Փորձնական IELTS թեստի հանձնում Բրիտանական խորհրդում

Save in my favorites

Հանձնեք փորձնական IELTS թեստ Բրիտանական խորհրդում

Ցանկանո՞ւմ եք IELTS թեստ հանձնել, բայց հնարավորություն չեք ունեցել նախապես պատրաստվել: Կամ գուցե՞ պատրաստվել եք թեստին, սակայն չգիտեք, թե ինչպես է անցնում իրական քննությունը: 

Բրիտանական խորհուրդն առաջարկում է հանձնել փորձնական IELTS թեստ և զարգացնել քննություն հանձնելու հմտությունները: 

Հանձնեք փորձնական IELTS թեստ, ինչպես իրական քննության ժամանակ, որից հետո Բրիտանական խորհրդի փորձառու ուսուցիչները ձեզ կներկայացնեն իրենց ամբողջական կարծիքը ձեր հմտությունների ու գիտելիքների վերաբերյալ: 

Փորձնական թեստ հանձնելը ձեզ հնարավորություն կտա`

  • ծանոթանալ թեստի ձևաչափին, 
  • ծանոթանալ հարցերին ու տեքստերին,
  • ստուգել ձեր գիտելիքները սահմանված ժամանակում,
  • ստուգել ձեր պատասխանները և ստանալ որակավորված ուսուցչի կարծիք: 

Ձևաչափ

  • Գրանցված թեկնածուները կհանձնեն լսելու, կարդալու և գրավոր բաժինները նույն օրը` առանց ընդմիջման: 
  • Բանավոր բաժինը, ինչպես և իրական քննության ժամանակ, կանցկացվի հաջորդ օրը և այն կհամակարգի IELTS թեստի ուսուցիչը: 
  • Քննությունից հետո մասնակիցները կստանան ուսուցչի կարծիքն իրենց հմտությունների վերաբերյալ: 

Capture.PNG-8ec23

Գրանցում և վճարում

  1. Լրացրեք գրանցման ձևը:
  1. Ուղարկեք գրանցման ձևը հաճախորդների սպասարկման պատասխանատու Օլգա Խալաթյանին olga.khalatyan@britishcouncil.am  էլ. հասցեով:  
  2. Դիմումի ձևն ուղարկելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարեք փորձնական թեստի արժեքը, որը կազմում է 6000 դրամ: 
  3. Վճարումը պետք է կատարել միայն բանկային փոխանցմամբ: 

HSBC Bank Armenia

001-146026-050

Reason: Payment for MT-IELTS by (candidate's full name)

5.Վճարումը կատարելուց հետո ուղարկեք վճարման կտրոնը olga.khalatyan@britishcouncil.am էլ հասցեին: Ձեր մասնակցությունը կհաստատվի և ձեզ կուղարկվի հետագա ուղեցույցները: 

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings

Similar Announcements

No results found.