Նախամագիստրոսական եվ մագիստրոսական ծրագրի մասնակցության ընդունելություն կովկասում Չիկագո-Քենթի ամերիկյան իրավունքի դպրոցում

Publish Date: Jul 22, 2015

Deadline: Aug 10, 2015

Ծրագրի նկարագիր 

Կովկասոում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հայտարարում է ընդունելություն` Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցելու համար՝ երաշխավորված կրթաթոշակով:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրը (երկու կիսամյակ), անցկացվելու է Երևան քաղաքում, Հայաստան, իսկ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիրը (մեկ կիսամյակ)` Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում, Չիկագո, ԱՄՆ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրը Երևանում մեկնարկելու է 2015թ. հոկտեմբերին: Դասախոսությունները տեղի են ունենալու ամսեկան  երկու անգամ` երկու օր տևողությամբ: 2015թ. հոկտեմբերից մինչև 2016թ. հունիսն ընկած ժամանակահատվածում պարտադիր կերպով անցկացվելու են տասը դասընթացներ՝ բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի պրոֆեսորների կողմից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրն անց է կացվելու միայն անգլերեն լեզվով:  Հետևյալ ցանկից տասը պարտադիր դասընթացներն են` Իրավաբանական գրավոր խոսք, Միջազգային բիզնես գործարքներ, Է-առևտուր, Հակամենաշնորհային իրավունք, Առցանց գործարքներ, Միջազգային քրեական իրավունք, IP ակտիվների կառավարում, ԱՄՆ և ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք, Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք, Բիզնես կազմակերպություններ, Համեմատական իրավունք և Ամերիկյան իրավական համակարգի ներածություն :

Ծրագրի բաղադրիչները

ուսումնական պլանը, գրականության ցանկը, հանձնարարությունները, ինչպես նաև միջին որակական գնահատականի  /ՄՈԳ/ չափանիշների հիման վրա քննությունների անցկացման համակարգը մշակվում է բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի կողմից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի Ամերիկյան իրավունքի դպրոցի նախնական ծրագիրն հաջող ավարտելուց հետո, Հայաստանից շրջանավարտները հնարավորություն կստանան շարունակել դասընթացները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի կոչման համար Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Մագիստրոսի դասընթացներն ավարտվում են մեկ կիսամյակում մեկ ուսումնական տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուներն են`

  • Պետական, հասարակական և մասնավոր սեկտորում աշխատող իրավաբաններ, նոտարներ, որոնք ունեն առնվազն իրավագիտության բակալավրի աստիճան;
  • Իրավագուտության բակալավրներ`  վերջերս ավարտած;
  • Շահագրգռված անձիք, ովքեր ստացել են այլ որակավորմամբ բակալավրի աստիճան, սակայն հետագայում ձեռք են բերել իրավագիտության մագիստրոսի աստիճան և միաժամանակ հանդիսանում են Հայաստանի Փաստաբանների պալատի անդամներ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական և հիմնական  ծրագրերի առավելությունները

  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվող դասընթացներին մասնակցության հնարավորություն ` առանց աշխատանքից կտրվելու և մասնագիտական ապրելաոճը փոխելու:
  • Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտների համար` Չիկագոյում Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագրին մասնակցության երաշխավորում՝ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի որակավորում ստանալու նպատակով:
  • Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագոյում դասընթացները շարունակելու շրջանավարտների իրավունքի պահպանում:
  • Հայաստանից Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտներին երաշխավորված 75% կրթաթոշակի տրամադրում՝ Չիկագոյում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացներին մասնակցության համար: Չիկագո-Քենթ քոլեջում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացների համար սահմանված ուսման վարձը կազմելու է 10.000ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:
  • Չիկագոյում Միացյալ Նահանգների Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան ստանալու հնարավորություն մեկ կիսամյակում` մեկ ուսումնական տարվա փոխարեն:
  • Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու փուլերով վճարելու հնարավորություն:
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի ընթացքում անգլերեն լեզվի կատարելագործման հնարավորություն՝ Չիկագոյում մագիստրոսի աստիճանի համար նախատեսված դասընթացներին մասնակցությունը նախապատրաստելու նպատակով:
  • Հայաստանից Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում:
  • Հայաստանի Փաստաբանների պալատի անդամներին և Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին 500 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակի երաշխավորում՝ Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցության համար: Հետևաբար, Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական դասընթացների համար նախատեսված ուսման վարձը փաստաբանների համար կկազմի 5000ԱՄՆ դոլար` 5500 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Ուսման վարձը

  • Հայաստանում անցկացվող Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում դասընթացների վարձավճարը կազմելու է 5500 ԱՄՆ դոլար:
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի դասընթացների վարձավճարը Հայաստանից Ամերիկյան իրավունքի դպրոցի շրջանավարտների համար կազմելու է 10.000 ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:

 

Փաստաթղթերի ներկայացումը

Բոլոր դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը 2015թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը`

  • Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով;
  • Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը;
  • Երաշխավորագիր անգլերեն լեզվով կամ հայերեն լեզվով՝ անգլերեն պատշաճ թարգմանությամբ, որտեղ պետք է նշված լինի դիմողների կրթական և/կամ մասնագիտական փորձի և/կամ իրականացրած գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն երաշխավորող անձի կոնտակտային տվյալների նշումով;
  • Ուղեկցող նամակ անգլերեն լեզվով;
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներով`

admission@salcaucasus.ge,  l.bakumya@kentlaw.iit.edu;  m.meskhi@chicagokentlaw.ge;  k.jeladze@chicagokentlaw.ge :

Ներկայացված փաստաթղթերի չափը չպետք է գերազանցի 10Մբ: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կստանաք հաստատում: Հակառակ դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել տեղական ներկայացուցչին:

Կարևոր տեղեկություններ

  • Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը:
  • Ծանուցումներ թեկնածուների վերջնական ցուցակի համար` 2015թ. օգոստոսի 11-ը:
  • Հարցազրույց` 2015թ. օգոստոսի 12-ը:
  • Որակավորման հանձնաժողովի որոշում` 2015թ. օգոստոսի 13-ը:
  • Ուսանող-Ամերիկյան իրավունքի դպրոց պայմանագրի կնքում` 2015թ. օգոստոսի 15-ը:
  • Հայաստանում Ամերիկյան իրավունքի դպրոցի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի պաշտոնական բացում` հոկտեմբեր 2015թ.

Լրացուցիչ տեղեկություններ

Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը, որն առաջատար դիրք է զբաղեցնում է իրավական կրթության բնագավառում, հայտնի է գիտական փորձով և առանձնանում է կրթական նորարարությամբ:

2015թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Ամերիկյան իրավունքի Չիկագո-Քենթի դպրոցին շնորհել է հետևյալ մրցանակները`

  • դատավարական փաստաբանություն 4-րդ տեղ

http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings:

  • Մտավոր սեփականության իրավունք 7-րդ տեղ

http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings:

Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% և 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

Իրավունքի ամերիկյան դպրոցի մասին տեղեկություններ կարող եք գտնել` www.salcaucasus.ge,  www.kentlaw.iit.edu  կայքերից:

Կարող եք այցելել նաև` http://kentlaw.iit.edu/academics/llm-programs/international-and-comparative-law/special-llm-and-overseas-training-programs էջը:

Չիկագո-Քենթ քոլեջի պաշտոնական ներկայացուցչական գրասենյակները`

Հայաստանում` Երևան, Կորյունի 8/5, հեռախոս՝ +374 093-190-180, Լուսինե Բակումյան:

Վրաստանում`  Թբիլիսի 0179, Պիքսել Բիզնես Կենտրոն, 34 Չավչավաձե փողոց, 4-րդ հարկ, հետ` 22440820, 577 974001, 577 774030, վեբ կայք` www.chicagokentlaw.ge:

Similar Opportunities


Disciplines

Law

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia

United States