Armenian Young Lawyers Association (AYLA)  Follow

Պրակտիկայի հնարավորություն թարգմանիչների համար

Publish Date: Sep 04, 2015

Deadline: Sep 18, 2015

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում թարգմանիչների մասնագիտական պրակտիկայի անցկացման հնարավորություն: Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան իրավական թեմաներով հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանություններ կատարելու մեջ, ձեռք կբերեն մասնագիտական նոր գիտելիքներ, կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական թարգմանության ասպարեզում:

Պրակտիկային կարող են դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողները (բակալավրիատի 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրս):

Պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի հավաստագիր:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ), ուսանողական տոմսի և դիպլոմի պատճեները՝ iravaban.net@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի սեպտեմբերի 18-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՊՐԱԿՏԻԿԱ-ԹԱՐԳՄԱՆԻՉ»:

Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձ՝ Էդուարդ Մանուկյան։

Ուսանողների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Similar Opportunities


Disciplines

Language and Communication

Languages

Law

Translation Studies

Host Countries

Armenia