Fund for Armenian Relief (FAR)  Follow

Մրցույթ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար, ՀՕՖ

Publish Date: May 20, 2015

Deadline: Sep 01, 2015

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին   կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 2 կրթավճար կտրամադրվի ՀՕՖ-ի ամերիկահայ բարերարներ Մայքլ Հալաջյանի և Գևորգ Նիկսարլիի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր`

  • ընդունվել են Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրս,
  • ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,
  • սոցիալապես անապահով ընտանիքներից են:

Մրցույթին մասնակցելու կարգը

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2015թ. սեպտեմբերի 1 -ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու հավելվածը,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն:
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում, նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում):

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հարցազրույց
  3. Անհրաժեշտության դեպքում կիրականացվի տնայց:

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին  հետևյալ  հեռախոսահամարով`  +347 60 52 66 60 :

Similar Opportunities


Disciplines

Genocide Studies

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia