MODESIGN Academy  Follow

Շքեղության, օծանելիքի և կոսմիտիկայի կառավարման ոլորտում հավաստագրի ծրագիր, Բելգիա

Publish Date: Jul 22, 2016

MODESIGN ակադեմիան՝ նորաձևության և շքեղության մենեջմենթի բելգիական դպրոցը ներկայացնում է իր՝

Շքեղության, օծանելիքի և կոսմիտիկայի կառավարման ոլորտում հավաստագրի ծրագրերը

Հենց Եվրոպայի սրտում՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, MODESIGN ակադեմիան ձեզ առաջարկում է նորաձևության, դիզայնի, օծանելիքի, կոսմետիկայի և շքեղության կառավարում սովորելու հնարավորություն: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողները փորձառու մասնագետների հետ կուսումնասիրեն ոլորտի և՛ տեսական, և՛ գործնական կողմերը՝ կազմելով ոլորտի մասին ավելի լայն պատկերացում, ստեղծելով միջազգային ցանց:

Շքեղության կառավարման ոլորտում հավաստագրի ծրագիրը ձեզ հնարավորություն կընձեռի խորապես հասկանալ շքեղության ոլորտը և դրա առանձնահատկությունները, իսկ օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում հավաստագրի ծրագիրը կօգնի ձեր հասկանալ օծանելիքի և կոսմետիկայի արտադրության ոլորտը։

Ծրագիրը

Ճոխության մենեջմենթ

  • 24 երեկոյան դաս՝ շքեղության ոլորտում բրենդ մենեջմենթի մասին, որոնք ներառում են շքեղության մարքեթինգ, հաղորդակցություն, գործվածք, արտադրություն և պատմություն թեմաները։
  • Այցելություն գործնական դասերի
  • Գործանական դաս կաշեգործ Նինա Բոդենհորտի հետ
  • Կոսմետիկայի և օծանելիքի մենեջմենթ
  • 24 երեկոյան դաս՝ օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում բրենդ մենեջմենթի մասին, որոնք ներառում են շքեղության մարքեթինգ, հաղորդակցություն, գործվածք, արտադրություն և պատմություն թեմաները։
  • Գործնական դաս  L’Académie du Parfum-ի հետ համատեղ

Մասնակիցներ

Շքեղությամբ, կոսմետիկայով և օծանելիքներով հետաքրքրված ցանկացած ոք կարող է մասնակցել:

Ուսման վճարը

Ուսման վճարը երկու ծրագրերի դեպքում էլ €2,350 է, որը պետք է փոխանցվի ծրագրի մեկնարկից առաջ:

Տարեվերջյան հանձնարարություն

Տարեվերջյան հանձնարարությունը կլինի պատրաստել շքեղ կաշվե աքսեսուար Նինա Բոդենհորտի հետ:

Ինչպես դիմել

Հետաքրքրված ե՞ք: Կապվեք տնօրինության հետ այս էլեկտրոնային հասցեով՝ info@modesignacademy.com.

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Biochemistry

Fashion

Management

Eligible Countries

International

Host Countries

Belgium