Russian - Armenian University  Follow

Աշխատանք - Տեխնոլոգիական զարգացման գծով տնօրեն, Հայ-Ռուսական համալսարան

Publish Date: Oct 26, 2017

Deadline: Nov 25, 2017

Կազմակերպություն՝ Հայ-Ռուսական համալսարան
 
Պաշտոն՝  Տեխնոլոգիական զարգացման գծով տնօրեն
 
Հավակնորդին ներկայացվող պահանջները՝
 
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Աշխատանքային փորձ ՏՏ, տեխնոլոգիական կազմակերպությունների և գիտական հաստատությունների կառավարման ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ միջազգային կազմակերպություններում, ընկերություններում և նախագծերում,
  • Վառ արտահայտված առաջնորդական հատկանիշներ, արդյունավետ կառավարման հմտություններ, հաղորդակցական հմտություններ, համակարգվածություն, ներքին և արտաքին բանակցություններ վարելու հմտություններ, արդյունքին հասնելու նպատակաուղղվածություն:
 
Պարտականություններ՝
 
  • Առաջադեմ գիտական ​​հետազոտությունների հիման վրա համալսարանում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության ստեղծում և իրականացում,
  • Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացում,
  • Գիտաարտադրական լաբորատորիաների ստեղծում կոնկրետ տեխնոլոգիական ուղղություններով,
  • Տնտեսության իրական հատվածի հետ փոխգործակցություն, հետազոտական ​​պատվերների հարթակի ստեղծում,
  • Հաշվի առնելով համալսարանի գիտական ​​և տեխնոլոգիական ներուժը՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար Հայաստանի և աշխարհի առաջադեմ գիտական ​​և տեխնոլոգիական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատումը,
  • Համալսարանի զարգացման համար անհրաժեշտ կառուցվածքային և ռեսուրսային փոփոխությունների իրականցում, ինչպես նաև համալսարանի լաբորատոր բազայի և գիտական ​​սարքավորումների օպտիմալ կառավարման ռազմավարության մշակում,
  • ՀՌՀ-ի՝ որպես Հայաստանում առաջադեմ գիտական և տեխնոլոգիական մտքի ներդրման առաջատար դառնալու ռազմավարության մշակում և ներդրում,
  • ՀՀ-ում առաջադեմ գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատող գիտական և տեխնոլոգիական ֆոնդերի, պետական և մասնավոր կազմակերպությունների հետ արդյունավետ փոխգործակցության հաստատում,
  • Ուսումնական գործընթացի կազմակերպման մեջ տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների առավելագույն ներդրման ռազմավարության մշակում և ներդրում,
  • Իրենց հիմքում գիտաարտադրական առաջընթացի ուղղվածություն ունեցող նախագծերը գրանտային միջոցներով ապահովելու ռազմավարության ներդրում և իրականացում:
 
Դիմումները ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը:  Հետաքրքրված անձիք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականները (CV)  info@rau.am հասցեին: 

This opportunity has expired. It was originally published here:

http://rau.am/arm/362/tekhnologiakan-zargatsman-gtsov-tnoren

Similar Opportunities


Disciplines

Information Technology

Management

Science

Technology

Eligible Countries

International

Host Countries

Armenia