International School of Economics at Tbilisi State University (ISET)  Follow

Տնտեսագիտության մագիստրոսական ծրագրի ընդունելություն Էկոնոմիկայի միջազգային դպրոցում, Վրաստան

Publish Date: Mar 14, 2017

Deadline: Apr 27, 2017

Ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ ստանալու հնարավորություն

Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Էկոնոմիկայի միջազգային դպրոցը (ISET) սկսում է տնտեսագիտության մագիստրոսական հեղինակավոր ծրագրի մասնակցության դիմում-հայտերի ընդունումը:

Հայ դիմորդների համար գործում են հետևյալ պայմանները՝

  • Լրիվ կամ մասնակի կրթաթոշակներ
  • Անվճար կացարանի ապահովում Թբիլիսիում ուսանելու ողջ ընթացքում
  • Պրակտիկայի և/կամ մեկ սեմեստր Եվրոպայում ուսանելու հնարավորություն
  • Ամառային պրակտիկա/ Հայաստանում աշխատելու հնարավորություն
  • Հնարավորություն՝ մասնակցելու բարձրակարգ ասպիրանտական ծրագրերի ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում

Մագիստրոսական ծրագրում ներգրավված բոլոր հայ ուսանողների համար ISET-ի ամառային մաթեմատիկական ճամբարը  (3 շաբաթ, 2017թ. օգոստոս ամսվա ընթացքում) և ուսումնառության առաջին կիսամյակը (8 շաբաթ, 2017թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում) կլինեն անվճար: Բարձր առաջադիմություն ունեցող բոլոր հայ ուսանողները կստանան կրթաթոշակներ՝ ըստ արժանվույն:

2017թ. աշնանը սկսվող ծրագրի մասնակցության դիմումները կընդունվեն առցանց մինչև 2017թ. ապրիլի 27-ը: Մաթեմատիկայի և անգլերեն լեզվի ընդունելության քննությունները կանցկացվեն 2017թ. մայիսի սկզբին, Երևանում:

ISET-ի կրթական ծրագիրը արտացոլում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի լավագույն կրթական ծրագրերը, իսկ դասավանդումը անց է կացվում բացառապես անգլերենով, օտարերկրյա դասախոսների կողմից:

Ցանկության դեպքում 2017-ին ISET ընդունված ուսանողները կարող են մասնակցել մասնագիտական կիրառական դասընթացների, ինչպիսիք են՝ «Էներգետիկա և բնապահպանություն», «Սոցիալական քաղաքագիտություն», «Գյուղէկոնոմիկա», «Մակրոտնտեսական քաղաքականության և մասնավոր սեկտորի զարգացում», որոնց ընթացքում նրանց տրվում է ազատություն՝ մշակելու անհատական կրթական պլաններ, այդպիսով պատրաստվելով պրոֆեսիոնալ կարիերային հասարակական քաղաքականության, բանկային և ֆինանսական վերլուծությունների բնագավառներում:

Զգալի շեշտ է դրվում հայ ուանողներին օգնելու՝ ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ասպիրանտական ծրագրերում ներգրավվելու վրա: ISET-ի հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու-Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի շուրջ 34 շրջանավարտներ ներկայումս շարունակում են իրենց ուսուցումը ասպիրանտուրայում ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից:

ISET-ի մասին: Էկոնոմիկայի միջազգային դպրոցը ստեղծվել է 2006-ին և հովանավորվում է միջազգային դոնորների կոնսորցիումի կողմից` այդ թվում British Petroleum-ը, CERGE-EI հիմնադրամը, Վրաստանի կառավարությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, OSI-ը, Sida-ը, USAID-ը և Համաշխարհային բանկը: ISET–ն Հարավային Կովկասում գտնվող միակ հաստատությունն է, որն առաջարկում է միջազգային պահանջներին համապատասխանող տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր: Իր առջև դնելով տարածաշրջանում կրթությունը և հետազոտությունը զարգացնելու առաքելություն` էկոնոմիկայի դպրոցը ջերմորեն բացում է դռները անդրկովկասյան երկրների ուսանողների առջև:

ISET-ի բոլոր 287 շրջանավարտները ներկայումս աշխատում կամ շարունակում են կրթությունը արտերկրում: ISET-ի սաները շարունակում են կրթությունը ասպիրանտական ծրագրերում, ակտիվորեն ներգրավված են անալիտիկ ոլորտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ միջազգային բանկերում, բոլոր երեք հարավկովկասյան երկրների նախարարություններում:

Դիմումները ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.iset.ge կայքը:

Կոնտակտային անձ՝

Մայա Սուրգուլադձե
admissionsMA@iset.ge
հեռ.՝+995 (322) 507 177, ներքին համարը՝104:

Similar Opportunities


Disciplines

Business

Economics

Finance

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia