Global Bridge  Follow

Կրթական ցուցահանդես - Global Education Fair 2016, Երևան

Publish Date: May 11, 2016

Event Dates: from May 14, 2016 03:00 to Apr 29, 2016 07:30

«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը կազմակերպում է «Global Education Fair 2016» կրթական միջոցառումը, որը տեղի կունենա Բեսթ Ուեսթերն  Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում, մայիսի 14-ին՝ ժամը 15:00-ից մինչև 19:30: 

Կրթական ցուցահանդեսի ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան արտերկրյա միջնակարգ և բարձրագույն կրթություն առաջարկող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կտեղեկանան բոլոր այն հնարավորություններին, որոնք առկա են ՀՀ քաղաքացիների համար, անմիջապես կկարողանան ստանալ առկա կրթաթոշակների մասին տեղեկություններ:

Կրթական ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ներկայացնել տարբեր ամառային դպրոցներին և կարճաժամկետ ծրագրերին մասնակցելու հայտերը:

Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ցուցահանդեսի ամբողջ ընթացքում կպատասխանեն ձեզ հուզող հարցերին, ինչպես նաև պատրաստ կլինեն ցուցահանդեսից հետո ամիսների ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով խորհուրդներ տալ ձեզ և ուղղորդել ճիշտ կրթական ծրագիրը գտնելու հարցում 

Կրթական այս ցուցահանդեսին մասնակցում են աշխարհահռչակ կրթական հաստատություններ՝ ներկայացնելով ամառային դպրոցներ, մագիստրոսական և բակալավրիատի ծրագրեր, ինչպես նաև միջնակարգ կրթության զանազան հնարավորություններ:

Մասնակից ուսումնական հաստատությունների ցանկը հետևյալն է

Global Education Fair 2016-ին կմասնակցի նաև Armacad ընկերությունը, որի ներկայացուցիչը բոլոր հետաքրքրվողներին կներկայացնի աշխարհում ՀՀ քաղաքացիների համար առկա կրթական և գիտական հնարավորությունները:

Միջազգային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ կլինեն նաև թարգմանիչներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կօգնեն մասնագետների հետ շփման ժամանակ:

Այս կրթական ցուցահանդեսին խնդրում ենք ներկայանալ պատրաստված՝ նախօրոք ծանոթանալով վերևում ներկայացված բոլոր կրթական հաստատությունների կողմից առաջարկվող ծրագրերին: Այդ ծրագրերը հարյուրից ավելին են և նախատեսված են բոլոր այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են համապատասխան վճարի դիմաց, կամ օգտվելով առկա ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներից, շարունակել ուսումը աշխարհի տարբեր բարձրագույն կրթական հաստատութոյուններում, ինչպես նաև մասնակցել կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կամ ամառային դպրոցների:

Այս կրթական միջոցառման մուտքը ազատ է, անվճար և նախնական գրանցում չի պահանջում: 
Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մայիսի 14-ին՝ ժամը 15:00-ից մինչև 19:30 այցելել Բեսթ Ուեսթերն  Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահ, որտեղ մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց հատկացված սեղանների մոտ կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին:

Կրթական տոնավաճառի վերաբերյալ նորութություններին կարող եք հետևել այստեղ:

Similar Opportunities


Host Countries

Armenia