ԾՐԱԳԻՐ - Թանգարանների գիշեր 2016. Թանգարանները և մշակութային լանդշաֆտները

Publish Date: May 11, 2016

«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»

Թանգարանների միջազգային օր 18.05.2015

Թանգարանների գիշեր 21.05.2015

2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգա­րանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թան­գարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հո­վանավորությամբ:

1977 թվակա­նից­ ի վեր մա­յիսի­ 18-ը համախմ­բում­ է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկ­ված թեմային համահունչ հանդես գալ հատուկ միջո­ցառումներով ու նախաձեռնություններով: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդ­ շաֆտները», իսկ օրվա նպատակը՝ բարձրացնել թանգա­րանների պատասխանատվությունը մշակութային միջա­ վայրի նկատմամբ, մեծացնել լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանման գիտելիքներն ու փորձը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թան­ գարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան է միացել Հայաստանի և Արցախի թվով 112 թանգարան: Միաժամանակ, մի շարք միջոցա­ռումներ նվիրվելու են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Մասնակից թանգարան­ները հանդես են գալու ինքնատիպ նախաձեռնություն­ներով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն:

Սիրով հրավիրում ենք մշակութասեր հասարա­կությանը` ներկա գտնվելու այս գեղեցիկ տոնին` դրանով իսկ ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման և սերունդներին դրան հաղորդա­կից դարձնելու մեր նպատակը:

Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: Նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

2016 թ. միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 112-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» միջոցառմանը  և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք թանգարաններ՝ Հայաստանից և Արցախից (թվով` տաս թանգարան): Վերը նշված երկու օրերի ընթացքում բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով:

«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով  թանգարանները իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

Միջոցառման ծրագիրի շրջանակներում մայիսի 18-ին՝ 10:00-ից-18:00-ն, և մայիսի 21-ին՝ 18:00-24:00-ն,  թանգարանների մուտքը կլինի անվճար:

ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ

Հայաստանի պատմության թանգարան
+374 10 52 06 91, www.historymuseum.am, Երևան, Հանրապետության հրապարակ 4

Մայիսի 18

12:00, 14:00, 16:00

Դաս-էքսկուրսիաներ` «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խնդիրը», «ՀՀ անկախության հռչակումը՝ Հռչակագիրը, անկախության հանրաքվեն», «Հայաստանի սահմանների պաշտպանությունը, Հայկական բանակի ստեղծումը» խորագրերով

Մայիսի 21

18:00-24:00 «Ճանաչիր երկիրդ» ցուցադրություն Թանգարանի հրապարակահայաց տարածք

 

Հայաստանի ազգային պատկերասրահ
+374 10 56 74 72, www.gallery.am, Երևան, Արամի 1

Մայիսի 18

11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

18:00-24:00 Եղիշե Թադևոսյան. «Ռետրոսպեկտիվ ցուցահանդես», 2-րդ հարկ
18:00-24:00 Փանոս Թերլեմեզյան. Ծննդյան 150-ամյակիննվիրված ցուցահանդես, 3-րդ հարկ
19:00-20:00 Համերգային ծրագիր. Հայաստանի պետական կամերային նվագախումբ, 3-րդ հարկ, Որմնանկարների սրահ
21:00-21:30 Համերգային ծրագիր. «Նաիրյան» վոկալ համույթ, 3-րդ հարկ, Որմնանկարների սրահ

 

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
+374 10 56 25 78, www.matenadaran.am, Երևան, Մաշտոցի 53

Մայիսի 18

10:00-18:00 Մշտական ցուցադրություն
15:00 «Հայաստանի միջնադարյան գրչության կենտրոնները» դասախոսություն, Կ. Մաթևոսյան, «Վիրտուալ Մատենադարան» սրահ

Մայիսի 21

10:00-24:00 Մշտական ցուցադրություն
18:00 «Մատենադարան-Գանձասար»
21:00 գիտամշակութային կենտրոնին նվիրված շնորհանդես, «Վիրտուալ Մատենադարան» սրահ

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
+374 10 39 09 81, www.genocide-museum.am, Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայիսի 18, 21

11:00-18:00, 11:00-24:00 Նորացված մշտական ցուցադրություն
11:00-18:00, 11:00-24:00 «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» ժամանակավոր ցուցադրություն

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
+374 11 57 05 70, www.komitasmuseum.am, Երևան, Արշակունյաց 28

Մայիսի 18, 21

11:00-18:00, 11:00-24:0Մշտական ցուցադրություն
11:00-18:00, 11:00-24:00 «Ծառերի հիշողություն» ժամանակավոր ցուցադրություն

Մայիսի 21

17:00 - «Կոմիտասը և ֆոլկլորագիտության արդի խնդիրները» խորագրով զրույց-հանդիպում ԵՊԿ հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանի հետ

18:00-21:30 Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ նկարչության բաց դասընթաց, Թանգարան-ինստիտուտի հարակից տարածք
18:30 Համերգ-Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբ (գեղ. ղեկավար՝ Կարինե Եզեկյան)
19:30 «Հազար ու մի խաղ».«Երգում ենք միասին» կրթական ծրագիր
20:30 Սարյանի անվան լարային քառյակ, Էրիկ Մանուկյան (առաջին ջութակ), Անի Ադիկյան (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյան (ալտ), Էլյա Բալասանյան (թավջութակ)
22:00 «Գեղարդ» երգչախմբի համերգ (գեղ. ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՄհերմՆավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)

 

Ե. Չարենցի անվան գրականության ԵՎ արվեստի թանգարան
+374 10 52 06 11, www.gatmuseum.am, Երևան, Արամի 1

Մայիսի 18
14:30 Հայ ընտանիք. Պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների հայտնի և անհայտ ընտանիքների լուսանկարների ցուցահանդես
15:00 «Հայ ընտանիք» ալբոմի շնորհանդես

Մայիսի 21
18:00 «Հանդիպում թատերական տիկնիկների հետ» ինտերակտիվ ներկայացում
18:00-20:00 Կենդանի արձաններ` թանգարանի մուտքի մոտ
19:00 Շուտասելուկների մրցույթ (հաղթողներին սպասվում են անակնկալ նվերներ)
20:30 Ռետրո համերգ. 60-80-ականների հիթերը

Միջին արևելքի թանգարան. Մարկոս Գրիգորյանի հավաքածու
+374 10 52 06 11, www.gatmuseum.am, Երևան, Արամի 1

Մայիսի 18, 21
11:00-18:00, 18։00-24։00 Նոր մշտական ցուցադրություն 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
+374 10 43 26 61, www.erebuni.am, Երևան, Էրեբունու 38

Մայիսի 18

10:30-18:00 Բաց դռների օր թանգարանում
14:00 Գեղանկարների ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից Ժամանակավոր ցուցադրությունների սրահ

Մայիսի 21

14:00 Գեղանկարների ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից Ժամանակավոր ցուցադրությունների սրահ
18:00-24:00 Բաց դռների օր թանգարանում և հնավայրում
19:00 Բացօթյա համերգ «Կարին» ազգագրական երգի-պարիհամույթի մասնակցությամբ, Հնավայրի տարածքում
18:00-24:00  Հին Երևանի լուսանկարների ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից, Թանգարանին կից պերգոլաներով բացօթյա սրահ
21:00  «Էրեբունի-Երևան» ֆիլմի ցուցադրություն Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից, Թանգարանին կից պերգոլաներով բացօթյա սրահ
22:00-24:00 Գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդում

ԵրԵՎան քաղաքի պատմության թանգարան
+374 10 56 81 85, +374 10 56 81 09, www. yhm.am, Երևան, Արգիշտիի 1/1

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

18:00-24:00 «Կենդանի լուսանկար» ինտերակտիվ ծրագիր Տերյան մշակութային կենտրոնի հետ համատեղ
18:00, 19:00, 20:00, 21:00 Մշտական ցուցադրության համալրում. 17-19-րդ դդ. չորս ցուցանմուշի շնորհանդես

Ա. Խաչատրյանի տուն-թանգարան
+374 10 52 26 91, www.akhachaturianmuseum.am, Երևան, Զարուբյան 3

Մայիսի 18

14:00 «Աուդիո գիդ» ծառայության շնորհանդես
18:00 «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները». Բրամսի թանգարանը Համբուրգում

Մայիսի 21

18:00-20:00 «Հնչյուններ և գույներ». նկարում են այցելուները
18:00 Հ. Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսի բացում (Հռիփսիմե Սիմոնյան-100)
18:30-19:30 Համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ
20:00 Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի- պարի պետական վաստակավոր անսամբլի ելույթը
21:00 Կամերային երաժշտության երեկո
22:00 «Գիշերային անուրջներ» համերգ
23:00 Ա. Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրում

Հովհ. Թումանյանի թանգարան
+374 10 56 00 21, www.toumanian.am, Երևան, Մոսկովյան 40

Մայիսի 18, 21

11:00-18:00 «Մի զինվորի պատմություն...»
18:00-24:00 բարեգործական ակցիա, Թանգարանի մուտքի մոտ

Մայիսի 21

19:00 «Վահագն» դհոլահարների ակումբի ելույթ, Թանգարանի մուտքի մոտ
22:00 «JOY JOY» մանկապատանեկան խմբի տիկնիկային ներկայացում, Թանգարանի ամառային այգի
22:00 «Սայաթնովյան տրամադրություն». քամանչահար Հակոբ Խալաթյան Թանգարանի ամառային այգի
21:00-24:00 «Ձմեռային այգու գիշերային գաղտնիքները» միջոցառում, Թանգարանի ձմեռային այգի

Հ. Կոջոյանի ԵՎ Ա. Սարգսյանի տուն-թանգարան
+374 10 56 11 60, www.gallery.am, Երևան, Պուշկինի 70

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

18:00-24: 00 Մշտական ցուցադրություն
18:00 Քանդակագործներ Տարել Հակոբյանի, Գուրգեն Հակոբյանի ցուցահանդես
18:30-21:00 Վարպետության դասեր բրուտագործական անիվի վրա. Բարսեղ Հարությունյան
19:00-20:00 Ազգային պարերի ուսուցում. «Արեգ» ազգագրական պարային համույթ
21:00 Արա Սարգսյանի գործունեության մասին ֆիլմի ցուցադրություն

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
+374 10 58 07 83, www.spendiaryanmuseum.am, Երևան, Նալբանդյան 21

Մայիսի 18

11:00-18:00 «Սպենդիարյանը և հայրենի մշակույթը» թեմատիկ էքսկուրսիա. նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին
14:00 «Վերադարձ» ֆիլմի ցուցադրություն, Տուն-թանգարանի դահլիճ

Մայիսի 21

19:00-22:00 Ես՝ սպենդիարյանական կերպարների խճանկարում (Ալ.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի տեսարանային դրվագներ), Տուն-թանգարանի պուրակ
22:00 Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
+374 10 58 73 80, www.isahakyanmuseum.am, Երևան, Զարուբյան 20

Մայիսի 18

15:00 «Դու հավերժող իմ Հայաստան» գրական-երաժշտական ծրագիր. նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին

Մայիսի 21

18։00 «Անկախության սերունդ». նկարում են երիտասարդները` Մարտին Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդես` Ավ. Իսահակյանի «Լիլիթ»-ի նկարազարդումները
19։30 «Կարին» հասարակական կազմակերպության «Ակն» պարային համույթի ելույթ, ազգագրական պարի ուսուցում, Թանգարանի այգի
21։00-24։00 Մեր անկախության հերոսական էջերից` տեսանյութեր Արցախյան հերոսամարտի և հերոսների մասին
21:30 «Վան» ազգագրական համույթի ելույթ

Եր. Քոչարի թանգարան
+374 10 58 73 80, www.kochar.am, Երևան, Մաշտոցի 39/12

Մայիսի 18

12:00 «Դեպի Քոչարի ոգու ասպետները» էքսկուրսիաներ Թանգարան – «Սասունցի Դավթի արձան» – թանգարան
15:00 Թանգարան – «Վարդան Մամիկոնյան» արձան – թանգարան

Մայիսի 21

18:30 «Քոչարի ոգու ասպետները. Սասունցի
20:00 Դավիթ և Վարդան Մամիկոնյան»
22:00 հեղինակային էքսկուրսիա և կինոդիտում

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
+374 10 56 03 31, www. musrussart.am, Երևան, Իսահակյան 38

Մայիսի 18
15:00 «Զբոսանքներ Պետերբուրգով. «Աիդա» օպերան Մարիինյան թատրոնում» Տարոն Սիմոնյանի մեկ կտավի ցուցադրություն

Մայիսի 21
18:00-22:00 «Զբոսանքներ Պետերբուրգով» հանդիպում- զրույց Տարոն Սիմոնյանի հետ

Ե. Չարենցի տուն-թանգարան
+374 10 53 14 12, www.charents.am, Երևան, Մաշտոցի 17

Մայիսի 18

15:00 «Երկիր Նաիրի» ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
17:00 Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի գլխավոր հերոս Մազութի Համոյի նախատիպ Համազասպ Նոհրատյանին նվիրված կենսագրական գրքի շնորհանդես

Մայիսի 21

18:00 «Անկախությունը մեր աչքերով» սլայդ շոու
20:00 Սրբապատկերների ցուցահանդես. ցուցադրում են Արարատյան թեմի երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոնի սաները
21:00 «Մեր անկախությունը 25 տարեկան է» հայրենասիրական երգեր
22:00 «Սիրո խոստովանություն». համերգ Վահագն Ռաշի մասնակցությամբ

Գ. Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
+374 10 58 01 79, www.gallery.am, Երևան, Մաշտոցի 45/1

Մայիսի 18

11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

18:00 Մշտական ցուցադրություն
20:00 Գևորգ Գրիգորյանի «Վիրավոր բանվորը» նկարի վերլուծություն-քննարկում
21:00 Ռեմբրանտի մասին պատմող վավերագրական ֆիլմի դիտում

Ժամանակակից արվեստի թանգարան
+374 10 53 96 37, www.mamy.am, Երևան, Մաշտոցի 7

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
18:00-24:00 Նազիկ Ասլանյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

Գաֆէսճեան արվեստի կենտրոն
+374 10 54 19 32, www.cmf.am, Երևան, Թամանյան 10, Կասկադ համալիր

Մայիսի 18, 21

10:00-17:00 «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ»
10:00-24:00 ցուցահանդես «Արծիվ» սրահ

Մայիսի 21

10:00 Հատուկ ցուցադրություն §Սասունցի Դավիթ¦ պարտեզի սրահ
10:00 «Իմ հայրենիքի բնանկարը» ցուցադրություն. սիրիահայ երեխաների համար անցկացված «Իմ հայրենիքի բնանկարը» կրթական ծրագրի շրջանակներում §Սասունցի Դավիթ¦ պարտեզի սրահ
11:00 «Գարնանային կառնավալ» կրթական ծրագիր ընտանեկան ծրագիր. Մասնակիցները կստեղծեն բեմական պարագաներ՝ դեկորատիվ գլխարկներ, դիմակներ, հովհարներ
15:00 «Գարնանային կառնավալ» կրթական ծրագիր Մեծահասակների ծրագիր՝ +14. մասնակիցները կստեղծեն բեմական կերպարների մոդելներ

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
+374 10 56 93 87, www.cpc.am, Երևան, Աբովյան 64

Մայիսի 18

15:00 «Ջավախք, ինչի մասին է լռում պատմությունը» վավերագրական ֆիլմի դիտում
11:00-18:00 «Հոգին իբրև զարդանախշ … ». ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես

Մայիսի 21

18:00-24:00 «Հոգին իբրեւ զարդանախշ ... ». ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես
18:00 «Անկախության քառուղիներով...» ինտերակտիվ դաս դպրոցահասակ երեխաների համար
19:00 «Արցախ, իմ տուն...» վավերագրական- ճանաչողական ֆիլմի դիտում
20:00 Էթնիկ երաժշտության համերգ
21:00 «Մեղեդի» տրիոյի կատարմամբ հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների համերգ

Փայտարվեստի թանգարան
+374 10 53 24 61, www.artwood.am, Երեւան, Պարոնյան 2

Մայիսի 18

13:00-18:00 Կոլյա Թորոսյանի հեղինակային ցուցահանդես

Մայիսի 21

18:00-24:00 Բացօթյա ցուցահանդես

Ս. Փարաջանովի թանգարան
+374 10 53 84 73, www.parajanovmuseum.am, Երեւան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն

Մայիսի 18
10:30-18:00 Թանգարանի 25 տարիների գործունեությունը, Թանգարանի հարակից Իսրայելյան փողոց

Մայիսի 21
18:00-24:00 Ս. Փարաջանովի թանգարանի արտասահմանյան ցուցահանդեսները, Թանգարանի հարակից Իսրայելյան փողոց

Խ. Աբովյանի տուն-թանգարան
+374 10 28 46 86, www.abovyanmuseum.am, Երեւան, Քանաքեռ 2/4

Մայիսի 18

14:00 «Սրբացած հայ զինվոր» միջոցառում, Տուն-թանգարանի բակ

Մայիսի 21

14:00 «19-րդ դարի հայ կենցաղը եւ Խ. Աբովյանի նորամուծությունները» միջոցառում, Տուն-թանգարանի բակ
16:00 «Անկախության ճանապարհին» միջոցառում, Տուն-թանգարանի բակ

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ
+374 10 52 46 30, www.archmuseum.am, Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք

Մայիսի 18

14:00  Ցուցահանդես` «Ճարտարապետական լանդշաֆտը` որպես միջավայրի ստեղծման կարևոր գործոն» թեմայով

Մայիսի 21

15:00-19:00 «Լանդշաֆտի դերը միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ» թեմայով դասախոսություններ
20:00 «Լեռնապատ» ազգագրական երգի և պարի խմբի ելույթ
18:00-24:00 ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես` «Հայաստանի անկախության շրջանի ճարտարապետությունը» թեմայով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարան
+374 10 59 70 45, www. armspu.am, Երևան, Տիգրանի Մեծի 17

Մայիսի 18

11:00-13:00 «Ստամբուլի դեմքը կերտողները. Պալյանների մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդես. Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ16:00-18:00 «Հերոսական հաղթուղի» խորագրով ցուցադրություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Մայիսի 21

18:00-21:00Հայկական լանդշաֆտի դրսևորումը ազգային մշակույթում.
«Անցյալի ապագան» խորագիրը կրող ազգային տարազների ցուցադրություն «Ա. Շիրակացի» կրթահամալիրի սաների «Հայկական բնաշխարհի արտացոլումը
տարազի մեջ» խորագիրը կրող ցուցահանդես
18:00-21:00 «Աբովյանից Աբովյան». Բացահայտե՛նք տարածքի հուշարձանները (էքսկուրսիա Մանկավարժական համալսարանից Աբովյան պուրակ` աուդիոգիդ ծրագրի ուղեկցությամբ), Տիգրան Մեծի փողոց - Աբովյան պուրակ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան
+374 10 20 14 00, Երևան, Ազատության 2, www.mayrhayastan.am

Մայիսի 21

10:30-19:00 Մշտական ցուցադրություն

Կ. Դեմիրճյանի թանգարան
+374 10 53 55 21, www.kdmuseum.am, Երևան, Ղ. Փարպեցու 7

Մայիսի 18, 21
11:00-18:00 «Ստեղծագործում են թանգարանի 18:00-24:00 աշխատակիցները». թանգարանի հիմնադրման 15-ամյակին նվիրված ցուցահանդես, Թանգարանի բացօթյա ցուցասրահ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան թանգարան-հիմնադրամ
Երևան, Մհեր Մկրտչյան 12/1

Մայիսի 18
11:00-18:00 «ՀՅԴ 125-ամյակ» միջոցառում

Մայիսի 21
11:00-24:00 «Անկախության ճանապարհով» միջոցառում

Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան
+374 10 52 09 30, www.kaputikyanmuseum.com, www.gatmuseum.am, Երևան, Կապուտիկյան 1, բն. 26

Մայիսի 18
11:00 «Արցախի անկախացման ստորագրահավաքը» ժամանակավոր ցուցադրություն

Մայիսի 21

12:00-24:00 «Արցախի անկախացման ստորագրահավաքը» ժամանակավոր ցուցադրություն
19:00-24:00 «Կապուտիկյանը պահանջում է» տեսաելույթների շարք
20:00-21:30 «Կապուտիկյանը և Արցախյան շարժումը» զեկուցում, բ.գ.թ. Արմենուհի Դեմիրճյան «Հիշողություններ 1991-ից», միջոցառման մասնակիցների ելույթներ, հիշողություններ Ս. Կապուտիկյանի գործունեության մասին

Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան
+374 10 52 77 74, www.gatmuseum.am, Երևան, Աբովյան 29, բն 4, 28

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
19:00 Դերենիկ Դեմիրճյան. «Գիրք ծաղկանց» մոնոներկայացում
20:00 Արևմտահայ մտավորական Եղիազար Մուրադյանի Երկերի ժողովածուի շնորհանդես

«Կալենց» թանգարան
+374 10 27 31 66, Երևան, Կալենցի 18

Մայիսի 18

19:00 Հանդիպում Արմենուհի Ստեփանյանի հետ՝ «20-րդ դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում» մենագրության շուրջ, հանդիպումներ արվեստագետների և ուսանողների հետ

Մայիսի 21

12:00-24:00 Մշտական ցուցադրություն

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան
+374 10 44 02 05, Երևան, Կաշեգործների 233/1

Մայիսի 18, 21

17:00-22:00 «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» միջոցառում
Թանգարանի սրահներ և բակ
12:00-18:00 Տեսանյութերի, նկարների ու քանդակների 12:00-24:00 ցուցադրություն, Թանգարանի սրահներ և բակ

Մայիսի 18

17:00 Պարային համարներ և պոեզիայի ընթերցում. թանգարանի և Շենգավիթի թաղապետարանի մշակույթի բաժնի հետ համատեղ, Թանգարանի բակ
18:30 Արցախյան պատերազմի հերոսների ոգեկոչում. թանգարանի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ միասին Թանգարանի սրահ
19:30 Հայրենասիրական երգերի կատարում. Բնիկ երևանցիների միություն, Թանգարանի բակ

Հայաստանի բնության պետական թանգարան
+374 11 54 25 16, Երևան, Տիգրան Մեծի 34

Մայիսի 18
11:00-18:00 Ազատամարտիկների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Մայիսի 21

18:00-24:00 «Բնության անսպառ գաղտնիքները» ցուցահանդես
20:00-24:00 «Հոգու արտացոլանք». նկարում են այցելուները
19:00-20:00 Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոն Երաժշտական ելույթ

Կապի թանգարան
+374 10 28 95 55, Երևան, Ազատության 24/1

Մայիսի 18, 21

09:00-18:00 17:00-22:00
Մշտական ցուցադրություն

Գեղագիտության ազգային կենտրոն. Մանկական տեղծագործության թանգարան
+374 10 52 09 51, www.nca.am, Երևան, Աբովյան 13,

Մայիսի 18, 21

09:00-18:00 17:00-22:00
Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

17:00-18:00 Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ նկարչության բաց դասընթաց, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բակ

Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
+374 10 58 29 36, www.geology.am, Երևան, Բաղրամյան 24ա

Մայիսի 18

16:00-18:00 «Արդեն վառել ենք ջահերը մեր հոգում, արդեն հրդեհ է անշեջ» միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
«Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել...» ցերեկույթ` նվիրված երկրաբան, մանկավարժ, նկարիչ և պոետ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ) վառ հիշատակին
Հիշողություններ երկրաբան, մարտական և արվեստագետ ընկերներից
Երաժշտական կատարումներ՝ նվիրված երկրաբան-մանկավարժին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի կողմից

Մայիսի 21

18:00-24:00 Աշխարհագրական լանդշաֆտի դրսևորումը հայկական մշակույթում
18:00-19:00 «ՀՀ աշխարհագրական լանդշաֆտները» զեկույցներ
19:00-21:00 «Մարգագետնից խոհանոց. Տատիկի գաղտնիքները» գրքի բաղադրատոմսերով պատրաստված կերակուրների համտես
21:00-24:00 «Անկախության սերունդ» խորագրով մշակութային կատարումներ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ

Հայկական ավիացիայի պատմության թանգարան
+374 10 59 30 97, Երևան, Զվարթնոց օդանավակայան

Մայիսի 18

11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Հայաստանի երկաթուղային թանգարան
Հարավկովկասյան երկաթուղու «ԵրԵՎան կայարան», +374 10 57 50 02, Երևան, Տիգրան Մեծի 86

Մայիսի 18, 21

09:00-18:00 «Հայաստանի երկաթուղային տրանսպորտի
09:00-24:00 զարգացումը 20-րդ դարում»

«Երախտիք» բարեգործական հիմնադրամ
Երևան, Կոմիտասի 42

Մայիսի 18, 21

11:00-18:00, 18:00-24:00
Մշտական ցուցադրություն

Հայաստանի մարդկային ռեսուսների ասոցիացիա
Է0Ն ժամանցի վայր (Երևան, Տերյան 3 ա)

Մայիսի 21

18:00-24:00 Էյչ-Արթ – Մարդկային ռեսուրսների և արվեստի համադրություն

«Ագուլեցի» հիմնադրամ
+374 10 45 12 02, Երևան, Մուրացանի փող., 79 տուն

Մայիսի 18, 21

11:00-18:00 18:00-24:00
«Հայկական տարազներ» ցուցահանդես

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
+374 10 59 27 83, www.museum.cba.am, Երևան, Վազգեն Սարգսյան 6

Մայիսի 18, 21

09:00-18:00 Մշտական ցուցադրություն ՀՀ անկախության
09:00-24:00 25-ամյակին նվիրված ՀՀ կենտրոնական բանկի թողարկած հուշադրամի, ինչպես նաև «Հայոց պետականություն» շարքի տարբեր տարիների թողարկած հուշադրամների ցուցադրություն

Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարան
+374 10 54 00 00, www.araratbrandy.com, Երևան, Իսակովի 2

Մայիսի 18, 21

09:30-18:30, 10:00-24:00 Մշտական ցուցադրություն (առանց համտեսի)

«Վալմար» արվեստի սրահ
+374 10 58 07 69, www.valmargallery.com, Երևան, Բուզանդի 53-55

Մայիսի 18, 21

11:00-18:00, 18:00-24:00
«Բնության ուժը» ցուցահանդես

Սարգիս Մուրադյան պատկերասրահ
www.sargismuradyan.am, Երևան, Իսահակյան 38, բն. 3

Մայիսի 18, 21

10:00-18:00 18:00-24:00
Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունների ցուցահանդես

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Երևան, Նանսենի 4/4

Մայիսի 18
15:00 Սպարտակ Ղարաբաղցյանի Արցախի հերոսամարտի մասին պատմող «Վկայարան» ֆիլմի դիտում, հանդիպում ստեղծագործական կոլեկտիվի հետ (նվիրված ՀՀ անկակության 25-ամյակին)

Մայիսի 21
15:00 Ֆ. Բախչինյանի «Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» ֆիլմի դիտում

«ՀԱՅ ԱՐՏ» մշակութային կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ
www.hayart.am, Երևան, Մաշտոցի 7

Մայիսի 21

17:00-24:00 «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» պատկերահանդեսային շարքի երրորդ ցուցահանդես

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններ
+374 10 51 72 34, www.armenianchurch.org, Մայր Աթոռ Սբ Էջմիածին

Մայիսի 21

15:00 «Սբ Վարդան» սրբապատկերի ցուցադրում Ռուբեն Սևակի թանգարանում
16:00 «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով բանախոսություն Ռուբեն Սևակի թանգարանում (բանախոս՝ Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան)
18:30 «Օրհնություն նորանկախ Հայաստանին» ցուցահանդես Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
+374 95 68 00 57, www.hushardzan.am, ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս

Մայիսի 18
15:00 «Ճարտարապետությունը և բնությունը» խորագրով դասախոսություն և լուսանկարների ցուցադրություն

Մայիսի 21
11:00-24:00 «Բնության պոեզիան» խորագրով լուսանկարների ցուցադրություն

Մ. Աբեղյանի թանգարան
+374 231 5 49 41, www.gallery.am, ք. Էջմիածին, Խորենացու 2/41

Մայիսի 18, 21
11:00-18:00, 18:00-24:00 Մշտական ցուցադրություն
11:00-18:00, 18:00-24:00 Էջմիածնի նկարիչների ցուցահանդես

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

«Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան
+374 95 93 00 71, www.hushardzan.am, գ. Տարոնիկ

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
18:00 «Հայկական լեռնաշխարհի սրբազան լանդշաֆտը. Վիշապի հետքերով» խորագրով միջոցառում` ցուցահանդես և հանդիպում-զրույց պ.գ.թ. Ա. Բոբոխյանի հետ

Էջմիածնի պատկերասրահ (Խ. Տեր-Հարությանի թանգարան)
+374 231 4 38 77, www.gallery.am, ք. Էջմիածին, Արարատյան 3

Մայիսի 18
11:00-18:00,  18:00-24:00 Մշտական ցուցադրություն
11:00-18:00,  18:00-24:00 Խորեն Տեր-Հարության «Ջամայկայի շրջան» ցուցահանդես

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Պ. ՍԵՎակի տուն-թանգարան
+374 94 03 44 48, գ. Զանգակատուն, Պ. Սևակի փակուղի 1

Մայիսի 18
15:00 «Մեր պետականության վերականգնման և ազգային միասնության կոչը Պարույր Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմում». ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված դասախոսություն

Մայիսի 21
14:00 «Պատմության քառուղիներում` մեր ժողովրդի պետականության վերականգնման ձգտումը Պարույր Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմում» դասախոսություն

Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
+374 234 4 00 46, գ. Արարատ, Գ. Նժդեհի փողոց

Մայիսի 18
10:00-20:00 Սպարապետին նվիրված երգերի և տեսաժապավենների ցուցադրություն ամբողջ օրվա ընթացքում: Սպարապետին նվիրված մանկական ալբոմների նվիրատվություն այդ օրվա այցելու փոքրիկներին

Մայիսի 21
10:00-21:00 Մշտական ցուցադրություն
12:00-13:00 Ծաղկադրում Վազգեն Սարգսյանի կիսանդրիին ք.Արարատ, ք. Վեդի, Վ. Սարգսյանի անվան զորամաս, Վ.Սարգսյանի անվան դպրոց

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Պ. Պռոշյանի տուն-թանգարան
+ 374 232 3 32 54, +374 94 57 14 14, www.gatmuseum.am, ք. Աշտարակ, Պռոշյան փ. 4, 0001

Մայիսի 18, 21
11:00 17:30«Աշտարակը հպարտանում է իր ժառանգությամբ» ժամանակավոր ցուցադրություն քաղաքի դպրոցների պատմության վերաբերյալ՝ նվիրված Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցի հիմնադրման 155-ամյակին
11:00 18:00 «Մեր թանգարանը որպես մշակութային լանդշաֆտի կրող և պահպանող» հայկական ավանդական ձեռարվեստի աշխատանքների ցուցահանդես

Մայիսի 21
18:30 «Կամրջենք սերունդներին» ժողովրդական պարերի ներկայացում և ուսուցում Աշտարակի քաղաքապետարանի «Քասախ» պարային համույթի կատարմամբ
19:00 Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաների համերգ
20:00 Նախօրոք հայտարարված «Նամակ թանգարանին» մրցույթի արդյունքների ամփոփում
20:20 «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» սլայդ շոու՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
21:30 Ոչ նյութական ժառանգության պահպանում. հայկական ավանդական գաթայի պատրաստում և համտեսում
22:00 Ֆիլմի դիտում


Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
+374 93 54 38 96, Գ. Բյուրական

Մայիսի 18, 21

10:00-18:00 Այցելություն աստղադիտարան և Վ. Համբարձումյանի տուն-թանգարան
10:00-18:00 Էքսկուրսիա աստղադիտարանի շուրջ
21:00-03:00 Գիշերային երկնքի դիտում

Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիր
գ. Կաթնաղբյուր

Մայիսի 1811:00-18:00 Բաց դռների օր

Մայիսի 21
18:00 Մուշեղ Գալշոյանին նվիրված ֆիլմի դիտում

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Հր. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ
+374 264 2 20 28, www.gallery.am, ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 5

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
18:00-20:00 Դասական երաժշտության համերգ, հայրենասիրական միջոցառում
18:00-24:00 Մշտական ցուցադրություն

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
+374 264 2 21 19, ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 32

Մայիսի 18
11:00-14:00 Բացօթյա ցուցադրություն Թանգարանի հարակից տարածք
11:00-18:00 «Անկախությունը լուսանկարներում» լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
14:30-–15:30 Տիկնիկային թատրոն՝ Գավառի համայնքային կրթական կենտրոնի սաների մասնակցությամբ

Մայիսի 21
14:00-16: 00 Պղնձյա իրերի բացօթյա ցուցադրություն
15:00-17:00 Արցախյան ազատամատի մասնակիցների լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
17:00-18:00 Ասեղնագործ-գորգագործ Մարուսյա Բատիկյանի ձեռագործ աշխատանքների ցուցադրում
18:00-19:00 Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի թատերական ներկայացում՝ Գավառի մանկատան թատերական խմբի սաների մասնակցությամբ
19:00-24:00 Թանգարանային նմուշների ցուցադրություն

Մարտունու պատկերասրահ
+374 262 4 36 04 www.gallery.am, ք. Մարտունի, Շահումյան 6

Մայիսի 21

10:30-18:00 Մշտական ցուցադրություն
12:00-14:00 Մարտունու պատմամշակութային արժեքների մասին ֆիլմերի ցուցադրություն
13:00 Գեղանկարիչ Սպարտակ Հայրապետյանի ցուցահանդեսի բացում
14:00-15:00 Դասախոսություն «Թանգարանը` որպես համայնքում մշակութային միջավայրի կենտրոն»

Մարտունու երկրագիտական թանգարան
ք. Մարտունի, Մյասնիկյան 17

Մայիսի 21
14:00-18:00 Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն

«ՍԵՎան» ազգային պարկԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ք. Սևան, Չարենցի 4

Մայիսի 18, 21
11:00-18:00,18:00-24:00 Մշտական ցուցադրություն

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Ալավերդու պատկերասրահ
+374 253 2 28 93, www.gallery.am, ք. Ալավերդի, Կախոյան 7

Մայիսի 18
11:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

18:00-24:00 Մշտական ցուցադրություն
18:00 Միջոցառում` նվիրված Արցախում զոհված զինվորների և սպաների հիշատակին և Մեծ եղեռնի 101-ամյա տարելիցին: Ասմունքում է դերասան Ա. Սիմոնյանը
20:00 Համերգ

Հովհ. Թումանյանի տուն-թանգարան
+374 77 90 69 89, www.gatmuseum.am, գ. Դսեղ

Մայիսի 18
11:00 «Թանգարան բաց երկնքի տակ» ցուցահանդես

Մայիսի 21
11: 00 «Թանգարան բաց երկնքի տակ» ցուցահանդես
18:00 1880-ական թթ. «Աղբյուր» հանդեսից վերցված հանելուկների, ռեբուսների խաղ-մրցույթ

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց
գ. Լոռի բերդ

Մայիսի 18

12:00-13:00«Լոռի բերդի պատմությունը» և «ՀՀ անկախության 25 տարիները» խորագրերով բաց դասեր Ստեփանավանի արվեստի դպրոցի և թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ
13:00-14:00 «Հուշարձանները և մշակութային լանդշաֆտները մեր պատկերացմամբ» խորագրով նկարչություն Ստեփանավանի արվեստի դպրոցի աշակերտների կողմից

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան
+374 322 6 75 45, ք. Վանաձոր, Կարեն Դեմիրճյան 23/1

Մայիսի 21
14:00 Եղիա Մոմջյան` 110-ամյակ
15:00 «Մայիսյան հերոսամարտեր, 1-3-րդ Հանրապետություն» բեմադրություն
16:00 Դաս-միջոցառում Վանաձորի երկրապահ կամավորական միության տարբեր տարիքային խմբերի հետ «Երրորդ հանրապետություն» թեմայով
18:00 Ցուցադրության բացում` «Ակունքների պատմություն»
20:00 «19-րդ դարի կենցաղը Լոռիում», «Հացագործությունը Լոռիում», «Թումանյանական երեկո» ցուցադրություններ

Ստ. Զորյանի տուն-թանգարան
+374 322 4 30 93, ք. Վանաձոր, Ստ. Զորյան 24

Մայիսի 18

11:00 Բաց դռների օր
12:00-18:00 «Զորյանը թե անցած գնացած, թե գալիք սերունդների խիղճ» թեմատիկ էքսկուրսիաներ
14:00 Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» ֆիլմի դիտում

Մայիսի 21

16:00-21:00 «Իմ անկախ Հայաստանը 25 տարեկան է» ցուցադրություն
16:00-21:00 «Զորյանի Հայոց բերդը» պլեներ նկարչություն Տուն-թանգարանի այգի
16:00-16:30 «Թանգարանների օրվա խորհուրդը» միջոցառում Տուն-թանգարանի այգի
16:30-17:30 «Մեր պարերը մեր ոգին են» պարային
կատարումներ Տուն-թանգարանի այգի
18:00-19:00 Հատված «Մամփրե արքա» ներկայացումից Տուն-թանգարանի այգի
17: 00-20:00 «Մենք ենք ու սարերը մեր» երաժշտական կատարումներ Տուն-թանգարանի այգի
20:00-20:30 Հայկական տարազների ցուցադրություն
20:30 «Ե՛լ Հայաստան, կապույտ հագի՛ր…» ասմունքի երեկո

Ստեփանավանի մշակույթի ԵՎ ժամանցի կենտրոն (Ստ. Շահումյանի թանգարան)
+374 256 2 21 91, ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 2

Մայիսի 18

13:00 Էքսկուրսիա գ. Գյուլագարակից գ. Կուրթանի տարածաշրջանում գտնվող
պատմամշակութային հուշարձաններ
14:00 «Անկախության 25-ամյակ» ցուցահանդես

Մայիսի 21
15:00 Տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների ցուցահանդես
16:00 «Անկախության ուղին» ֆիլմի դիտում

Սպիտակի քաղաքային գրադարան-թանգարանային բաժին
+374 255 2 29 31, ք. Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 1

Մայիսի 18

14:00 Գիտական, գեղարվեստական գրքերի, լուսանկարների և փաստաթղթերի
ցուցադրություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
16:00 Սպիտակցի երիտասարդների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, Սպիտակի քաղաքային հրապարակ

Մայիսի 21

16:00 Ցերեկույթ` «Բնության զարթոնք» խորագրով
19:00 Զրույց` «Թանգարանում երիտասարդների մասնակցության խոչընդոտների բացահայտումը» թեմայով

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան
+374 322 4 39 38, www.vanart.org, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 52

Մայիսի 18

10:00 Բաց դռների օր
10:00 «Հայրենիքն սկսվում է…» խորագրով թեմատիկ էքսկուրսիաների շարք

Մայիսի 21

18:00 Լուսանկարչական ցուցահանդես
19:00 «Մանկության մոլորակ» մուլտֆիլմի դիտում
19:30 «Հիշողության համը» տեսաֆիլմի ցուցադրություն
20:00 «Այս կանաչ-կարմիր աշխարհը» ստեղծագործական աշխատանք
20:00 Էսքիզ-դիմանկարներ
21:00 «Արտացոլանքի գիշեր» համերգ

Հարավկովկասյան երկաթուղու Թումանյան կայարան
ք. Թումանյան

Մայիսի 18, 21
09:00-18:00 09:00-24:00 «Հովհ. Թումանյանի կյանքն ու  գործունեությունը» միջոցառում

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
+374 95 65 00 97, www.hushardzan.am, գ. Գառնի

Մայիսի 18
12:00-13:00 «Գառնիի մշակութային լանդշաֆտը» թեմայով բաց դաս

Մայիսի 21
18:00-24:00 Բաց դռների օր

Օրբելի եղբայրների տուն-թանգարան
+374 0223 6 05 52, +374 77 28 36 49, www.orbelimuseum.am, ք. Ծաղկաձոր, , Օրբելի եղբայրների 8

Մայիսի 18

10:00-18:00 Հրազդան քաղաքի նկարիչների ցուցահանդես Օրբելի եղբայրների հրապարակ
10:00-18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

14:00-16:00 «Հայն ու Հայաստանը նոր ու լուսավոր». միջոցառում Հ. Օրբելու անվան թիվ 13 դպրոցի աշակերտների հետ
10:00-24:00 Մշտական ցուցադրություն
18:00-20:30 Դաշնամուրային երաժշտության երեկո Թանգարանի բակ

Հայ ԵՎ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան
+374 222 2 01 42, +374 222 2 15 24, www.armrusmuseum.am, ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 5

Մայիսի 18
13:00-14:00 «Ես անկախ Հայաստանի սերունդն եմ» ցուցահանդես

Մայիսի 21
14:00-15:00 «Իմ Հայաստան» համերգ

Հրազդանի պատկերասրահ
+374 223 2 25 37, www.gallery.am, ք. Հրազդան, Սպանդարյան 2

Մայիսի 18, 21
10:00-18:00, 18:00-24:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
18:00 Ֆրիդոն Բալասանյանի անհատական ցուցահանդեսի բացում

Հրազդանի երկրագիտական թանգարան
+374 223 2 14 54, www.hrazdanmuseum.am, ք. Հրազդան, Սպանդարյան 2

Մայիսի 18
13:00-16:00 Անկախ Հայաստանի և Արցախի հանրապետությանը նվիրված ֆիլմերի ցուցադրում և քննարկում դպրոցականների հետ

Մայիսի 21
14:00 Ձեռագործ գորգերի ժամանակավոր ցուցահանդես

Կիլիկիայի հայերի պատմության թանգարան
+374 224 4 25 50, ք. Նոր Հաճն, Թումանյան 6

Մայիսի 18
10:00-18:00 Հիմնական ցուցադրության դիտում

Մայիսի 21

18:00-19:30 «Մայրամուտի գույները» ցուցահանդես Հուշակոթողի հետնամաս
19:30-20:00 «Հեղինակային երգի կատարումներ». CAM խումբ
21:00-22:00 «Հոգևոր երգեր». Սբ Ամենափրկիչ եկեղեցու երգչախումբ
22:00-24:00 «Մի նկարի պատմություն. 105 տարվա անթեղված հիշողություն» ցուցահանդես

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Մինաս Ավետիսյանի թանգարան
+374 312 6 66 24, www.gallery.am, գ. Ջաջուռ

Մայիսի 18, 21
11:00-18:00,18:00-24:00 Մշտական ցուցադրություն

Գյումրու ժողովրդական ճարտարապետության ԵՎ քաղաքային կենցաղի թանգարան
+374 312 5 36 00, ք. Գյումրի, Հաղթանակի 47

Մայիսի 18

10:00-18:00 Ազգագրական և հայրենասիրական երաժշտություն, Թանգարանի բակ
14:00-15:00 Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» նախագիծը (գրքի շնորհանդես և լուսանկարչական ցուցահանդես)

Մայիսի 21

11:00-24:00 Ազգագրական և հայրենասիրական երաժշտություն, Թանգարանի բակ
12:00-13:00 Հարգանքի տուրք ազգային հերոս- ֆիդայիններին Գյումրու Հաղթանակի պողոտայում գտնվող Անդրանիկ Օզանյանի պուրակ
15:00-16:00 Դասախոսություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին. դասախոս՝ Վիգէն Թանաշեան
18:00-19:00 Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան, Թանգարանի բակ
17:00-18:00 Գյումրու Շաբոյանի անվան պարային համույթի ելույթ, պարուսույց՝ Սամվել Գասպարյան, Գյումրու Հաղթանակի պողոտայում գտնվող Անդրանիկ Օզանյանի պուրակ

Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան
+374 312 5 72 91, ք. Գյումրի, Վարպետաց 91

Մայիսի 18
11:00-14:00 Մանկական ներկայացում Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանների մասնակցությամբ
14:00-18:00 Գյումրու Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի աշակերտների նկարների ցուցադրություն` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին, Թանգարանի բակ
14:00-15:00 «Հարմոնիա» արվեստի դպրոցի սաների ելույթ, Թանգարանի բակ
15:30-16:00 «Արհեստ սովորիր, մի լինի նազուկ, արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ» խորագրով շարադրության մրցույթի ամփոփում «Շիրակ» հայրենակցական միավորման հետ, Թանգարանի բակ
16:30-16:45 «Հովհաննես Շիրազ» հուշամեդալով պարգևատրման արարողություն

Մայիսի 21
16:00 ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` Ավ. Իսահակյանի «Հայդուկի երգեր» ժողովածուի հիման վրա «Հայորդյաց տան» թատերական խմբակի մասնակցությամբ Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի տարբեր հրատարակությունների ցուցահանդես տարբեր լեզուներով, Թեյախմություն Վարպետի տան հարկի տակ

Մհեր Մկրտչյանի թանգարան
+374 312 5 51 74, ք. Գյումրի, Շ. Ռուսթավելու 30

Մայիսի 18
15:00 «Նվագախմբի տղաները» ֆիլմի դիտում. ներկայացվում է ֆիլմի պատմությունը

Մայիսի 21շ
17:00 «Մհեր Մկրտչյան» փառատոն` միջոցառում, նամակների ընթերցում, բացահայտումներ

Մարիամ ԵՎ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ
+374 312 4 82 05, Aslamazyanmuseum.blogspot.com, ք. Գյումրի, Աբովյան 242

Մայիսի 18

15:00 «Գերմանական դրոշմանիշներ. Երանուհի Ասլամազյան» ներկայացնում է՝ արվեստաբան Գոհար Սմոյանը
16:30 Ճապոնիայում անցկացված «Թանգարաններ և համայնքի զարգացում վերապատրաստման ծրագրի ներկայացում. Վահագն Ղուկասյան

Մայիսի 21

18:00 «Գերմանական դրոշմանիշեր. Երանուհի Ասլամազյան» Նվիրատվություն Դրեզդենի պատկերասրահից, Թանգարանի բակ
20:00 «Art թվայնացված քար-ալբոմ» ծրագիր
18:00 Երանուհի Ասլամազյանի «Մոսկվայի արվեստանոց» գեղանկարչական շարքի ցուցադրություն

Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան
+374 312 5 51 42, www.shiraz.am, ք. Գյումրի, Վարպետաց 101

Մայիսի 18
12:00-14:00 Ձեռագործ աշխատանքների ցուցադրություն: Աջակից` «ԴՎՎ ինտերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

Մայիսի 21
12:00-12:45 Ասմունք` հատվածներ Հովհ. Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմից, Թանգարանի բակ
13:00-13:35 Տիկնիկային համերգ Գյումրու Ստ. Ալիխանյանի անվ. տիկնիկային թատրոնի արտիստների դերակատարմամբ, Թանգարանի բակ
14:00-18:00 «Ներշնչանք…» գրաֆիկա. հեղ.` Անի Շիրազ, Թանգարանի բակ
20:00-20:10 «Հայաստան աշխարհ» երգի կատարում` մեներգչուհի` Մոնիկա Մանուչարովա, Թանգարանի բակ
22:00-22:25 «Արարատի երկու կողմերը» ֆիլմի դիտում հեղ.՝ Արման Մազմանյան, Թանգարանի բակ
12:00-20:00 ԳՊՄԻ կիրառական արվեստի բաժնի ուսանողների կերամիկական աշխատանքների ցուցադրություն, Թանգարանի բակ

Հարավկովկասյան երկաթուղու Գյումրի կայարան
ք. Գյումրի, Կայարանամերձ հրպ., 1 շենք

Մայիսի 18, 21
09:00-18:00 09:00-24:00 Հայաստանի երկաթուղային տրանսպորտի  զարգացումը 30-րդ դարում

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան
+374 283 2 33 31, www.sisianmuseum.am, ք. Սիսիան, Ն. Ադոնցի 6ա

Մայիսի 18
11:00-15:00 Քարադարանի բարեկարգում և նոր բեկորների տեղադրում, հանդիպում թանգարանի բարեկամների հետ Քարադարան

Մայիսի 21

14:00-16:00 Էքսկուրսիա Սիսիանի հաշմանդամների համար
18:00 Ծաղկադրում Ն. Ադոնցի արձանին
18:00 «Սիսիանը 1900-1916 թթ.» նոր բաժնի բացում մշտական ցուցադրությունում
20:00 «Սա Հայաստանն է» ժամանակավոր ցուցադրության բացում
21:00 Մոմավառություն Քարադարանի խաչքարի մոտ զոհվածների հիշատակին
22:00 Զանգեզուրի ավանդական հալվայի հյուրասիրություն

Գորիսի երկրագիտական թանգարան
+374 77 11 12 45, ք. Գորիս, Անկախության 5

Մայիսի 21
11:00-24:00 «Ժառանգվածը լրացնելով կժառանգենք» լուսանկարների ցուցադրություն

Ա. Բակունցի տուն-թանգարան
+374 284 2 29 66, www.gatmuseum.am, ք. Գորիս, Մաշտոցի 41

Մայիսի 18
18:00 Գորիսի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսանկարների ցուցահանդես

Մայիսի 21
18:00 «Ժառանգությունն՝ ամբարված զորություն» խորագրով միջոցառում

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց
ք. Սիսիան

Մայիսի 18
11:00-14:00 «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակույթային արգելոցի տարածքում 2015թ.-ի ամռանը Սիսիանի գեղարվեստի դպրոցի աշակերտների կատարած էտյուդների ցուցադրություն
14:00-18:00 Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների քայլարշավ դեպի «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

Կապանի երկրագիտական թանգարան
+374 98 25 80 18, ք. Կապան, Մ. Հարությունյան 3

Մայիսի 18
15:00 «Հայ-թաթարական բախումները Սյունիքում» գիտաժողով

Մայիսի 21
11:00-24:00 «Սյունիքը 19-րդ դարի դարավերջին և 20-րդ դարի դարասկզբին»

Կապան քաղաքի Շ. Մովսիսյանի անվան պատմության թանգարան
+374 285 2 85 91, ք. Կապան, Գ. Նժդեհի 24/41

Մայիսի 18, 21
10:00-18:00 10:00-24:00 «Հայաստանի երրորդ հանրապետությունը  25 տարեկան է» ցուցահանդես

Կապանի ժամանակակից արվեստի թանգարան
+374 91 75 22 35, ք. Կապան, Ռ. Մելիքյան 8

Մայիսի 18, 21
11:00-18:00, 18:00-24:00
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես

Սիսիանի պատկերասրահ
+374 283 2 28 14 , www.gallery.am, ք. Սիսիան, Սիսական 23

Մայիսի 18, 21
11:00-18:00,18:00-24:00
Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
18:00 Գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդես-մրցույթ
19:00 Համերգ երաժշտական դպրոցի սաների կատարմամբ

Խնձորեսկի պատմության թանգարան
+374 284 6 41 13, գ. Խնձորեսկ

Մայիսի 18, 21
11:00-18:00, 18:00-24:00
Մշտական ցուցադրություն

ՎԱՅՈՑ ՁՈՐ

«Արփի» բնապատմական արգելոց,
գ. Արենի

Մայիսի 18
11:00-13:00 Բաց դաս` նվիրված ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին, Արենիի միջնակարգ դպրոց
15:00-18:00 «Նորավանքի ձորի լանդշաֆտները և դրանց մշակութային արժեքները» թեմայով էքսկուրսիա Նորավանքի ձոր

Մայիսի 21
14:00-16:00 «Մոմիկ ճարտարապետ-քանդակագործը հայոց մշակութային պատմության մեջ» թեմայով զրույց, Մոմիկի թանգարան

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
+374 281 2 52 56, www.hushardzan.am, գ. Վերնաշեն

Մայիսի 18

12:00-13:00 «ՀՀ անկախությունը երեխաների պատկերացմամբ» խորագրով նկարչություն ասֆալտի վրա, Եղեգնաձոր քաղաք
14:00-15:00 «Թանգարաններ և մշակութային լանդշաֆտներ» խորագրով միջոցառում, Թանահատի վանական համալիր

Մայիսի 21
18:00-19:00 ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված դասախոսություն

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
+374 281 2 33 92, ք. Եղեգնաձոր, Շահումյան 4

Մայիսի 18
15:00 «Անկախ Հայաստան» ցուցադրություն
17:00 Այցելություն զոհված ազատամարտիկների շիրիմներին, Զոհված ազատամարտիկների գերեզմանոց

Մայիսի 21
14:00-15:00Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ բացօթյա համերգ, Թանգարանի հարակից տարածք
17:00-18:30 «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից (Մոնթե, Լեոնիդ Ազգալդյան, Բեկոր և այլն) ֆիլմերի դիտում

Եղեգնաձորի պատկերասրահ
+374 281 2 26 38, www.gallery.am, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1

Մայիսի 18, 21
18:00-24:00,11:00-18:00
Մշտական ցուցադրություն

Մայիսի 21

18:00 Ասմունքի ցերեկույթ` նվիրված մեր մեծ գրողներին
19:00 Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ելույթը` նվիրված մեր
սահմանապահ զինվորներին
21:00 «Արմենյան ղողանջներ» երգչախմբի ելույթը` նվիրված մեր զինծառայողներին

Ջերմուկի պատկերասրահ
+374 287 2 21 32, www.gallery.am, ք. Ջերմուկ, Չարենցի 1

Մայիսի 18, 21
18:00-24:00, 11:00-18:00
Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
18:00 Արվեստի և հանրակրթական դպրոցների սաների հետ զրույց-էքսկուրսիա
19:00 Գեղանկարիչ Ղազար Միրզոյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացում

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
+374 268 2 44 50, www.dilijan-museum.ucoz.com, ք. Դիլիջան, Մյասնիկյան 28

Մայիսի 18
11:00-18:00 Սոցռեալիզմ. ցուցահանդես IDEA Foundation

Մայիսի 21
11:00-24:00 «Դիլիջանյան հին տներ, փողոցներ» ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես. տեղացի նկարիչների ստեղծագործություններ
16:00-17:00 Համերգ՝ լարային նվագարան (Դիլիջանի երաժշտական դպրոց)
12:00-18:00 Ազգագրություն. կիրառական զարդարվեստի ցուցադրություն, Թանգարանի հարակից տարածք

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան
+374 91 70 30 47, www.cpc.am, ք. Դիլիջան, Գետափնյա 1

Մայիսի 18
11:00-18:00 Ֆրանսահայ արվեստագետ Ստեփան Բուայեի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Մայիսի 21

«Հոգին իբրև զարդանախշ … ». ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանի ասեղնագործ  աշխատանքների  ցուցահանդես
18:00 «Անկախության  քառուղիներով…» ինտերակտիվ դաս  դպրոցահասակ երեխաների  համար , ժամը՝  
19:00 «Արցախ, իմ տուն…»  վավերագրական-ճանաչողական  ֆիլմի ցուցադրություն. /ընդհ. տևողությունը 40րոպե/. ռեժիսոր՝  Մովսես Գասպարյան
20:00 Էթնիկ երաժշտության  համերգ
21:00 Համերգ . «Մեղեդի» տրիոյի կատարմամբ կներկայացվեն  հայ և արևմտաեվրոպական  կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ, ժամը ՝ 

ԻջԵՎանի պատմաերկրագիտական թանգարան
ք. Իջևան, Երևանյան 5

Մայիսի 18
14:00 «Դարերի երկիր Հայաստան», Թանգարանի հարակից Սրբոց նահատակաց բաց խորանի տարածք

Մայիսի 21
14:00 Գրական-երաժշտական միջոցառում «Ու մենք կանգուն ենք մեր լեռների պես...» խորագրով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
14:00 «Նորով ծաղկած իմ հայրենիք» ցուցահանդես, Թանգարանի հարակից տարածք (եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ)

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շուշի քաղաքի թանգարաններ

Երկրաբանության թանգարան ստորաբաժանում
+374 47 73 35 72, ք. Շուշի, Մ. Մաշտոցի 32

Մայիսի 18
09:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
16:00 «Պատանի բնագետ» միջքաղաքային օլիմպիադա

Կերպարվեստի պետական թանգարան ստորաբաժանում
+374 47 73 14 29, ք. Շուշի, Ղազանչեցոց 24

Մայիսի 18
11:00 «Տատիս սնդուկը» ցուցահանդես, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան զբոսայգի

Մայիսի 21
11:00 «Անկախության սերնդի նկարիչները» ցուցահանդես
15:00 Դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետության դասընթաց

Շուշիի պատմության թանգարան ստորաբաժանում
+373 47 73 19 48, ք. Շուշի, Մ. Մաշտոցի 32

Մայիսի 18
10:00 «Շուշի. մոռացված քաղաքակրթության բեկոր» ցուցահանդես

Մայիսի 21
14:00 «Շուշի. նորօրյա Սարդարապատ» միջոցառում Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան
+373 47 94 10 42, ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի 4

Մայիսի 18
10:00 «ԼՂՀ ազատագրված տարածքների պատմական հուշարձանները» ցուցահանդես

Մայիսի 21
09:00 «Պատմական Արցախի օկուպացված տարածքները» դաս-դասախոսություն, Արցախի պետական համալսարան

Ստեփանակերտի պատկերասրահ
+374 97 24 00 50, ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 6

Մայիսի 18
11:00 «Թալիշ. այստեղով անցել է ազերի թուրքը» ֆոտոցուցահանդես
12:00 Մաքսիմ Հովհաննիսյանի «Արցախապատում. Թալիշ» գրքի շնորհանդես

Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան
+374 47 55 12 58, ք. Հադրութ, Ա. Մկրտչյան 78

Մայիսի 18
11:00 «Անկախության գինը» դաս-դասախոսություն

Մայիսի 21
15:00«Հադրութի շրջանի պատմա-ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիները» ցուցահանդես

Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի Մեծ Թաղլարի մասնաճյուղ
Հադրութի շրջան, գ. Մեծ Թաղեր

Մայիսի 18
09:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 21
12:00 «Հայրենասիրություն՝ արյան կանչով» դաս-դասախոսություն,Մեծ Թաղերի Խանփերյանցի անվան միջն. դպրոց


Մարտունու պատմաերկրագիտական թանգարան
+374 47 82 18 14, ք. Մարտունի, Գարեգին Նժդեհի 1

Մայիսի 18
15:00 «Մոնթե Մելքոնյանի կյանքն ու գործունեությունը» ցուցահանդես

Մայիսի 21
13:00 «Քառօրյա պատերազմի մերօրյա հերոսները» դաս-դասախոսություն, Մարտունու Մ. Մաշտոցի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Քաշաթաղի երկրագիտական թանգարան` Ծիծեռնավանքի մասնաճյուղով
+374 47 75 22 59, ք. Բերձոր, 3-րդ թաղամաս 43

Մայիսի 18
12:00 «Բերձորի ազատագրումը» ցուցահանդես

Մայիսի 21
15:00 «Քաշաթաղի թանգարանի 20-ամյա գործունեությունը» դաս-դասախոսություն, Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվան միջն. դպրոց

Բերդաշենի պատմության թանգարան
Մարտունու շրջան, գ. Բերդաշեն

Մայիսի 18
10:00 «Երկու սիրտ, մեկ հայրենիք» դաս-դասախոսություն, Բերդաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջն. դպրոց

Մայիսի 21
13:00 «Քառօրյա պատերազմի իմ մտորումները» դաս-դասախոսություն

Similar Opportunities


Disciplines

Art History

Arts

Creative Arts

Cultural Diversity

Cultural Studies

Culture

Fine Art

History

Host Countries

Armenia