի մեր գիտելիքները պրակտիկ են և երկար տարիների փորձի վրա են հիմնված: Մեզանից յուրաքանչյուրն իր կողմից դասավանդվող թեմայի փորձագետն է, - ասում են դասընթացի թրեյներները:

Ու՞մ համար է նախատեսված դասընթացը.

  • Վաճառքի մասնագետների, ովքեր ոչ միայն վաճառում, այլ նաև նոր հաճախորդներ են փնտրում
  • Մարքեթինգի մասնագետների
  • Startup կազմակերպությունների ղեկավարների, ովքեր ինչպես նոր հաճախորդների ներգրավման, այնպես էլ ընկերության ճանաչելիության բարձրացման խնդիր ունեն
  • Startup կազմակերպությունների ղեկավարների, ովքեր վենչուրային ընկերություններ են փնտրում
  • Անհատների, ովքեր ցանկանում են իրենց կարիերան սկսել հենց մարքեթինգի և վաճառքի ոլորտներում

Դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք՝

  • Պլանավորել վաճառքները
  • Պլանավորված վաճառքները համակարգել և վերահսկել
  • Ուսումնասիրել մրցակցային շուկան
  • Սահմանել պոտենցիալ հաճախորդների խմբեր
  • Ընտրել համապատասխան վաճառքի ճիշտ մեթոդ
  • Վաճառել ինտերնետով
  • Վաճառել հեռախոսով
  • Վաճառել դեմ առ դեմ
  • Խոսել և գրել վաճառքի լեզվով (Content)
  • Վաճառել ապրանք, ծառայություն և ընկերություն՝ պատշաճ կերպով ներկայացնելով դրանք թիրախային լսարանին (presentation)
  • Վաճառքից հետո հավատարիմ դարձնել հաճախորդներին

Դասընթացի թեմաներ

  • Մրցակիցների ուսումնասիրում
  • Պոտենցիալ հաճախորդների խմբերի սահմանում
  • Վաճառքների պլանավորում
  • Պլանավորված վաճառքների համակարգում և վերահսկում
  • Վաճառքի տեխնիկաների ընտրություն
  • Վաճառքի համար անհրաժեշտ ինֆորմացիայի տարածման եղանակներ
  • Թվային տիրույթի գործիքներ
  • Վճարովի և անվճար գովազդ՝ թվային տիրույթում
  • Հեռախոսային հաղորդակցության առանձնահատկությունները (դրական և բացասական կողմեր)
  • Հեռախոսային հաղորդակցության տեսակները հաճախորդների սպասարկման ընթացքում
  • Արդյունավետ հեռախոսային հաղորդակցության հիմնական սկզբունքները
  • Հաճախորդների` հեռախոսային սպասարկման հիմնական սկզբունքները
  • Հեռախոսային վաճառքի առանձնահատկություններ
  • Ծանոթացում, կոնտակտի ստեղծում
  • Հաճախորդի պահանջմունքների բացահայտում
  • Բանակցություններ (առարկությունների հետ աշխատանք)
  • Գործարքի ավարտ
  • Մարքեթինգային տեքստերի կազմում
  • Գրավոր հաղորդակցության Էթիկական և իրավական տարրեր
  • Բանավոր հաղորդակցության սկզբունքները վաճառքի գործընթացում
  • Վաճառքի գործընթացին նպաստող ոչ վերբալ հաղորդակցություն
  • Ապրանքը ներկայացնելու հետ կապված հոգեբանական տրամադրվածություն
  • Ապրանքի ներկայացման կառուցվածքի մշակում
  • Վստահ ելույթի կարևորություն ու գաղտնիքներ
  • Լսողի/-ների/ ուշադրության կառավարում
  • Ապրանք ներկայացնելիս հարցերին պատասխանելու կանոններ
  • Հաճախորդների հետ կայուն կապի կշիռ
  • Հաճախորդների հետ կապի տարբեր մեխանիզմներ և համակարգեր
  • Հաճախորդների հետ կապի  համակարգերի կիրառելիություն

Տևողություն և ժամ

Դասընթացները կկայանան 2017թ.-ի հունիսի 05-ից մինչև հուլիսի 11-ը`շաբաթական 3 անգամ`ժամը 18:30-ից 20:00:

Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2017 թվականի հունիսի 01-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «Վաճառքի օկտավա (դո-ից դո)») կամ գրանցվել մեր կայքում www.bmschool.am (էջի ներքևի մասում): Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապվեն դասընթացի վերջնաժամկետը լրանալուն պես:

Դասընթացի արժեք

Դասընթացի արժեքը կազմում է 75000 դրամ`ներառյալ ԱԱՀ: Դասընթացի շրջանակներում դասավանդելու են 9 թրեյներներ, ովքեր իրենց ոլորտի լավագույններն են:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.bmschool.am

Similar Opportunities


Disciplines

Business

Economics

Host Countries

Armenia

Event Types

Trainings