Նիդերլանդական "Nima Marketing - A" թրեյնինգային ծրագիր 2017, “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիա, Երևան

Publish Date: Feb 14, 2017

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ “NIMA MARKETING – A” թրեյնինգային ծրագիր, 2017

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիա

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է Նիդերլանդական NIMA Marketing-A թրեյնինգային ծրագրի  18-րդ  հավաքը:

NIMA Marketing-A թրեյնինգային ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ ստանալ բազային և խորացված գործնական և տեսական գիտելիքներ մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև ստանալ մարքեթինգի մասնագետի եվրոպական սերտիֆիկացում:

Թրեյնինգի շրջանակներում անց են կացվում օնլայն սեմինարներ, գործնական պարապմունքներ, բիզնես խորհրդատվություն, քոուչինգ: NIMA Marketing-A թրեյնինգային ծրագրի շնորհիվ մասնակիցները բացի տեսական գիտելիքներից ստանում են նաև մարքեթինգային գործունեության և ծրագրերի պլանավորման ու իրագործման գործնական հմտություններ:

NIMA MARKETING - A թրեյնինգային ծրագիր

Ծրագրի տևողությունը ` Մարտ-հունիս 2017

Ուսուցման ձևաչափը` թրեյնինգներ, օնլայն սեմինարներ, գործնական առաջադրանքներ, բիզնես խորհրդատվություն, քոուչինգ

Ի՞ՆՉ Է NIMA

  • Նիդերլանդների մարքեթինգի ինստիտուտը (nima.nl) հանդիսանում է մարքեթինգի մասնագետների նիդերլանդական ասոցիացիա, որի անդամ են ավելի քան 3000 մասնագետներ: Ինստիտուտը հիմնվել է 1968 թվականին և գտնվում է Ամստերդամում:
  • Տարեկան NIMA-ն սերտիֆիկացնում է շուրջ 10.000 մարքեթինգի մասնագետների:
  • NIMA Marketing-A-ի ծրագրերըհամապատասխանում են EQF (European Qualification Framework) ինչպես նաև EMQF (European Marketing Qualification Framework), որը մշակվել է Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի հետ համատեղ:

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է  NIMA Marketing-A թրեյնինգային ծրագրի  18-րդ  հավաքը:

Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի (NIMA) (www.nima.nl) և Նիդերլանդների կրթական և թրեյնիգային կենտրոնի (ETCN) (www.etcn.nl) հետ համագործակցության շրջանակներում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան 2007 թ. դարձել է պաշտոնական և բացառիկ գործընկերը ETCN-ի (http://www.etcn.nl/partners_international.htm) և ստացել է իրավունք Հայաստանում իրականացնելու թրեյնինգային ծրագրեր` որակավորված NIMA-ի և Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի (www.emc.be) կողմից:

Այս թրեյնինգներն իրենցից ներկայացնում են ինտերակտիվ դասընթացներ, որտեղ բացի ուսումնական ծրագրերից հաշվի են առնվում մասնակիցների գիտելիքները և փորձը:

Ծրագրի կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ թրեյնինգի մասնակիցները դասընթացների ավարտին տիրապետում են ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև մարքեթինգային գործունեության և ծրագրերի պլանավորման ու իրագործման գործնական հմտությունների: Թրեյնինգների ավարտից հետո մասնակիցներն իրենց հմտությունները կարող են կիրառել ամենօրյա աշխատանքի ընթացքում բարձրացնելու համար կազմակերպության մրցունակությունը, ինչպես նաև մեծացնել կազմակերպության շահութաբերությունը և պահպանել նրա հանդեպ հաճախորդների լոյալությունը:

Սկսած 2007թ. 17 խմբերի շրջանակներում ավելի քան 200 մասնագետներ, ովքեր աշխատում են Հայաստանյան տարբեր առաջատար ընկերություններում, մասնակցել են NIMA Marketing-A թրեյնինգային ծրագրին:  Այդ թվում են ASHTARAK-KAT, ARMECONOMBANK, ARMENTEL, AUTORADIO, ARTSAKHBANK, Grand Tobacco, Inecobank, "WWF" armenian branch, Armbusinessbank, Yerevan Brandy Company, Lumiere, Liqvor Pharmaceuticals, VivaCell, RUSAL ARMENAL, ACBA-CREDIT AGRICOLE BANК, Finе, ANDAKO, Computer service, Aversi Racional, Barsis, Nivea, Amikus, Rougе, Pharmexpert, ArmRusGasprom, Nycomed Austria GmbH, Sofarma, Vilamo, Sarmush, Nougat London, Jermuk Group, Finca, Coca-Cola, BRITISH AMERICAN TOBACCO, Sandoz, BH CLEAN, American University of Armenia, Rivista Advertising Agency, Elitar Travel, DOM-DANIEL, Meda Pharmaceuticals, HORIZON-95:

NIMA Marketing-A դասընթացի շրջանավարտների մեծ մասը շնորհիվ ստացած նոր գիտելիքների և միջազգային ճանաչում ունեցող դիպլոմների` NIMA և EMC, ունեցել են պաշտոնի բարձրացում, ինչպես նաև բարձրացրել են իրենց մասնագիտական ​​կարգավիճակը մարքեթինգի բնագավառում:

Ու՞մ համար է նախատեսված թրեյնինգը

NIMA Marketing-A ծրագիրը հատուկ մշակված է բոլոր նրանց համար ովքեր ցանկանում են ստանալ բազային և խորացված գործնական և տեսական գիտելիքներ մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև որակավորվել որպես մարքեթինգի մասնագետ:

NIMA Marketing-A ծրագրի ընդունելության պահանջները

  • Բարձրագույն կամ միջնակարգ կրթություն,
  • Ռուսերենի իմացություն,
  • Ցանկալի է նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ:

Ուսուցման ձևաչափը

2016 թվականից, ETCN-ը թրեյնինգային ծրագրերը սկսել է իրականացնել կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները, ինչը թույլ է տվել ուսումը դարձնել ավելի արդյունավետ և հարմարավետ:  Մասնավորապես` թրեյնիգային ծրագրի հիմնական մասը ուսուցանվում է օն-լայն ձևաչափով, իսկ առկա հանդիպումները կազմում են թրեյնինգային ծրագրի 40 տոկոսը:

Վկայական

Թրեյնինգային ծրագրի ուսուցումը ավարտելուց հետո տրվում է վկայական Նիդերլանդների կրթական և թրեյնինգային կենտրոնի կողմից (ETCN), Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի և “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի կողմից:

Դիպլոմ

Վկայակաները ստանալուց հետո, թրեյնինգային ծրագրի մասնակիցները կարող են  քննություն հանձնելու հայտ ներկայացնել: (Քննությանը գրանցվելու համար, մասնակիցները կատարում են առանձին վճար` 250.000 դրամի չափով): Քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում մասնակիցները կստանան Նիդերլանդների Մարքեթինգի ինստիտուտի կողմից մարքեթինգի որակավորված  մասնագետի (NIMA MARKETING-A) եվրոպական դիպլոմ անգլերեն լեզվով, ինչպես նաև Եվրոպայի Մարքեթինգի Կոնֆեդերացիայի (www.emc.be )  կողմից  EMQF4 (European Marketing Qualification Framework 4  http://emc.be/about-emcq/) աստիճանի դիպլոմ:

Ծրագրի արժեքը

Թրեյնինգային ծրագրի արժեքը կազմում է 350.000 դրամ (90 ժամ): Վճարումը կարող է կատարվել 3 փուլերով: Կորպորատիվ հայտերի (1 մասնակցից ավել) կամ գումարի միանվագ վճարման դեպում գործում են զեղչեր: Արժեքը ներառում է անհատական մուտք դեպի NIMA հարթակ, առկա հանդիպումներ մասնագետների հետ, էլեկտրոնային գրադարան, խորհրդատվություն, քուչինգ:

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան կնքել է պայմանագիր  Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիայի հետ, ըստ որի` Ակադեմիան զբաղվում է տվյալ ծրագրի բոլոր ադմինիստրատիվ հարցերով: Գրանցման կամ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել `093 54 07 19, 010 58 14 36 :

Հարգանքներով,
Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիա
Հեռ.: 010 58 14 36
Բջջ.: 093 54 07 19
Վեբ կայք: www.sensei.am
Էլ. հասցե: training@sensei.am

Similar Opportunities


Disciplines

Marketing

Study Levels

Certificate programs

Host Countries

Armenia

Event Types

Trainings