Կամավորություն «Միացիր համայնքին» ծրագրում
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Միացիր համայնքին» ծրագրի շրջանակում փնտրում է նախաձեռնող, բարի, հետաքրքիր և պատասխանատու կամավորներ՝ տեղահանված անձանց սոցիալ-մշակութային ինտեգրմանն աջակցելու համար:
Ընտրված կամավորները ծրագրի սկզբում կվերապատրաստվեն որպես ակումբավարներ կամ մենթորներ և հաջորդ հինգ ամիսների ընթացքում կաջակցեն Հայաստանում ապաստան հայցող և փախստական անձանց ինտեգրմանը՝
-
Վարելով թեմատիկ ակումբներ՝ մշակութային, կրթական, հմտությունների զարգացման, իրազեկվածության բարձրացման և այլ
-
Կազմակերպելով մշակութային միջոցառումներ
-
Տրամադրելով անհատական աջակցություն տեղահանված անձանց և ընտանիքներին
Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին որպես կամավոր, խնդրում ենք լրացնել հայտադիմումը` https://bit.ly/37kXQ5h մինչև հունվարի 15-ը ներառյալ։
Մանրամասները կգտնեք հայտադիմումի էջում: