Microsoft Innovation Center Armenia  Follow

Մրցույթ հկ-ների համար. «Սոցիալական ձեռներեցություն և տեխնոլոգիաներ»

Publish Date: Sep 29, 2016

Deadline: Oct 30, 2016

«Սոցիալական ձեռներեցություն և տեխնոլոգիաներ»

Բաց մրցույթ նոր գաղափարներով հարուստ հասարակական կազմակերպությունների համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ Հայաստանը) ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական ձեռներեցություն և տեխնոլոգիաներ»  ծրագիրը:

Տվյալ ծրագրի շրջանակում ՄԻԿ Հայաստանը հայտարարում է բաց մրցույթ այն հասարակական կազմակերպությունների համար, ովքեր ունեն հետաքրքիր գաղափար սոցիալական ձեռներեցության համար։ Եթե Ձեր կազմակերպությունը հայտնաբերել է որևէ սոցիալական խնդիր, որը կարող է ունենալ տեխնոլոգիական լուծում, ապա այս ծրագիրը ճիշտ տեղն է սկսելու համար։ Այս ծրագրի շնորհիվ մենք կօգնենք Ձեր ՀԿ-ին վերածել Ձեր գաղափարը հետաքրքիր սոցիալական ձեռնարկության: Մենք չենք սահմանափակում որևէ թեմայի, ոլորտի ու մարտահրավերին արձագանքելու կոչով: Ձեր կազմակերպությունն առաջարկում է նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք հասկանալ, թե ինչ է տեխնոլոգիական սոցիալական ձեռներեցությունը, ինչպես անցնել մշակման ամբողջ գործընթացը և ինչպես Ձեր կազմակերպության ունեցած գաղափարը դարձնել կայուն, եկամտաբեր ձեռնարկություն։

Ի՞նչ ենք մենք փնտրում

  • Հասարակական կազմակերպություն, որն ունի հետաքրքիր գաղափար տեխնոլոգիական սոցիալական ձեռներեցության համար
  • «Այս ամենը Հայաստանում չի աշխատի» չասող անձնակազմից կազմված կազմակերպություն
  • Եռանդուն և նոր գիտելիքներ ստանալու մեծ ցանկություն ունեցող կազմակերպություն

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Հետաքրքիր դասընթաց, որից հետո դուք կպատկերացնեք Ձեր կազմակերպության ընտրած ուղու ամեն մի քայլը
  • Ձեր կազմակերպության գաղափարին համապատասխան մենթորների խորհրդատվություն («ինչպե՞ս սա անեմ, իսկ արժի՞ այսպես, իսկ եթե․․․» նման հարցերի պատասխաններ)
  • Որոշակի ֆինանսական աջակցություն գաղափարը ձեռնարկություն վերացելու համար
  • Կարողությունների զարգացման հնարավորություն
  • Դասընթացի մասնակցության ծախսերի ապահովում
  • Համեղ սուրճ մեր գրասենյակում

Կիրառվող պահանջները՝

  • Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում և Երևան քաղաքում գրանցված հասարակական կազմակերպություն
  • Առնվազն 6 ամսվա ակտիվ գործունեություն
  • Իրականացրած 2 նախագիծ

Դիմելու ընթացակարգ

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը հետևյալ հղումով՝ https://form.jotform.me/62444729881466 մինչ հոկտեմբերի 30-ը։ Մենք սպասում ենք Ձեր նորարար և ոչ ստանդարտ գաղափարներին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր գրասենյակ (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 համարներով։ Քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է, մասնակիցների ընտրությունը կարվի ըստ Ձեր հայտադիմումի։

Similar Opportunities


Disciplines

Entrepreneurship

Society

Technology

Host Countries

Armenia