Armenian Young Lawyers Association (AYLA)  Follow

Պրակտիկա օպերատորների և մոնտաժի մասնագետների համար

Publish Date: Sep 04, 2015

Deadline: Sep 18, 2015

Պրակտիկայի վայր` www.iravaban.net լրատվական կայք, ք.Երևան

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում օպերատորների և մոնտաժի մասնագետների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում պրակտիկայի անդամները կխորանան ինչպես օպերատորական աշխատանքում, այնպես էլ կիրականացնեն մոնտաժային աշխատանքներ:

Այսպիսով` պրակտիկայի ավարտին մասնակիցները`

  1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
  2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
  3. կնկարահանեն դատական գործեր, հեղինակային բնույթի ռեպորտաժներ,
  4. կխորացնեն իրենց գիտելիքները լուսանկարչության, օպերատրության և մոնտաժի մեջ:

Պրակտիկայի կազմակերպման մասին`

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ունեն բազային գիտելիքներ օպերատորությունից և մոնտաժից (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի): Տեղերը սահմանափակ են:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և  հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` iravaban.net@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015թ. սեպտեմբերի 18-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՊՐԱԿՏԻԿԱ. ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ, ՄՈՆՏԱԺ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոտակտային անձ՝ Ալեքսանդր Սարգսյան։

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագրեր:

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:


This opportunity has expired. It was originally published here:

http://iravaban.net/98653.html

Similar Opportunities


Host Countries

Armenia