American University of Armenia (AUA)  Follow

Միջազգային մարդասիրական իրավունքի ամառային դպրոց, 2015 թ. հուլիսի 6-11, ՀԱՀ, Երևան

Publish Date: Jun 02, 2015

Deadline: Jun 22, 2015

Event Dates: from Jul 06, 2015 12:00 to Jul 11, 2015 12:00

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրոս ծրագիրը, Միջազգային և համեմատական կենտրոնի մասնակցությամբ, հրավիրում են մասնակցելու Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ  ամառային դպրոցին, որը կանցնկացվի 2015 թվականի հուլիսի 6-ից 11-ը :

Միջոցառման մասին

Ամառային դպրոցը կազմակերպվելու է 2015 թվականի հուլիսի 6-ից 11-ը  Երեւանում, Հայաստանում ամերիկյան համալսարանում։ Այն նպատակ ունի զարգացնել ուսանողների եւ երիտասարդ մասնագետների միջազգային մարդասիրական իրավունքի գիտելիքները, ինչպես նաև նրանց ուշադրությունը հրավիրել ԿԽՄԿ գործունեության եւ սկզբունքների վրա։

Ամառային դպրոցին կմասնակցեն ԿԽՄԿ փորձագետներ, ինչպես նաեւ արտասահմանյան եւ տեղական ԲՈՒՀ-երից հրավիրված դասախոսներ, ովքեր մասնագիտանում են ՄՄԻ-ում։

Դասընթացի գործնական լեըուներն են հայերենն ու անգլերենը։

Դասընթացը կիրականացվի երեկոյան ժամերին։

Հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շփվել ՄՄԻ-ի միջազգային և տեղի փորձագետների հետ և մասնակցել դերախաղերի` այնպիսի կարևոր իրավական հարցերի շուրջ, ինչպիսիք են պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությունը, պատերազմի վարման միջոցների և մեթոդների սահմանափակումները, զինված ընդհարումների որակումը ՄՄԻ-ի լույսի ներքո, ինչպես նաև պետության և անհատների  պատասխանատվությունը ՄՄԻ-ի խախտումների համար։ Քննարկվելու են նաև ՄՄԻ-ի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի համար ընդհանուր ոլորտներ:

Դիմորդներին ներկայացվող պահանջները

  • Լինել իրավագիտության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին բարձր կուրսերի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող, կամ ունենալ իրավագիտության կամ միջազգային հարաբերությունների դիպլոմ
  • Ունենալ բավարար գիտելիքներ հանրային միջազգային իրավունքի վերաբերյալ
  • Ունենանալ անգլերեն լեզվի իմացության բավարար մակարդակ

Դիմումը ներկայացնելու ընթացակարգը

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով, սահմանված չափանիշներին համաձայն։ Ամառային դպրոցին դիմելու համար պետք է.

  • Լրացնել դիմումի ձեւը, որը կարող եք գտնել aua.am/llm/ կայքում։
  • Դիմումն ուղարկել ialoyan@icrc.org և law@aua.am էլեկտրոնային հասցեներով կամ ներկայացնել ՀԱՀ-ի իրավաբանական ծրագրի գրասենյակին։

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 22-ը։

Միայն ընտրված մասնակիցները կտեղեկացվեն ընդունման մասին մինչև ս.թ. հունիսի 29-ը։

Վկայական

Դասընթացը հաջող ավարտած մասնակիցներին ԿԽՄԿ-ն կշնորհի դասընթացն ավարտելու մասին վկայական։

Ծախսեր

Դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Կազմակերպիչները չեն հոգա ճանապարհի և կացության հետ կապված ծախսերը։

ՄՄԻ ուսումնասիրման կարևորությունը

Միջազգային մարդասիրական իրավունքը միջազգային հանրային իրավունքի ամենազարգացած եւ դեռեւս զարգացող ճյուղերից է։ Իրավունքի այս ճյուղի աղբյուր են հանդիսանում պայմանագրային նորմերը, որոնք կոչված են սահմանափակելու զինված հակամարտություններից բխող բացասական հետևանքները՝ ելնելով հումանիտար նկատառումներից։ ՄՄԻ նորմերը պաշտպանում են անձանց, որոնք չեն մասնակցում կամ այլևս չեն մասնակցում զինված ընդհարումներում, ինչպես նաև սահմանափակում են մարտեր վարելու մեթոդներն ու միջոցները։ ՄՄԻ իմացությունն առավելություն է հատկապես այն անձանց համար, ովքեր աշխատում են զինված հակամարտություններից տուժած երկրներում, ովքեր հետաքրքրված են աշխատելու միջազգային հումանիտար կազմակերպություններում կամ նմանատիպ այլ ոլորտներում։


This opportunity has expired. It was originally published here:

http://newsroom.aua.am/event/international-humanitarian-law-summer-school-3/

Similar Opportunities


Disciplines

Law

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia