Պարսկերենի դասընթաց Երևանում

Publish Date: Feb 08, 2016

Իրանի հետ տնտեսական և առևտրային կապերի օրեցօր աճը անշուշտ հանգեցնելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնց համար պարսկերենի իմացությունը կլինի պարտադիր: Երևանի Կապույտ մզկիթի դասընթացները ամենահարմարն են բոլոր առումներով: Բոլոր հետաքրքրվողներին դասընթացը կընձեռնի ազատ ժամանակը օգտակար և ճիշտ օգտագործելու գերազանց հնարավորություն:

Դասընթացները հարմար են հատկապես գնային առումով: Ոչ մի տեղ, երբեք չեք կարող ամիսը՝ 2500 դրամով սովորել որևէ լեզու: Դասընթացները կանցկացվեն շաբաթական երկու օր հաճախականությամբ: Ուսուցումը կատարվելու է նոր մշակված ծրագրով, որի արդյունքում հնարավորինս շուտ ուսանողը կարողանում է յուրացնել տառերն ու սկսում խոսել: Այցելեք և կհամոզվեք:

Դասընթացը վարելու է դասախոս Գայանե Աբգարյանը:

Ցանկության դեպքում խնդրում ենք զանգահարել 077590064 հեռախոսահամարով:

Նոր խմբի հավաքագրումը արդեն սկսվել է:

Similar Opportunities


Disciplines

Foreign Languages and Literature

Language and Communication

Languages

Persian Studies

Host Countries

Armenia