KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Կամավորություն «Միացի՛ր համայնքին» ծրագրի շրջանակներում 2019, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Jan 29, 2019

Deadline: Feb 02, 2019

Կամավորություն «Միացի՛ր համայնքին» ծրագրի շրջանակներում

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Միացի՛ր համայնքին» ծրագրի շրջանակում փնտրում է հետաքրքիր, ստեղծագործ, բարի, պատասխանատու կամավորներ՝ տեղահանված անձանց սոցիալ-մշակութային ինտեգրմանն աջակցելու համար:

Ընտրված կամավորները ծրագրի սկզբում կվերապատրաստվեն որպես ակումբավարներ կամ մենթորներ և հաջորդ երեք ամիսների ընթացքում կաջակցեն Հայաստանում ապաստան հայցող և փախստական անձանց ինտեգրմանը՝ վարելով հետևյալ ակումբներից որևէ մեկը՝

  1. Մշակութային ակումբ (հայկական երգ, պար, երաժշտություն, համաշխարհային մշակույթ)

  2. Ստեղծարարության ակումբ (ձեռքի աշխատանք, արվեստ)

  3. Հմտությունների զարգացման ակումբ (կյանքի, աշխատանքային հմտություններ)

կամ,

  • 4. տրամադրելով անհատական աշխատանքային ուղղորդում:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին որպես կամավոր, խնդրում ենք լրացնել հայտարարության ներքևում գտնվող հայտադիմումը մինչև փետրվարի 2-ը ներառյալ։

*Մենք փնտրում ենք կամավորների, ովքեր.

1. Ունեն տեղահանված անձանց հետ աշխատելու մեծ ցանկություն

2. Ունեն նշված ուղղություններից որևէ մեկում խմբային և անհատական աջակցություն ցուցաբերելու բավարար գիտելիքներ կամ սովորելու ցանկություն

3. Տիրապետում են հետևյալ լեզուներից առնվազն մեկին՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն

4. Ունեն միջմշակութային միջավայրում աշխատելու փորձ

5. Կոնֆլիկտների հաղթահարման հմտություն

6. Ակումբավարության, թիմային աշխատանքի փորձ

7. Խոցելի խմբերի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն:

Ծրագրի տևողությունը երեք ամիս է (փետրվար-մայիս)՝ ամսական 10-15 ժամ ծանրաբեռնվածությամբ:

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Ուշադրություն, ծրագրի մասնակցության համար դիտարկվելու են առաջին 100 հայտադիմումները: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագրի նպատակն է կամավորների օգնությամբ Հայաստանում բնակվող տեղահանված անձանց համար ստեղծել մշակութային հաղորդակցության հարթակ, օգնել անհատական/աշխատանքային հմտությունների զարգացման հարցում:

Apply to this Opportunity

Apply

Similar Opportunities


Host Countries

Armenia