Նոբելյան օրեր Երևանում

Publish Date: Feb 11, 2016

Deadline: Feb 29, 2016

Event Dates: from Apr 11, 2016 12:00 to Apr 16, 2016 12:00

Մեկ բացառիկ շաբաթ,  հինգ նոբելյան մրցանակակիր, ինը նոբելյան դասախոսություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2016թ. ապրիլի 11-16-ը կազմակերպում է բացառիկ միջոցառում. հյուրընկալվում են հինգ նոբելյան մրցանակակիրներ մեկ հարկի տակ:

Երեք օր անընդմեջ նրանք հանդես կգան հանրային և մասնագիտական դասախոսություններով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոբելյան մրցանակակիրների  կողմից առաջ քաշված հայտնագործությունները և մասնագիտական դաշտում ունեցած գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները: Սա աննախադեպ հնարավորություն է տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի՝ նոբելյան ժառանգության: Սա նաև գիտական երկխոսություն ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:

Այս իրադարձությունը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր միջոցառումներից մեկն է: Առաջինն այն հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և համագործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Այն նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է:

Տեղեկացի՛ր արդյունավետ հետազոտության պլանավորման մասին և սովորի՛ր, թե ինչպես բռնել դեպի հաջողություն տանող ճանապարհը: Ստացի՛ր հնարավորություն լսելու արժեքավոր կարծիքներ քո գիտական հետաքրքրությունների մասին: Միանալով մեզ՝ կունենաս պաշտոնական և անձնական շփումներ մեծագույն գիտնականների հետ, որոնց հայտնագործությունները տիեզերքը դարձրել են ավելի հասկանալի:

Երևանի պետական բժշկական համալսարանի և կազմկոմիտեի անունից ուրախ ենք ողջունել «Նոբելյան օրեր Երևանում»-ի բոլոր դափնեկիրներին և մասնակիցներին: Վստահեցնում ենք, որ այս իրադարձությունը կտա ձեզ նոր գաղափարներ և կնպաստի ձեր հետազոտական աշխատանքների որակի բարձրացմանը:

ԾՐԱԳԻՐ 

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցությունը մրցութային է։

Անհրաժեշտ է գրանցվել առցանց։

Ընտրությունը կատարվելու է ըստ գնահատականների միջինի (ուսանողների համար ՄՈԳ), գիտական հետաքրքրությունների, հրատարակված աշխատանքների և մոտիվացիոն նամակի։ Արդյունքները կհայտարարվեն էլեկտրոնային հասցեների միջոցով։ Ձեր մասնակցության մասին ծանուցումը կստանաք մինչև մարտի 25-ը։

Ո՞վ կարող է մասնակցել

Յուրաքանչյուր ոք, ով ունի գիտական հետաքրքրություններ, անկախ գործունեության բնագավառից, տարիքից, ազգությունից, կրոնից և բնակության վայրից կարող է մասնակցել։

Վերջնաժամկետ

Վերջնաժամկետ վաղ գրանցման համար՝ փետրվարի 29

Տեղացի մասնակիցների մասնակցությունը անվճար է

Մասնակցության արժեքը փետրվարի 29-ից հետո՝ տեղի մասնակիցների համար՝ 20 եվրո, արտասահմանցի մասնակիցների համար՝ 90 եվրո։

Վերջնաժամկետ ուշ գրանցման համար՝ մարտի 15

Վճարման վերջնաժամկետ՝ մարտի 25

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Միջոցառման լեզուն՝ անգլերեն (սինխրոն հայերեն թարգմանությամբ)

Միջոցառման վայրը

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան

Վարչական մասնաշենք, Նիստերի դահլիճ

Հետադարձ կապ

«Նոբելյան օրեր Երևանում» համակարգող հանձնաժողով

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կորյունի 2 փողոց, Երևան, Հայաստան

Հեռախոսահամար՝ (+374 60) 621221, (+374 60) 621223

Էլ.հասցե՝ info@nobeldays.am

 


This opportunity has expired. It was originally published here:

http://www.nobeldays.am/am/

Similar Opportunities


Disciplines

Education

Science

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Event Types

Lecture