«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է կամավորների հայտագրում:
Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:
Ծրագրի կամավորներ կարող են դառնալ բոլոր այն անձիք, ովքեր ունեն
- այլ մարդկանց օգնելու մեծ ցանկություն,
- առնվազն 1 աշխատավայրում աշխատանքային փորձ,
- շաբաթական 3-5 ժամ տվյալ աշխատանքին տրամադրելու հնարավորություն և ցանկություն,
- հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների բավարար իմացություն,
- համակարգչային հմտություններ (MS office (Word, PowerPoint, Excel), Internet, E-mail),
- պատասխանատվության բարձր զգացում,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- նախաձեռնողականութոյւն և խնդիրները լուծելու կարողություն:
Ընտրված կամավորներն անվճար վերապատրաստվելու են զբաղվածության ոլորտում և 6 ամիսների ընթացքում աշխատելու են շահառուների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք որոնելու և գտնելու հարցում: Կամավորների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ - https://drive.google.com/file/d/0B1zrZ3SbOSbrNHNFTFRHLTU0ZDg/view: Դիմումի վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է։