Russian - Armenian University  Follow

Կենսաբժշկական ճարտարագիտություն - նոր համատեղ եվրոպական մագիստրոսական ծրագիր Հայաստանում

Publish Date: Jul 14, 2016

Deadline: Sep 25, 2016

Նոր համատեղ եվրոպական մագիստրոսական ծրագիր Հայաստանում
«Կենսաբժշկական ճարտարագիտություն»

(մշակված է TEMPUS IV "BME-ENA" ծրագրի շրջանակներում)

Հայ-ռուսական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Տելեբժշկության հայկական ասոցիացիա

2016թ. սեպտեմբերից ՀՀ երկու առաջատար համալսարաններ՝ Հայ-ռուսական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, բացառիկ հնարավորություն են ընձեռում ուսանողներին ձեռք բերելու կենսաբժշկական ճարտարագետի գրավիչ և պահանջված մասնագիտությունը:

«Կենսաբժշկական ճարտարագիտություն» համատեղ մագիստրոսական ծրագիրը, մշակվել է 7 եվրոպական և 10 արևելյան գործընկերության երկրների առաջատար ուսումնական հաստատությունների կողմից Եվրոպական միության TEMPUS IV «Biomedical Engineering Education Tempus Initiative in Eastern Neighbouring Area» (BME-ENA) ծրագրի (www.bme-ena.net) շրջանակներում:

Ծրագիրը նախատեսում է՝

  • Համապատասխանություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի սկզբունքներին և պահանջներին,
  • Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) կիրառում,
  • Համադրելի որակավորման աստիճանների շնորհում,
  • Որակավորման ճանաչելիություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում,
  • Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից շնորհվող համատեղ վկայական,
  • Դասախոսություններ և դասընթացներ եվրոպայի առաջատար մասնագետների կողմից,
  • Եվրոպայի առաջատար համալսարաններ գիտա-ուսումնական այցերի հնարավորություն։

Իսկ դուք գիտե՞իք, որ կենսաբժշկականճարտարագետները ամենապահանջված մասնագետների ցանկում են ամբողջ աշխարհում։

Այս մագիստրոսական ծրագիրը Ձեզ համար է, եթե հետաքրքրված եք.

• Կենսաբժշկական տվյալների և ազդանշանների փոխանցմամբ,
• Բժշկական պատկերներով, պատկերների մշակմամբ,
• Կենսանյութերով, արհեստական օրգաններով,
• Կենսաբժշկական սարքավորումներով և տվիչներով,
• Բժշկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներով,
• Հեռաբժշկությամբ և էլեկտրոնային առողջապահությամբ,
• Կենսակիբերնետիկայով, կենսաբժշկական ռոբոտագիտությամբ,
• Արհեստական բանականությամբ և նյարդային ցանցերով,
• Գենային և բջիջային ճարտարագիտությամբ,
• Բջջային և հյուսվածքային ճարտարագիտությամբ,
• Կենսաբժշկական վիճակագրությամբ և տվյալների վերլուծությամբ,
• Կենսաբժշկակական գիտահետազոտական գործունեությամբ,
• և այլ։

Ընտրի՛ր 21-րդ դարի մասնագիտությունը և ծառայեցրու վաղվա տեխնոլոգիական նվաճումները մարդկության առողջությանը և բժշկությանը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Այս մագիստրոսական ծրագրին դիմելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա, լրացնել համապատասխան դաշտերը, սեղմել save as draft և այնուհետև submit application.

Այստեղ դիմելուց հետո անհրաժեշտ կլինի ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Բարձրագույն կրթության մասին պետական նմուշի փաստաթուղթ
  • Անձնագիր
  • Lուսանկար (3x4)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության վերաբերյալ (զինհաշվառման փաստաթուղթ կամ զինվորական գրքույկի պատճենը) (scan)

Կոնտակտներ

Հասցե` ՀՌՀ մագիստրատուրայի բաժին, 0051, ՀՀ, ք.Երևան, փ. Հովսեփ Էմինի 123, 2-րդ հարկ, սենյակ 228,
Հեռ.` (+374 10) 27-14-59 (227)
Էլ. հասցե`elzagevorgyan@gmail.com

European.png-e43e0

Similar Opportunities


Disciplines

Biomedical Engeneering

Biomedicine

Engineering

Study Levels

Master’s

Eligible Countries

International

International

Host Countries

Armenia

Armenia