Խորհրդատվություն ԱՐՄԱԿԱԴում
Արտերկրում սովորելու, վերապատրաստվելու, երկարատև և կարճաժամկետ ծրագրերին մասնակցելու հնարավորություններն այնքան շատ են, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են սկսել կամ շարունակել իրենց կրթությունը օտարերկրյա կրթական հաստատություններում՝ ստանալով կրթաթոշակներ, կամ մասնակցել առնվազն մեկ միջազգային ծրագրի:
Նման ծրագրերին մասնակցությունը, սակայն, ենթադրում է որոշակի հմտությունների և գիտելիքների առկայություն, որոնք հնարավոր չէ սովորել համալսարաններում և դպրոցներում:
ԱՐՄԱԿԱԴ ընկերության մասնագետները սկսում են անհատական խորհրդատվություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր միշտ ցանկացել են սովորել արտասահմանյան առաջատար ուսումնական հաստատություններում, արտերկրում մասնակցել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ստանալ ուսման ծախսերը հոգացող կրթաթոշակներ կամ պարզապես կարողանալ գրել միջազգային ստանդարտներին համապատասխան ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ:
Ի՞նչպես դիմել
Խորհրդատվությանը գրանցվելու համար սեղմեք ներքևի APPLY ONLINE կոճակը, մի քանի տողով պատմեք ձեր մասին և նշեք խորհրդատվության կոնկրետ որ կետին եք դիմում: Համապատասխան դաշտում անհրաժեշտ է կցել ինքնակենսագրականը (եթե նույնիսկ այն շատ վատն է):
Խորհրդատվության համար կարող եք գրանցվել մինչև հուլիսի 15-ը:
Ո՞րտեղ
Խորհրդատվությունը կանցկացվի ԱՐՄԱԿԱԴ ընկերության գրասենյակում (Կորյունի 5/3)։
0 Comments