Մասնագիտական ​​դասընթաց - Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն, 29 նոյեմբերի – 13 դեկտեմբերի, 2016թ., Հայ-Ռուսական Համալսարան

Russian - Armenian University


Deadline:

November 25, 2016


Opportunity Cover Image - Մասնագիտական ​​դասընթաց - Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն, 29 նոյեմբերի – 13 դեկտեմբերի, 2016թ., Հայ-Ռուսական Համալսարան

Մասնագիտական ​​դասընթաց

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն (Financial Statement Analysis)

29 նոյեմբերի – 13 դեկտեմբերի, 2016թ.

Դասընթացների սկիզբ՝ 29 նոյեմբերի

Դասընթացների ավարտ՝ 13 դեկտեմբերի

Դասընթացի ընդհանուր արժեքը՝ 75 000 դրամ

Դասընթացի տևողությունը՝ 30 ակադեմիական ժամ

Դասավանդման լեզուն` հայերեն կամ անգլերեն

Ժամը՝ երեքշաբթի, հինգշաբթի 19:00 - 22:00, ուրբաթ 14:00 - 16:30

Վայրը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան.

Ավարտական վկայական՝  հայերեն և անգլերեն լեզուներով

Դասընթացի նկարագրությունը՝

Դասընթացը հնարավորություն է ստեղծում յուրացնել ֆինանսական հաշվետվությունների վերլուծության մեթոդները և մեխանիզմը, ծանոթանալ կազմակերպության ֆինանսական դրության վերլուծության գործիքների հետ: Դասընթացը թույլ է տալիս ամբողջությամբ ընկալել ակտիվների, պարտավորությունների և կապիտալի գնահատման և վերլուծության սկզբունքները` համադրելով տեսությունը պրակտիկայի հետ:

Թիրախային խմբերը՝

  1. Հաշվապահներ և վերլուծաբաններ գիտելիքների թարմացման համար,
  2. Բարձրագույն կրթություն ունեցող անձիք կամ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն ստանալ լրացուցիչ հմտություններ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության ոլորտում,
  3. Անհատ ներդրողներ,
  4. Գործարարներ, ովքեր փնտրում են ներդրումներ ՀՀ-ում և արտասահմանում,
  5. Միջազգային որակավորման քննություններին պատրաստվողներ(ACCA F7,F9 և CFA Level 1):

Կարևոր նշումներ՝ 

Պայմանագրի կնքումը և վճարումն իրականացվում են մինչ դասընթացների սկիզբը՝ 5 օրվա ընթացքում:

Ավարտական վկայականը տրվում է  դասընթացների ավարտից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Գրանցվելու համար սեղմեք APPLY ONLINE կոճակը։



Host Country
Event Type
Publish Date
November 09, 2016




0 Comments