Ճանապարհ դեպի աշխատանք
Շահառուների հայտագրում
Ի՞նչ
«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:
Ո՞վ
Ծրագրին կարող են մասնակցել 20-35 տարեկան երիտասարդները, ովքեր
-
ներկայումս ուսանող չեն
-
չեն աշխատում
-
փնտրում են աշխատանք
-
ցանկանում են զարգացնել սեփական հմտությունները
-
պատրաստակամ են աշխատել մենթորի հետ և սովորել այլ երիտասարդներից
-
պատրաստ են մասնակցել ծրագրի ամբողջ ընթացքին
Ինչպե՞ս
Ծրագրի ընթացքում երիտասարդները
-
մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի (12 հանդիպում), որն ուղղված է աշխատաշուկայում երիտասարդների գրագետ ինքնաներկայացման (ինքնակենսագրական CV, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց), հաղորդակցման, ինքնակառավարման հմտությունների զարգացմանը և անհատական աճին:
-
դասընթացին զուգահեռ կամավոր մենթորի հետ փնտրում են աշխատանք:
Ե՞րբ
Նոյեմբեր- փետրվար ամիսներին, դասընթացը տեղի է ունենալու շաբաթ օրերին:
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հղումը՝ https://docs.google.com/forms/d/1yeCOFEHmEBtZie4uOFrNAC6IsNevBfcZWRbQ_D730A0/edit կամ զանգահարել 010 54 18 44, 091 54 18 44 հեռախոսահամարներով (աշխ. ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ՝ 9:00-13:00, 14:00-18:00):
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29
Ծրագրի նկարագրություն
ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը 2019թ. սեպտեմբեր – 2020թ. հուլիս ամիսներին իրականացնում է «Ճանապարհ դեպի աշխատանք» երիտասարդական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:
Ծրագրում որպես մասնակիցներ ներգրավվում են երկու խումբ երիտասարդներ.
Խումբ 1. Կամավորներ, ովքեր որպես մենթորներ աշխատում են 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք փնտրելու հարցերում,
Խումբ 2. Շահառուներ, ովքեր փնտրում են աշխատանք և ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները:
Ծրագրի ընթացքում.
-
Կամավորները և շահառուները միասին մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի, որը տեղի է ունենում շաբաթ օրերին (12 հանդիպում) և ներառում է հետևյալ թեմաները.
-
Ինքնաներկայացում (ինքնակեսնագրական /CV/, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց),
-
Նպատակադրում
-
Անհատական աճի պլանավորում
-
Աշխատանքային իրավունք
-
Աշխատանքային էթիկա
-
Հաղորդակցում և թիմային աշխատանք
-
Ժամանակի կառավարում
-
Հույզերի և սթրեսի կառավարում և այլն:
-
Կամավորները և շահառուները դասընթացին մասնակցելուց բացի միասին պատրաստում են աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմում են տարբեր հաստիքների, նախապատրաստվում են աշխատանքային հարցազրույցների, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են զարգացվող հմտությունների գնահատում: