Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

NVivo ծրագրային փաթեթի կիրառմամբ որակական տվյալների վերլուծություն թեմայով դասընթաց, CRRC Հայաստան

Publish Date: May 13, 2015

Deadline: May 19, 2015

Event Dates: from May 21, 2015 04:00 to May 21, 2015 07:00

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

«NVivo ծրագրային փաթեթի կիրառմամբ որակական տվյալների վերլուծության ակնարկ»

թեմայով դասընթացի, որը կվարի Արփինե Փորսուղյանը

Դասընթացի նպատակը որակական ուսումնասիրություններ իրականացնող հետազոտողներին NVivo ծրագրային փաթեթի հնարավորություններին ծանոթացնելն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն փաթեթով աշխատելու հիմունքներին, այդ համակարգում նյութերի կոդավորմանն ու պարզագույն վերլուծություններ կատարելու ֆունկցիաներին:

Արփինե Փորսուղյանը 2007թ.-ից աշխատել է մի  շարք միջազգային, տարածաշրջանային և տեղական ծրագրերում որպես ավագ հետազոտող և դասընթացավար: Արփինեն ներգրավված է եղել մի շարք որակական  հետազոտություններում Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Ավստրալիայում: Նա ունի հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում ԱՄՆ Դյուքեյն համալսարանից (ուսումնառությունն իրականացրել է Էդմունդ Մասքի կրթաթոշակով) և սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում՝ Թբիլիսիի պետական համալսարանից: Արփինեն ներկայումս աշխատում է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամում որպես զարգացման և ֆոնդհայթայթման փորձագետ:

Վայր՝     ՀՌԿԿ-Հայաստան,  Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզու՝     հայերեն

Մասնակցելու համար լրացրե՛ք հայտադիմումի ձևը:

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/469-Qualitative-Data-Analysis-Using-NVivo?lang=hy

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings