Russian - Armenian University  Follow

Նախագծերի գործնական կառավման (Project Management) դասընթացներ, Հայ-Ռուսական համալսարան

Publish Date: Aug 29, 2016

Deadline: Sep 20, 2016

Հայ-Ռուսական Համալսարանի Բիզնես դպրոցը սկսում է Նախագծերի Գործնական Կառավարման (PROJECT MANAGEMENT) մասնագետների պատրաստման արդիական ծրագրի իրականացումը:

Իրականցվում են հետևյալ երեք դասընթացները՝

1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Անհրաժեշտ նախապայման`  Անգլերենի միջինից ցածր մակարդակի իմացություն (B1 մակարդակ)
Դասընթացի տևողությունը` 6 շաբաթ - 36 ժամ (1 ժամ = 60 րոպե )
Դասընթացները՝ շաբաթական 3 անգամ 2 ժամ (19:00 – 21:00)
Դասավանդման լեզուն` Աշխատանքային լեզուն հայերենն է: Օժանդակ նյութերի մի մասը կներկայացվի անգլերենով:
Ուսացման վարձը՝  90 000 AMD (ներառյալ ԱԱՀ)

2. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ և MS PROJECT ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Անհրաժեշտ նախապայման՝ Անգլերենի միջինից ցածր մակարդակի իմացությունթյուն (B1 մակարդակ)
Դասընթացի տևողությունը` 5 շաբաթ -20 ժամ (1 ժամ = 60 րոպե )
Դասընթացները՝ Շաբաթական 2 անգամ 2 ժամ (19:00 – 21:00)
Դասավանդման լեզուն` Դասախոսի կողմից նյութի ներկայացումը և բացատրությունները՝ հայերեն; սլայդները, համակարգչային ծրագրը և տրամադրվող օժանդակ տպագիր նյութերը՝ անգլերեն:
Ուսացման վարձը՝ 80 000 AMD (ներառյալ ԱԱՀ)

3. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ PMP® և CAPM® ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Անհրաժեշտ նախապայման՝ Անգլերենի միջինից բարձր մակարդակի իմացությունթյուն (B2 մակարդակ), Նախագծերի կառավարման գիտելիքների մուտքային թեսթավորում:
Դասընթացի տևողությունը` 7 շաբաթ - 40 ժամ (1 ժամ = 60 րոպե
Դասընթացները՝ շաբաթական 3 անգամ 2 ժամ (19:00 – 21:00)
Դասավանդման լեզուն` Անգլերեն
Ուսացման վարձը՝ 130 000 AMD (ներառյալ ԱԱՀ)

Դասընթացները նախատեսված է նախագծերի կառավարման ոլորտի սկսնակների համար, ովքեր դեռևս չունեն բավարար գիտելիքներ և փորձառություն: Այն օգտակար կլինի նաև որևէ բնագավառում նախագծերի փաստացի կառավարմամբ զբաղվող այն աշխատակիցների համար, ովքեր ունեն որոշակի փորձառություն և ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները: Դասընթացին կարող են մասնակցել նաև բակալավրիատի ավարտական կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները:

Դասընթացները անց է կացվում նախագծերի կառավարման բազմամյա փորձ և PMP® որակավորում ունցող մասնագետների կողմից ժամանակակից ուսումնական տեխնիկական միջոցներով և համապատասխան համակարգչային ծրագրերով հագեցված լսարանում:
Ուսուցման ընթացքում կիրառվում են իրական նախագծերի իրավիճակային դեպքերի քննարկումներ, խմբային և անհատական գործնական հաշվարկային աշխատանքներ, առցանց ուսուցման միջոցներ:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական, իսկ ավարտական թեսթային քննությունը հաջողությամբ կատարողներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր:

Առավել մանրամասն յութաքանչյուր դասընթացի մասին կարող եք տեղեկանալ այստեղ` http://bs.rau.am/rus/announcements/177

T.: (+374 10) 26-11-95/ 27-20-12/ 26-74-91 | @: assistant@bs.rau.am | www.bs.rau.am

Ինչպես դիմել

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը:

Similar Opportunities


Disciplines

Business

Management

Project Management

Host Countries

Armenia

Event Types

Trainings