KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Մասնագիտական աջակցություն հայրենիք վերադարձած Հայաստանի քաղաքացիներին

Publish Date: Sep 09, 2015

«ԿԱԶԱ» հիմնադրամը վերսկսում է անվճար մասնագիտական  դասընթացներ կազմակերպել Հայաստանից 3 և ավելի ամիս բացակայած և վերջին 1 տարում հետ վերադարձած ՀՀ քաղաքացիների համար: Դասընթացներն իրականացվում են  «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ֆինանսավորմամբ։

Մի քանի տարի շարունակ գտնվելով հայրենիքից դուրս՝ հայրենիք վերադարձողները հայտնվում են իրենց համար խիստ փոփոխված, գրեթե անճանաչելի մթնոլորտում: Որպես կանոն՝ նրանցից շատերը տարիների ընթացքում կորցրած են լինում նաև իրենց կապերը: Վերադարձի գործընթացը դյուրին չէ, և այն հաճախ ուղեկցվում է սթրեսներով: Այս ամենի պատճառով վերադարձողները դարձյալ ձգտում են լքել հայրենիքը, և այդ ցանկությունը այնքան մեծ է լինում, որ խտրականություն չի դրվում անգամ միջոցների ընտրության հարցում: Որպեսզի կանխվեն նման իրավիճակները, պետք է վերադարձից հետո լինել նրանց կողքին:

Հայաստանից  ցանկացած երկիր մեկնած  միգրանտները, ովքեր այնտեղ են եղել 3 և ավելի ամիս և հայրենիք են վերադարձել  վերջին 1 տարում, կարող են դիմել «ԿԱԶԱ » հիմնադրամ և ԱՆՎՃԱՐ  հիմունքներով մասնակցել մինչև 4 ամիս տևողությամբ իրենց իսկ նախընտրությամբ  տարբեր դասընթացների (Օրինակ՝ զբոսավարություն, ծրագրավորման տարբեր դասընթացներ, վարսավիրություն, մատնահարդարում և այլն): Ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները նրանց հնարավորություն կընձեռեն հաջող կերպով վերաինտեգրվել աշխատաշուկա:
Մանրամասների և հարցերի համար կարող եք զանգահարել 010 54 18 44,  093 45 09 15  կամ այցելել մեզ Նալբանդյան 29 հասցեով ժ.10:00-19:00:

Ծրագրի  մասնակիցների մասին կարող եք կարդալ այստեղ՝

https://www.facebook.com/Espaces/posts/10153279655363113

facebook.com/Espaces/photos/pb.184441598112.-2207520000.1441197898./10153170519643113 

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ԵՄ-ի և Հայաստանի միջև գործող «Շարժունակության համագործակցության առաջնային ծրագրերից» է: Ծրագրի նպատակն է Հայաստանում ամրապնդել միգրացիայի կառավարման կարողությունները՝ հատուկ կենտրոնանալով վերաինտեգրման միջոցառումների վրա: Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ ութ անդամների կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակը։

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings