Սոցիալական ձեռնարկատիրության անվճար խորացված առցանց դասընթաց 2017

Publish Date: Feb 23, 2017

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՎԱԾ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ

Առցանց դասընթացի մասին

Սոցիալական ձեռնարկատիրության խորացված առցանց դասընթացը 2015թ.-ին մեկնարկած «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ծրագրի մաս է կազմում: Այն նպատակ ունի օժանդակել համայնքների կայուն զարգացմանը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եկամուտների հնարավոր բարձրացմանը՝ սոցիալական ձեռնարկատիրության ծրագրերի գործարկման միջոցով՝ Հայաստանի մարզերում ապահովելով համայնքների ընդհանուր զարգացումը:

Դասընթացի նպատակը

Սոցիալական ձեռնարկատիրության խորացված առցանց դասընթացը իր առջև խնդիր ունի առցանց ուսուցման միջոցով զարգացնել սեփական համայնքի խնդիրների բազմակողմանի լուծմանը միտված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կոմպետենցիաներ:

Ուսուցման մեթոդաբանությունը

Դասընթացն իր էությամբ առցանց և բաց է, ուստի ողջ ուսուցանումն իրականացվում է վիրտուալ տարածքում (ուսուցման Moodle հարթակ): Դասընթացի փորձագետները մշակել են ուսուցողական նյութեր՝ ընթերցանության, ուսումնասիրության, քննարկման, փորձի փոխանակման համար, ինքնաստուգման հարցաշարներ, վիդեոդասեր: Դասընթացի մասնակցիներն իրենք են ինքնուրույն կազմակերպելու և ուղղորդելու սեփական ուսուցանման և զարգացման գործընթացը:

Դասընթացի մասնակիցները

Սույն դասընթացը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի նկատմամբ, և ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ համայնքային զարգացման գործում:

Դասընթացն այն մարդկանց համար է, ովքեր ցանկություն ունեն զարգացնել իրենց ունակությունները սոցիալական ուղղվածության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Դասընթացին կարող են գրանցվել և մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց որևէ սահմանափակման:

Դասընթացի ընդհանուր թեմատիկ կառուցվածքը

Դասընթացը բաղկացած է ներածական և 5 թեմատիկ բաժիններից՝

  1. Սոցիալական ձեռնարկատիրություն գաղափարի ներածություն
  2. Ստարտափ գաղափարի մշակում
  3. Բիզնես մոդելի մշակում
  4. Սոցիալական ձեռնարկության հիմնում և կառավարում
  5. Աճ և զարգացում

e-learning_modules.png-3117d

Ինչպես դիմել

Դասընթացը դիմելու վերջնաժամկետ չունի: Այն բաց է և անվճար: Այնպես որ, դիմեք հենց հիմա: Դասընթացը բաց է մինչև 2017թ. հունիս: Դասընթացին կարող եք դիմել այցելելով և գրանցվելով http://tinyurl.com/e-learning-SE հղումով կամ լրացնել գրանցման թերթիկը և ուղարկել elearningkasa@gmail.com հասցեին: Դիմումները ստանալուց հետո 7-10 օրվա ընթացքում դիմորդները կներառվեն դասընթացում և հնարավորություն կստանան մուտք գործել կրթական հարթակ:

Ծրագիրն իրականացնում են «Միջմշակութային Ուսումնասիրությունների, Ուսուցման և Երկխոսության Միջազգային Կենտրոն» ՀԿ-ն, ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամը, «Միջմշակութային Կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատը՝ Եվրոպական Խորհրդի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրին առավել հանգամանալից ծանոթանալու համար, կարող եք այցելել www.SE.center կայքը, և հետևել հետևյալ Ֆեյսբուքյան էջին՝ www.facebook.com/codese1:

***

Նաև տեղեկացնում ենք, որ մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) վերաբերյալ առցանց ամսաթերթը, որը միտված կլինի ՍՁ ոլորտի հանրահռչակմանը, նորությունների և հնարավորությունների տարածմանը, ոլորտի մասնագետների տեղեկացվածության բարձրացմանն ու ունակությունների զարգացմանը
Ամեն ամիս հերթական մեր համարներում Դուք կկարողանաք գտնել նաև ազգային և միջազգային մակարդակում ՍՁ և ձեռնարկատիրության ոլորտի զարգացումների, հաջողված փորձի մասին նյութեր, փորձագիտական հարցազրույցներ, ոլորտի վերաբերյալ տպագիր և վիդեո նյութերի ակնարկներ:
Առցանց ամսաթերթի առաջին համարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/SE-newsletter-1
Եթե հետագայում ցանկություն ունեք պարբերաբար ստանալ հետագա համարները, ապա տեղեկացրեք հետևյալ էլ. հասցեին նամակ ուղարկելով՝ info@se.center

Similar Opportunities


Disciplines

Business

Development Studies

Entrepreneurship

Social Sciences

Startup

Opportunity Types

Online

Eligible Countries

Armenia