Ֆուլբրայթ գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիր 2018 թ. - Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Publish Date: Feb 14, 2018

Deadline: Mar 23, 2018

Ֆուլբրայթ գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիր(ԳՈՒՆ)

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Ֆուլբրայթ գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ): Այս ծրագիրը եզակի հնարավորություններ կընձեռի անգելերեն լեզվի և հասարակագիտական առարկաների մի խումբ ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները:

Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2019 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին:

Դիմումի ձևը /միայն առցանց տարբերակ/ և ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ դեսպանատան կայքէջի հայտարարությունների բաժնում` http://www.usa.am/cms/announcements.php:

Առցանց դիմումի ձևը տես՝ irex.org/fulbright-tea :

Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին 010-494410 կամ 494211 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի teayerevan@state.gov հասցեով:

Այս տարվա կիսաեզրափակչի հաղթողները մասնակցելու են հարցազրույցի և մայիսին հանձնելու են TOEFL iBT քննություն:        

IREX PRIVACY POLICY & APPLICATION CERTIFICATION STATEMENT

INSTITUTIONAL SUPPORT AND REFERENCE FORM

ONLINE APPLICATION GUIDE FOR APPLICANTS

LEAVE APPROVAL FORM

Similar Opportunities


Disciplines

Any

Education

Study Levels

Graduate

Undergraduate

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

United States