Կայուն էներգետիկայի ակադեմիա
Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա»՝ առաջարկելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և էներգետիկայի կառավարման վերաբերյալ ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց: Այս տարի ակադեմիան կանդրադառնա շենքերի ջերմամեկուսացման և արդյունավետ ջերմային համակարգերի տեսական և գործնական խնդիրներին:
Ակադեմիայի հեռանկարային նպատակն է ստեղծել ուսանողների և երիտասարդ մասնագետների ցանց, որը կտարածի և կխրախուսի շենքի, համայնքի, ինչպես նաև ազգային մակարդակով կայուն էներգետիկ լուծումներ:
Ակադեմիան անվճար է, սակայն, մասնակիցները պետք է հաճախեն բոլոր տեսական և գործնական դասընթացներին, ինչպես նաև մասնակցեն ակադեմիայի կողմից 2016թ.-ի ընթացքում անցկացվելիք միջոցառումներին՝ կարճաժամկետ դասընթացներ կամ հանրային քննարկումներ՝ ուղղված տարբեր շահագրգիռ խմբերին (օր.՝ շինանյութ վաճառողներ, ուսանողներ և այլն):
Ակադեմիայի թիրախային խումբ
Ճարտարագիտության, ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, ֆինանսների և ներդրումային կառավարման երիտասարդ մասնագետներ, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ։
Արտաքին պատող կոնստրուկցիաների հիմնական բաղադրիչների և ջերմային հոսքի հիմունքների, ջերմային դիմադրողականության և ջերմահաղորդականության հետ ծանոթացում:
Տրված տարածքում արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման հաշվարկ կատարելու կարողություն (կամ առկա աղյուսակների և ցուցանիշների վրա հիմնված խորհրդատվություն):
Շենքի ջերմամեկուսացման եղանակների և ամբողջ արտաքին պատող կոնստրուկցիաների մանրամասների հասկացություն և կիրառելու կարողություն:
Ոչ մասնագետ անձանց առկա եղանակները ներկայացնելու կարողություն:
Նյութի քանակի և գնի նախահաշվարկի կարողություն:
Հիմնական ֆինանսական վերլուծության գործիքների կիրառման կարողություն (հետգնման ժամկետ և ներդրումների եկամտաբերություն, փողի ժամանակային արժեք, ներառյալ՝ դիսկոնտավորված):
Տեղերը սահմանափակ են: Դիմե՛ք հիմա՝ լրացնելով հայտը:
Լրացնելուց հետո խնդրում ենք դիմումն ուղարկել ace@aua.am էլ. հասցեին:
0 Comments