Ուսման վարձի չափով կրթաթոշակների մրցույթ Հայ կրթական հիմնարկության կողմից

Publish Date: Apr 18, 2016

Deadline: Jun 06, 2016

2016-2017 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 201-2017թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2016 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15, 7  կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/?page_id=23 կայքից, և 2016 մայիսի 18-ից մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Մաշտոցի 13, Դերասանի տուն):

Մանրամասն պարզաբանումների համար կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 53 14 85 (զանգեն միայն ուսանողները և ոչ ծնողները) կամ գրել aefscholarships@gmail.com հասցեին:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aefweb.org/scholarships/

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia