British Council  Follow

LearnEnglish Kids! Ամառային դասընթաց երեխաների համար

Publish Date: Jun 02, 2016

Որքան վաղ հասակում է երեխան սկսում երկրորդ լեզուն սովորել, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ նա հետագայում կատարելապես կտիրապետի լեզվին: Այդ իսկ պատճառով, Բրիտանական խորհուրդն առաջարկում է մեկամսյա ինտենսիվ դասընթաց երեխաների համար, որի նպատակն է օգնել երեխաներին իրենց հարմարավետ զգալ նոր լեզվով հաղորդակցվելիս: 

Օգտագործելով պատմություններ, երգեր, խաղեր և այլ միջոցառումներ`անգլերեն լեզվի մեր դասընթացներին մասնակցելը նրանց համար կդառնա հաճելի փորձառություն:

Ի՞նչ ենք մենք առաջարկում: 

Մեր դասընթացին երեխաները կսովորեն անգլերեն` հաղորդակցվելով ուսուցչի և իրենց դասընկերների հետ: Մեր առաջարկը ներառում է`

  • անգլերենի դասընթաց շաբաթական չորս անգամ երկու ժամ տևողությամբ,
  • հետաքրքիր և ինտերակտիվ դասընթաց մասնագիտացված ուսուցչի կողմից, 
  • անգլերենի ուսուցում պատմությունների, երգերի և խաղերի միջոցով, 
  • վարժություններ, որոնք զվարճալի են և ուսուցողական, 
  • մշտական կապ ուսուցչի և ծնողի միջև, որը հնարավորություն է տալիս հետևել երեխայի առաջընթացին:  

Ո՞ւմ համար են դասընթացները: 

 Մենք առաջարկում ենք դասընթացներ հետևյալ խմբերի համար`հաշվի առնելով նրանց տարիքը և լեզվի իմացությունը: 

  • Սկսնակ`դասընթացներ 5-7 տարեկան երեխաների համար
  • Տարրական` դասընթացներ 8-9 տարեկան երեխաների համար. 

4.PNG-5b5ba

Վկայականներ

Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական և անհատական հաշվետվություն դասընթացի ավարտից հետո:

Ինչպե՞ս գրանցվել դասընթացին

1. Լրացրեք դիմումի ձևը

2. Ուղարկեք դիմումի լրացված ձևը հաճախորդների սպասարկման պատասխանատու Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am հասցեին: Դիմումի ձևը կարող եք ուղարկել լեզվի իմացության գնահատման թեստից հետո: 

3. Դիմումի ձևն ուղարկելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարեք վճարումը` 90,000 ՀՀ դրամ: 

4. Վճարումը պետք է կատարել բանկային փոխանցմամբ: 

HSBC Bank Armenia

001-146026-050

Պատճառ`Վճարում անգլերեն լեզվի ամառային դասընթացի համար (ծնողի անուն ազգանուն) 

5. Վճարումը կատարելուց հետո ուղարկեք վճարման կտրոնը olga.khalatyan@britishcouncil.am հասցեին, որից հետո ձեր երեխայի մասնակցությունը կհաստատվի և կուղարկվեն հետագա մանրամասները: 

Լեզվի իմացության գնահատում

Դասընթացին գրանցվելուց առաջ մենք անցկացնում ենք լեզվի իմացության գնահատում: Եթե ձեր երեխան`

  • Սկսնակ է, ապա մենք չենք անցկացնի լեզվի իմացության ստուգում: Եթե դուք կարծում եք, որ ձեր երեխան տիրապետում է լեզվին A1 մակարդակին համապատասխան կամ ավելի բարձր, ապա մենք կանցկացնենք լեզվի ստւգում: 
  • Տարրական խմբում է, ապա նրանք կմասնակցեն անվճար թեստին` հասկանալու նրանց մակարդակը:  

Թեստին գրանցվելու համար, խնդրում ենք, կապ հաստատել հաճախորդների սպասարկման պատասխանատու Օլգա Խալաթյանի հետ` զանգահարելով 010552945 ն.հ. 5101 կամ գրելով olga.khalatyan@britishcouncil.am հասցեին:

Ովքե՞ր են մեր ուսուցիչները

Մեր ուսուցիչները փորձառու, որակավորված մասնագետներ են, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի ձեր երեխան սովորի անգլերեն`հաշվի առնելով արդի պահանջները: 

Մեր ուսուցիչները մասնակցել են երեխաների պաշտպանության դասընթացին և գիտակցում են, որ երեխաների պաշտպանությունն առաջնային կարևորության է: Մենք համոզված ենք, որ երեխաները լավագույնս կսովորեն այն վայրում, ուր իրենց զգում են երջանիկ և անվտանգ: 

Փոխհատուցման քաղաքականություն 

Թեպետ ամեն ինչ արվում է, որպեսզի դասընթացները տեղի ունենան ըստ ժամանակացույցի, այնուամենայնիվ Բրիտանական խորհուրդն իրավունք է վերապահում հետաձգել կամ չիրականացնել այն, եթե մասնակիցների նվազագույն  քանակությունը չի ապահովվել: Եթե մենք չկազմակերպենք դասընթացը, ապա ձեզ կվերադարձնենք գումարը: 

1.Եթե Դուք ցանկանում եք չեղյալ հայտարարել Ձեր երեխայի մասնակցությունը գրանցվելուց հետո, ապա պետք է Բրիտանական խորհրդի հետ կապ հաստատեք դասընթացի մեկնարկից  նվազագույնը մեկ շաբաթ առաջ: Այդ պարագայում ձեզ կվերադարձվի ողջ գումարը: Այս ժամկետից հետո մեզ հետ կապ հաստատելու դեպքում ձեր խնդրանքը հաշվի չի առնվի, եթե չհամապատասխանի երկրորդ կետին: 

2.Այն մասնակիցները, որոնք իրենց գրանցումը չեղյալ են հայտարարում դասընթացից առաջ մեկ շաբաթվա ընթացքում, կստանան փոխհատուցում, եթե փաստաթուղթ ներկայացնեն, որ չեղյալ հայտարարելը կապված է ստորև ներկայացված դեպքերի հետ:

•Հիվանդություն` հիվանդանոց ընդունվել կամ լուրջ վնասվածք

•Կորուստ` ընտանիքի անդամի կամ հարազատի մահ

•Դժբախտ պատահար` հանցանք, ավտովթար

•Զինվորական ծառայություն

Ձեզ փոխհատուցվող գումարից, սակայն կպահվի 25 տոկոսը` որպես վարչական ծախս: Պետք է ներկայացնել միայն փաստաթղթերի բնօրինակները: Հակառակ դեպքում փոխհատուցում տեղի չի ունենա: 

Առավելություններ

  • Ձեր երեխայի առաջընացի վերաբերյալ տեղեկության տրամադրում 

Մենք շարունակաբար իրականացնելու ենք դասընթացի գնահատում և ծնողներն ստանալու են առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն դասընթացի ավարտին: Ուսուցիչները, իրենց հերթին, պատրաստ են քննարկել երեխայի առաջընթացը ծնողների հետ: 

  • Մասնակիցների քանակը

Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը 12-ն է: Սա այն քանակն է, որը հնարավորություն կտա ուսուցչին հետևել յուրաքանչյուր երեխայի առաջընթացին: 

  • Անվտանգություն 

Ոչ մի երեխա չի կարողանա դուրս գալ շենքից առանց ծնողի թույլտվության: Ծանոթացեք երեխաների պաշտպանության մեր քաղաքականությանը

  • Հարգանք

Մենք հավատում ենք, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: 

Similar Opportunities


Disciplines

English Language

Language and Communication

Languages

Host Countries

Armenia