La Fondazione I Teatri  Follow

«Պրեմիո Պաոլո Բորչանի» լարային քառյակների 11-րդ միջազգային մրցույթ, Իտալիա

Publish Date: Oct 04, 2016

Deadline: Feb 03, 2017

Event Dates: from Jun 04, 2017 12:00 to Jun 11, 2017 12:00

Իտալական I Teatri հիմնադրամը հայտարարում է «Պրեմիո Պաոլո Բորչանի» լարային քառյակների 11-րդ միջազգային մրցույթի բացումը

Մրցույթը տեղի կունենա 2017 թ․ հունիսի 4-11-ը Ռեջիո Էմիլիայի Teatro Municipale Romolo Valli-ում:

Մրցույթի պատմությունը

«Պրեմիո Պաոլո Բորչանի» միջազգային մրցույթը ստեղծվել է 1987 թ․ Ռեջիո Մարիա քաղաքի քաղաքապետարանի խորհդրի անդամների որոշմամբ և այն նվիրված է քաղաքի հայտնի բարեկամ քաղաքացի Պաոլո Բորչանիին՝ իտալական կվարտետի հիմնադիր և առաջին ջութակ։ «Պրեմիո Պաոլո Բորչանին» այժմ դարձել է աշխարհում ամենաճանաչված մրցույթներից մեկը։ Այն տեղի է ունենում երեք տարին մեկ Ռեջիո Էմիլիայի Քաղաքապետարանի Վալլի թատրոնում և կազմակերպվում Ռեջիո Էմիլիայի I Teatri հիմնադրամի կողմից։

Մրցույթի երաժշտական ծրագիրը ներառում է ներկայումս ապրող և ստեղծագործող կոմպոզիտորների ժամանակակից քառյակային գործեր՝ Պաոլո Ստրոպա, Լուչիանո Բերիո, Սալվատորե Սցիարինո, Վոլֆգանգ Ռիմ, Պետեր Մաքսվել Դավիես, Ջիովանի Սոլլիմա, Գիյա Կանչելի, Թոմաս Ադես։ Ժյուրիի անդամները աշխարհահռչակ երաժիշտներ, նվագողներ, երաժշտական մենեջերներ և լրագրողներ են։

Տարիքային սահմանը

Մրցույթը բաց է բոլոր ազգերի լարային քառյակների համար։ Յուրաքանչյուր լարային քառյակի անդամների ընդհանուր տարիքային գումարը չպետք է գերազանցի 128 տարին մինչև 2017 թ․ հունիսի 3-ը։

Հայտ և մասնակցություն

Մրցույթին մասնակցել ցանկացող քառյակները պետք է I Teatri հիմնադրամին էլեկտրոնային փոստով ուղարկեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ամբողջովին լրացված հայտադիմումի ձևը,
  2. քառյակի կենսագրությունը
  3. քառյակի յուրաքանչյուր անդամի կենսագրականը՝ ներկայացնող յուրաքանչյուր անդամի կրթության և դասախոսների մասին,
  4. քառյակի՝ վերջերս արված երկու լուսանկար,
  5. քառյակի մասին երաշխավորագիր՝ գրված մրցույթի համար
    • երաժշտական այն դպրոցի կողմից, որտեղ հաճախել է քառյակը վերջին երեք տարիների ընթացքում,
    • կամ/և քառյակի ուսուցչի կողմից, ով դասավանդել է վերջին երեք տարիների ընթացքում,
    • կամ/և երաժիշտի կողմից։
  6. Քառյակի և գործակալների, նման այլ կազմակերպությունների և ձայնագրման ստուդիաների միջև բացառիկ պայմանագրերի առկայության դեպքում անհրաժեշտ է ուղարկել դրանց պաշտոնական հայտարարագիրը, որը թույլ է տալիս քառյակին որպես մրցույթի մասնակից կատարել իր պարտականությունները։

Փոստով (գրանցված նամակով, առաքելով ինքներդ կամ օգտվելով իրավասու գործակալությունից) անհրաժեշտ է ուղարկել վիդեո/աուդիո DVD սկավառակ այն ձայնագրություններով, որոնք քառյակը կարող է ազատորեն ընտրել այս ցանկից․ 

  1. Ֆ․ Ժ․ Հայդնի ցանկացած կվարտետ կամ Վ․Ա․ Մոցարտի ցանկացած կվարտետ հետևյալ ցանկից՝ «Լարային կվարտետ KV 387», «Լարային կվարտետ KV 421», «Լարային կվարտետ KV 428»,
  2. Ա․ Վեբերն «6 բագատելներ լարային քառյակի համար», 9-րդ գործողություն կամ Ա․ Բերգ, «Լարային քառյակ», գործողություն 3։

DVD սկավառակը պետք է պարունակի ձայնագրության ամսաթիվը և վայրը, նաև պետք է ուղեկցվի վավերականության վկայագրով և այն մարդու ստորագրությամբ, ով գրել է երաշխավորագիրը։ Վերոնշյալ փաստաթղթերը պետք է հասնեն ոչ ուշ, քան 2017 թ․ փետրվարի 3-ը ժ․ 12։00 հետևյալ հասցեներով՝

  • Էլեկտրոնային փոստով ուղարկվելիք փաստաթղթերը ուղարկել premioborciani@iteatri.re.it
  • փոստով ուղարկվելիք փաստաթղթերը ուղարկել Fondazione I Teatri di Reggio Emilia – Concorso Internazionale per Quartetto d’Archi “Premio Paolo Borciani” – Teatro Municipale Valli – Piazza Martiri del 7 luglio no. 7 – 42121 Reggio Emilia, Italy

Վերջնաժամեկտից ուշ հասած հայտերը չեն դիտարկվի։ Հայտի արագ ծանուցումը մասնակցի պատասխանատվության տակ է։ Ուղարկված փաստաթղթերը ետ չեն վերադարձվելու։ Մրցույթի արդյունքների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն 2017 թ․ փետրվարի 25-ին։

Մասնակցության վճար

Յուրաքանչյուր քառյակ պետք է ուղարկի 150 եվրոյի մասնակցության վճարի փաստաթղթային ապացույցը՝ վճարված հետևյալ հաշվին․  n. 000 100 334 801 headed to Fondazione I Teatri, Unicredit Banca, Piazza del Monte 1, 42121 Reggio Emilia (IBAN code: IT60D0200812834000100334 801; SWIFT code: UNCRITM1447).

Բանկային փոխանցման մեջ պետք է երևա վճարող քառյակի անունը։ Վճարումը պետք է կատարվի բացառապես եվրոյով։ Մասնակցության վճարները պետք է արվեն ոչ ուշ, քան 2017 թ․ մարտի 31-ը։

Փուլեր

Մրցույթը կազմված է չորս փուլից՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Ժյուրի առավելագույնը 12 քառյակի թույլ կտա անցնել երկորդ փուլ, որից երրորդ կանցնի առավելագույնը 6-ը, իսկ չորրորդ եզրափակիչ փուլ կանցնի  առավելագույնը 3 քառյակ։

Մրցանակներ

PREMIO PAOLO BORCIANI:

  • 25,000 եվրո և հավաստագիր,
  • միջազգային շրջագայություն,
  • Ռեգիո Էմիլիայում բնակություն հաստատելու նախագիծ է ծրագրվում I Teatri հիմնադրամի կողմից։

Նախագծի մանրամասները շուտով կհրապարակվեն Premio Borciani պաշտոնական կայքում (see www.iteatri. re.it > Premio Borciani > 2017 Competition > Residence).

Երկրորդ մրցանակ: 10,000 եվրո և հավաստագիր

Երրորդ մրցանակ: 5,000 եվրո և հավաստագիր

Հատուկ մրցանակ: 2,000 եվրո և հավաստագիր՝ ժամանակակից ստեղծագործությունների լավագույն կատարման համար։

Հանդիսատեսի մրցանակ: 1,000 եվրո և հավաստագիր

Ժյուրի

Ժյուրին կազմված է ամենաքիչը 5 անդամներից՝ այդ թվում նախագահը, ով լավ ճանաչված է երաժշտական աշխարհում։ Ժյուրիի մեծամասնությունը կլինի օտարերկրացի։

Լրացուցիչ տեղեկություններ

«Պրեմիո Պաոլո Բորչանի» լարային քառյակների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Լորենցո Ֆասոլո

Քարտուղարության գրասենյակի մենեջեր՝ Մարինա Բասսո

Հասցե՝ Teatro Municipale Valli, Piazza Martiri del 7 luglio, 42121 Reggio Emilia, Italy

Հեռ․՝ (39) 0522 458811 – 458908

Ֆաքս՝ (39) 0522/458822

Էլ․հասցե՝ premioborciani@iteatri.re.it


This opportunity has expired. It was originally published here:

http://www.iteatri.re.it/Sezione.jsp?idSezione=4048

Similar Opportunities


Disciplines

Arts

Culture

Music

Musical Composition

Opportunity Types

Competition

Prize

Eligible Countries

International

Host Countries

Italy

Event Types

Contest