Ministry of Education and Science, Republic of Armenia  Follow

Մրցույթ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար, 2016

Publish Date: Feb 16, 2016

Deadline: Mar 03, 2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք /հավերված/ անգլերեն լեզվով,
•3x4 չափի 4 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Մրցույթն անցկացվում է.

•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/: 

Մրցույթն անցկացվում է.

•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/: 


This opportunity has expired. It was originally published here:

http://www.edu.am/index.php?id=-7938&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0

Similar Opportunities


Disciplines

Any

Study Levels

Graduate

Undergraduate

Opportunity Types

Scholarships

Host Countries

Georgia