Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի ընդունելություն, Երևան

Publish Date: May 12, 2016

Deadline: May 20, 2016

Շիրակացու ճեմարանը՝ Հայաստանում միակ միջազգային կրթահամալիրը՝ հավաստագրված Միջազգային բակալավրիատի (IB) հանրակրթական բոլոր երեք ծրագրերով հայտարարում է ընդունելություն Միջազգային բակալավրիտի դիպլոմային ծրագրում (IB DP):
Միջազգային Բակալավրիատի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված Հայաստանի միակ կրթահամալիր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հայտարարում է ընդունելություն 2016-2017 ուստարվա Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանն ավարտածների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2014 թ սեպտեմբերի 18-ի նիստի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները կարող են ստանալ նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ:

  • Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանն ավարտած, ինչպես նաև արտասահմանյան երկրների համապատասխան դասարաններն ավարտած սովորողների համար:
  • Ուսման տևողությունը 2 տարի է: Ուսուցումն իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշում):
  • Շրջանավարտներին տրվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ, ինչպես նաև սահմանված կարգով նրանք կարող են ստանալ ՀՀ պետական նմուշի դիպլոm
  • ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն, ինչպես նաև ընդունելության առավելություններ (որոշ բուհերում մույնիսկ առանց քննությունների) աշխարհի ավելի քան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, Ստենֆորդի, Քենթի, Պիրսոնի և այլն):

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 20-ը լրացնել ընդունելության հայտը՝ հետևյալ https://goo.gl/rUXW43 հղումով: Ընդունելության քաղաքականությունը հրապարակված է http://shirakatsy.am/?page_id=860 հղումով: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկայից՝ երկու բաժնով, և անգլերենից:

Քննությունների ժամանակացույց

Անգլերեն - Մայիսի26-ին՝ ժամը 10:30-12:30 2327, 2329 (II մասնաշենք, III հարկ)

Մաթեմատիկա Քննաթերթիկ 1 -Մայիսի30-ին՝ ժամը 10:30-12:30 2327, 2329 (II մասնաշենք, III հարկ)

Մաթեմատիկա. քննաթերթիկ 2 - Մայիսի 30-ին՝ ժամը 13:00-15:00 2327, 2329 (II մասնաշենք, III հարկ) 2016-2017 ուստարվա սովորողների համար ճեմարանը սահմանել է ֆինանսական արտոնյա

2016-2017 ուսումնական տարվա սովորողների համար ճեմարանը սահմանել է ֆինանսական արտոնյալ պայմաններ՝ առաջադիմության, ընդունելության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական կարիքների հիման վրա: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35, II մասնաշենք, 2316 սենյակ, զանգահարել (010) 64 01 02, (010) 64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել Highschool@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Armenia