TOEFL և IELTS դասընթացներ «Դի-Սի» լեզուների կենտրոնում

DC Development Center For Languages and Skills Training


Deadline:

November 07, 2016


Opportunity Cover Image - TOEFL և  IELTS դասընթացներ «Դի-Սի» լեզուների կենտրոնում

Գրանցվեք նոյեմբերին սկսվող TOEFL և  IELTS դասընթացների համար և Ձեր մոտիվացիոն նամակը անվճար կստուգվի «Դի-Սի» լեզուների կենտրոնի փորձառու դասընթացավար Լուսինե Ստեփանյանի կողմից: 

«Դի-Սի» լեզուների կենտրոնը կազմակերպում է TOEFL-ի և IELTS-ի նախապատրաստական դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել TOEFL և IELTS քննությունները հանձնելու համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ կամ բարելավել դրանք: Դասընթացները վարում են TOEFL-ի և IELTS-ի դասավանդման մեծ փորձ ունեցող մասնագետներ:

Տևողությունը

Դասընթացները կսկսվեն նոյեմբերի 7-ից և կտևեն երկու ամիս: Դասերն անցկացվելու են շաբաթը երեք օր հաճախականությամբ և 2 ժամ տևողությամբ:

Դասընթացավարներ

Լուսինե Ստեփանյան-կրթությունն ստացել է ԱՄՆ-ում, ունի 6 տարվա աշխատանքային փորձ դասավանդման ասպարեզում, ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացված կրթական ծրագրի շրջանավարտ, Global Villager, Հայաստանում Ամերիկյան խորհրդի կողմից պրակտիկան անց է կացրել ԱՄՆ-ում: Դասավանդում է TOEFL, Business English /Բիզնես Անգլերեն/, Soft Skills/համակարգչային հմտություններ/, General English/Ընդհանուր Անգլերեն/: Հանդիսանում է նաև  ETS TOEFL Propell սերտիֆիկատի օգտատեր: 

Սոնա Մինասյան-ունի վեց տարվա դասավանդման աշխատանքային փորձ, ունի CELTA որակավորում, աշխատանքային մեկ տարվա դասավանդման փորձ Ղազախստանի Միջազգային տանը: Թրեյներ և՛ TOEFL, և՛ IELTS քննությունների: Դասավանդում է BEC, General English/Ընդհանուր Անգլերեն/, Business English/Բիզնես Անգլերեն/: Հանդիսանում է նաև  ETS TOEFL Propell սերտիֆիկատի օգտատեր:

Ամսավճարը

Դասընթացի արժեքը 40000 դրամ է մեկ ամսվա համար, բայց մինչև նոյեմբերի 4-ը գրացվելու դեպքում կտրվի հավելյալ զեղչ առաջին ամսվա համար, և վճարը կկազմի 35000 դրամ

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374)91 160102 հեռախոսահամարով:



Host Country
Event Type
Publish Date
October 26, 2016




0 Comments