Կրթաթոշակների հատկացման մրցույթ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
- սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
- միակողմանի ծնողազուրկ ուսանող,
- երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
- հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
- տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
- հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
- պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Ուսանողները կարող են դիմել նշված երկու ծրագրերից միայն մեկին։
Դիմում-հայտի ձևը ներբեռնել ստորև։
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ
0 Comments