Նոր համատեղ եվրոպական մագիստրոսական ծրագիր Հայաստանում
«Կենսաբժշկական ճարտարագիտություն»
(մշակված է TEMPUS IV "BME-ENA" ծրագրի շրջանակներում)
Հայ-ռուսական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Տելեբժշկության հայկական ասոցիացիա
2016թ. սեպտեմբերից ՀՀ երկու առաջատար համալսարաններ՝ Հայ-ռուսական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, բացառիկ հնարավորություն են ընձեռում ուսանողներին ձեռք բերելու կենսաբժշկական ճարտարագետի գրավիչ և պահանջված մասնագիտությունը:
«Կենսաբժշկական ճարտարագիտություն» համատեղ մագիստրոսական ծրագիրը, մշակվել է 7 եվրոպական և 10 արևելյան գործընկերության երկրների առաջատար ուսումնական հաստատությունների կողմից Եվրոպական միության TEMPUS IV «Biomedical Engineering Education Tempus Initiative in Eastern Neighbouring Area» (BME-ENA) ծրագրի (www.bme-ena.net) շրջանակներում:
Ծրագիրը նախատեսում է՝
- Համապատասխանություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի սկզբունքներին և պահանջներին,
- Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) կիրառում,
- Համադրելի որակավորման աստիճանների շնորհում,
- Որակավորման ճանաչելիություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում,
- Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից շնորհվող համատեղ վկայական,
- Դասախոսություններ և դասընթացներ եվրոպայի առաջատար մասնագետների կողմից,
- Եվրոպայի առաջատար համալսարաններ գիտա-ուսումնական այցերի հնարավորություն։
Ընտրի՛ր 21-րդ դարի մասնագիտությունը և ծառայեցրու վաղվա տեխնոլոգիական նվաճումները մարդկության առողջությանը և բժշկությանը:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Այս մագիստրոսական ծրագրին դիմելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա, լրացնել համապատասխան դաշտերը, սեղմել save as draft և այնուհետև submit application.
Այստեղ դիմելուց հետո անհրաժեշտ կլինի ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Բարձրագույն կրթության մասին պետական նմուշի փաստաթուղթ
- Անձնագիր
- Lուսանկար (3x4)
- Փաստաթուղթ զինվորական ծառայության վերաբերյալ (զինհաշվառման փաստաթուղթ կամ զինվորական գրքույկի պատճենը) (scan)
Կոնտակտներ
Հասցե` ՀՌՀ մագիստրատուրայի բաժին, 0051, ՀՀ, ք.Երևան, փ. Հովսեփ Էմինի 123, 2-րդ հարկ, սենյակ 228,
Հեռ.` (+374 10) 27-14-59 (227)
Էլ. հասցե`elzagevorgyan@gmail.com