Enterprise Incubator Foundation (EIF)  Follow

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2015

Publish Date: Jul 09, 2015

Deadline: Jul 28, 2015

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերություններին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում ենմասնակցել STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:

Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

  • ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Գյուղատնտեսություն

Հազթող թիմերը կստանան  $6,000 CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2015թ. հուլիսի 28-ը ներկայացնել ՁԻՀ (mari.barseghyan@eif.am հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին: Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին  http://svy.mk/1GLWhc8  կայքէջում և ՁԻՀ`mari.barseghyan@eif.am  էլ. փոստով մինչև 2015թ. օգոստոսի 8-ը, ժամը 23:59-ը (EST):

Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կցված է:

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ


This opportunity has expired. It was originally published here:

http://www.eif.am/arm/news/step-fromideatomarket-2015/

Similar Opportunities


Disciplines

Business

Engineering

Information Technology

Opportunity Types

Awards

Host Countries

Armenia

Event Types

Contest