Ծրագրավորման փորձնաշիփ ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում

Publish Date: Mar 14, 2017

Deadline: Mar 28, 2017

Փորձնաշիփի ընթացքում ընտրված 3 մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երեք անգամ մասնակցել մեկ ժամյա ուսուցողական դասընթացի, որի ժամանակ խորությամբ կսովորեն HTML, CSS, JavaScript, PHP, SQL ու հարակից բազմաթիվ այլ լեզուներ, ծրագրեր ու հմտություններ։ Զուգահեռաբար ընտրված փորձնակները կաշխատեն ու կզարգացնեն armacad.info-ն։

Ծրագրավորման լեզուներից զատ փորձնակներն ամբողջությամբ ներգրավված կլինեն ԱՐՄԱԿԱԴ ընկերության վաճառքների, նորարարությունների ու մարքեթինգային թոհուբոհի մեջ, կսովորեն զանգել գուգլենց, գրել գոդեդիենց, փոսթմարքափենցից զեղչ ստանալ, ֆեյսբուքի պիքսելն ինտեգրել կայքում, ավելացնել թվիթերյան հետևողների թիվը քրաուդֆայրափի միջոցով, ծառայությունները վաճառել օքսֆորդենց ու սորբոնենց, աշխատել սերվերների հետ, տիրապետել առցանց վճարային համակարգերին, armacad.info-ին ինտեգրել բազմաթիվ այլ հարակից ծրագրեր և այլն։

Փորձնաշիփը տևելու է 6 ամիս։

Բոլոր դիմողները պետք է շատ լավ տիրապետեն անգլերեն լեզվին, ունենան մաթեմատիկական մտածողություն, լինեն նորավարտ կամ ոչ այդքան, ունենան ազատ ժամանակ, չունենան հիմնական աշխատանք և ունենան սեփական շարժական համակարգիչ։ Եթե դիմողներն ունենան ծրագրավորման հմտություններ, ապա շատ ավելի լավ։

Անկախ մասնագիտական որակներից, դիմող անձնավորությունները պետք է լինեն խիստ նպատակասլաց, հասկանան ԱՐՄԱԿԱԴ կազմակերպության զարգացման հեռանկարները, հանդես գան սեփական առաջարկներով և արդյունքում ստանան ԱՐՄԱԿԱԴ ընկերության հիմնական աշխատակից դառնալու հրավեր։

Կարճ ասած, մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ինքնամոռաց կնվիրվեն ԱՐՄԱԿԱԴին ու մեր թիմի հետ համատեղ կկարողանան հաջողության հասնել։

Ծրագրավորողների փորձնաշիփը կղեկավարի ԱՐՄԱԿԱԴ ընկերության տեխնիկական տնօրեն, թույն դեմք ու հիանալի անձնավորություն Տիգրան Պետրոսյանը։ Նա նախկինում 3 տարի շարունակ ղեկավարել է Գինոսի ընկերության ծրագրավորողների թիմն, իսկ այժմ աշխատում է նաև Ջումագ ընկերությունում որպես վեբ ծրագրավորող։ Նա 1 տարի դասավանդել է նաև Armenian Code Academy-ում։   

Դիմելու համար խնդրում ենք սեղմել այս հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա ու դիմել։

 

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia