Խմբագիր-թարգմանչի թափուր աշխատատեղ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում

Publish Date: Dec 09, 2015

Deadline: Dec 15, 2015

Խմբագիր-թարգմանչի թափուր աշխատատեղ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում

Աշխատանքային պարտականություններն են`

• Ապահովել IWPR-ի կայքում հրապարակվող ամենշաբաթյա հոդվածներ Հայաստանից, կատարել հոդվածների բովանդակային եւ որակական խմբագրային վերահսկողութուն,

• Խմբագրել կազմակերպությանը լրագրողների կողմից տրամադրված հոդվածները, ստուգել հոդվածներում ներառված փաստերը, սրբագրել, համապատասխանեցնել կազմակերպության կողմից կիրառվող լրագրության չափանիշներին,

• Համակարգել Հայաստանից կազմակերպության հետ համագործակցող լրագրողների աշխատանքը՝ պատվիրել հոդվածներ, առաջարկել թեմաներ հնարավոր հոդվածների համար, խմբագրական աշխատանք տանել լրագրողների հետ, սերտ համագործակցել գլխավոր խմբագրի հետ, համաձայնեցնել բոլոր խմբագրական քայլերը՝ վերադաս խմբագրի հետ:

• Հաշվետու լինել կազմակերպության ղեկավարին, գլխավոր խմբագրին,

• Անհրաժեշտության դեպքում թարգմանել հոդվածներ /հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

• Կազմել մամլո հաղորդագրություններ, օրակարգային փաստաթղթեր եւ կազմակերպության հետ կապված այլ նյութեր, ամենամսյա հաշվետվություններ, պահպանել կազմակերպության ներքին կանոնակարգն ու աշխատանքային էթիկան,

• Համակարգել կազմակերպության միջոցառումների անցկացումը. կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, համագործակցել կազմակերպության տարբեր երկրներում գործող գրասենյակների ներկայացուցիչների հետ,

• Կատարել խմբագրական այլ պարտականություններ`ըստ անհրաժեշտության

Պահանջվող չափանիշներ`

• Բարձրագույն կրթություն լրագրության, լեզվաբանության կամ այլ համապատասխան ոլորտում

• Անգլերեն և հայերեն լեզուների լավ իմացություն

• Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն

• Առնվազն երեք տարվա աշխատանքային համապատասխան փորձ

• Տեքստերի հետ աշխատելու եւ խմբագրելու գերազանց հմտություններ, լրագրողական չափանիշներին համապատասխան` հրապարակման ենթակա նյութեր մշակելու ունակություն

• Դոնորների, տեղական եւ միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքային փորձի առկայություն

• Գերազանց համակարգչային գիտելիքներ, Microsoft Office ծրագրի հետ աշխատելու հմտություններ

• Դինամիկ եւ արագ փոփոխվող միջավայրում աշխատելու, վերջնաժամկետներին հետեւելու ունակություն

Աշխատանքի սկիզբը` Հունվար, 2016թ.

Այն թեկնածուներն, ովքեր կհամապատասխանեն վերոնշյալ պայմաններին, կհրավիրվեն  հարցազրույցի: 

Հետաքրքվողներին, խնդրում ենք, ուղարկել համառոտ կենսագրություն` /CV/, ուղեկցող նամակով seda@iwpr.net հասցեով: 

Առավել մանրամասն տեղեկությունների համար`դիմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ` (+37410) 58 48 99 հեռախոսահամարով:

Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտը նպաստում է հակամարտությունների և զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում և շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման և այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում և միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:

Similar Opportunities


Host Countries

Armenia