Ministry of Education and Science, Republic of Armenia  Follow

Մրցույթ Ռումինիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար 2016

Publish Date: Feb 16, 2016

Deadline: Feb 03, 2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/
կրթություն ստանալու նպատակով*:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝

•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

•դիմում-հարցաթերթիկ,
•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ
ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և 
ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•3x4 չափսի 6 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության  նախարարի 11.12.2014 N 1152-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Մրցույթն անցկացվում է.

•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 02.03.2016թ. /ներառյալ/:

Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4)
ս/թ մարտի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, III հարկ, 332 սենյակ, հեռ. 56-23-64):
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը կարգավորվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. փետրվարի 5-ի N 117 որոշմամբ հաստատված կարգով:
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող և աստվածաբանություն մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից /2-ը՝ պատճեններով/:

 


This opportunity has expired. It was originally published here:

http://www.edu.am/index.php?id=-7941&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0

Similar Opportunities


Disciplines

Any

Study Levels

Graduate

Undergraduate

Opportunity Types

Scholarships

Host Countries

Romania