Children of Armenia Fund (COAF)  Follow

ՏՏ դասավանդում ՍՄԱՐԹ կենտրոնում. Հայաստանի մանուկներ հիմնադրամը հրավիրում է համագործակցության

Publish Date: Aug 22, 2017

Deadline: Sep 15, 2017

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը համագործակցելու է հրավիրում ՏՏ բնագավառում կրթական ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձ և բարձր պրոֆեսիոնալ որակավորումներ ունեցող գործընկեր կազմակերպությունների/անհատների խմբերի՝ ՍՄԱՐԹ Նախաձեռնության (COAF SMART) շրջանակներում համապատասխան դասընթացների մշակման և ուսուցման համար, այդ թվում.

  • Համակարգչային և ICT գրագիտություն
  • Հավելվածների մշակում
  • Ծրագրավորում և կոդավորում
  • Ցանցային և գրաֆիկական դիզայն
  • Համակարգչային լեզուներ. HTML, Java, այլ
  • Տվյալների վերլուծություն
  • Թվային մարքեթինգ
  • ՏՏ Նախագծերի կառավարում
  • Այլ հարակից ոլորտներ (օրինակ՝ կիրառական ֆիզիկա և մաթեմատիկա, ռոբոտաշինություն, այլ)

ՍՄԱՐԹ նախաձեռնության երկու հիմնասյուներն են ոչ ֆորմալ կրթական միջավայրն ու կրթության բովանդակությունը։ Միջավայրն ապահովվելու է համապատասխան ենթակառուցվածքների՝ տեխնոլոգիապես հագեցած ՍՄԱՐԹ և ՍՄԱՐԹ Ապահով Սենյակների, ինչպես նաև ՍՄԱՐԹ կենտրոնի առկայությամբ, իսկ բովանդակության հիմքում ոչ ֆորմալ կրթությունն է՝ ստեղծագործ ու  նորարարական մեթոդների կիրառմամբ։ Տեխնոլոգիան ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրային փաթեթի հենքն է. այն համադրված է առաջարկվող տարբեր ծրագրերում, ինչպիսիք են կերպարվեստը, երաժշտությունը, վաղ մանկական զարգացումը, և այլն։ ՏՏ-ն նաև ՍՄԱՐԹ Կենտրոնի ուսումնական ծրագրի լիիրավ ինքնուրույն ճյուղ է։

Լրացնելով հետաքրքության ցուցաբերման ձևանմուշ - հայտը (կցվում է հայտարարությանը) և մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը այն coaf@coafkids.org էլէկտրոնային հասցեին ուղարկելով՝ Դուք և/կամ Ձեր կազմակերպությունը կարող եք ներգրավվել այս աննախադեպ նախաձեռնությանը՝ որպես Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործընկեր։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻ, ԾԱՎԱԼԻ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՍՄԱՐԹ Կենտրոնը հիմնադրամի ՍՄԱՐԹ Նախաձեռնության առաջատար կառույցն է։ ՍՄԱՐԹ Կենտրոնի բոլոր ծրագրերը օրգանապես միավորված են կրթական մեկ ամբողջական հայեցակարգի ներքո, որը կարևորում է երեխայակենտրոն և երեխայամետ մոտեցումը, ցկյանս ուսումնառությունը, ժամանակակից մեթոդների կիրառումը՝ երեխաների և մեծահասակների ներգրավածությունն ու մասնակցությունն առավելագույնի հասցնելու համար։  Կրթական ծրագրի, ուսուցման մեթոդների ու ձևերի բազմազանությունը ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրային գունապնակը հասանելի են դարձնում  բոլոր տարիքային խմբերի համար, ուստի չորս տարեկանից մինչև մեծահասկներ կարող են դառնալ կենտրոնի շահառուներն ու հմտանալ առաջարկվող ծրագրերում։ Այդուհանդերձ, կենտրոնի հիմնական թիրախ խումբը միջինից-ավագ դպրոցական տարիքի աշակերտներն են։

Մեկ օրվա ընթացքում ՍՄԱՐԹ Կենտրոնում կարող է տեղավորվել շուրջ 200 մարդ, որոնցից 50-100-ն օրվա ընթացքում ներգրավված կլինի  վերոնշյալ դասընթացներում։ ՍՄԱՐԹ բոլոր մասնակիցների համար որոշակի հաճախականությամբ պարտադիր կլինի մասնակցությունը ICT գրագիտության դասընթացին, մինչդեռ շուրջ 40-60 երեխա այլ հաճախականությամբ կմասնակցի 2-3 նեղ ուղղվածությամբ դասընթացների, օրինակ՝ ծրագրավորմանը կամ հավելվածների մշակմանը։

Ակնկալվում է, որ գործընկերները կներգրավվեն կենտրոնի աշխատանքներին  տեղում՝  Լոռու մարզի Դեբետ  համայնքում։ Համագործակացության առաջին վեց ամիսների ընթացքում  մարզային ներկայությունը կլինի պարտադիր, իսկ այնուհետև աշխատանքները կարող են իրականացվել մենթորային և մոնիթորինգային սկզբունքով՝ տեղի մասնագետների ներգրավմամբ։

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ:

  • Հետաքրքրված կողմերը պետք է ներկայացնեն ստորև նշված նախապայմանների հիման վրա լրացված հայտ՝ վերնագրում նշելով «EOI-կազմակերպության անունը»։
  • Նախնական ընտրության արդյունքում ընտրված բոլոր գործընկերները ընտրության վերջին փուլից առաջ հնարավորություն կունենան հանդիպելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ և քննարկելու հետաքրքրող հարցերը։
  • Նախնական ընտրությունն անցած բոլոր գործընկերները պետք է տրամադրեն հստակեցված ուսումնական ծրագիր, որը ներառում է նշված ոլորտներից ամենաքիչը երեքը և նախատեսված է համապատասխան տարիքային խմբերի համար։ Ծրագրում հստակեցված պետք է լինեն նպատակները, ծրագրային բաղկացուցիչ փուլերը, մեթոդաբանությունն ու ակնկալվող արդյունքները, որոնք իրենց հերթին պետք է համահունչ լինեն ՍՄԱՐԹ Նախաձեռնության նպատակների հետ։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը կհամագործակցի մեկ կամ մի քանի կազմակերպությունների հետ, որոնք հմուտ են իրենց ոլորտում և պատրաստ են սերտորեն համագործակցելու հիմնադրամի հետ։
  • Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտը ստանալու մասին կծանուցի յուրաքանյուր դիմորդի։ Բոլոր հայտերը մանրամասն կդիտարկվեն և կգնահատվեն, որից հետո հիմնադրամը կապ կհաստատի հավանական թեկնածուների հետ՝ հետագա քայլերի քննարկման համար. hայտերի ուսումնասիրությանը կհատկացվի շուրջ մեկ ամիս։ Խնդրում ենք հաշվի առնել, որ տվյալ համագործակցության առաջարկին դիմելը դեռևս չի երաշխավորում դիմորդի՝ որպես գործընկեր ընտրությունը. դիմորդները հավելյալ կտեղեկացվեն արդյունքների մասին։

Լրացնելով հետաքրքության ցուցաբերման ձևանմուշ - հայտը (կցվում է հայտարարությանը) և մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը այն coaf@coafkids.org էլէկտրոնային հասցեին ուղարկելով՝ Դուք և/կամ Ձեր կազմակերպությունը կարող եք ներգրավվել այս աննախադեպ նախաձեռնությանը՝ որպես Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործընկեր։

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ:

  • Նվազագույնը՝ 3 տարվա փորձ համապատասխան ոլորտում։
  • Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի իրականացմանն աջակցելու, այդ գործընթացի մեջ սեփական ներդրում ունենալու պատրաստակամություն։
  • Մշակված մոտեցում տեղական կադրերի հմտությունների զարգացման հարցում՝ ծրագրերի իրականացման գործընթացը վերջիններիս վեցից մինչև տասներկու ամիսների ընթացքում փոխանցելու միտումով (ներառյալ համապատասխան նյութերն ու մեթոդները)։
  • Տեղի մասնագետներին հետագայում մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն։
  • Արդյունավետ ու նորարար համագործակցային մոտեցումների համադրում։

Նշում. Առավելություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք հետագայում աշխատանքի հնարավորություն կընձեռեն տեղի մասնագետներին։

Similar Opportunities


Opportunity Types

Competition

Host Countries

Armenia