ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2016Թ./ |
|
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով* /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/:
Ուսուցումը իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: |
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում կամ դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և
ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•3x4 չափի 2 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթն անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 02.03.2016թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 7-ից 14-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, III հարկ, 332 սենյակ, հեռ. 56-23-64):
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը կարգավորվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. փետրվարի 5-ի N 117 որոշմամբ հաստատված կարգով:
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից /2-ը՝ պատճեններով/:
This opportunity has expired. It was originally published here:
http://www.edu.am/index.php?id=-7935&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0