«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը աշխատանք փնտրող անձանց հրավիրում է մասնակցելու «Երկուսով աշխատանքի համար» ծրագրին:
Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող երիտասարդներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:
Ծրագրի շրջանակներում զբաղվածության ոլորտում համապատասխան վերապատրաստում անցած կամավորները աջակցում են ծրագրի շահառուներին աշխատանք որոնելու և գտնելու հարցում՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այլ թեմաների վերաբերյալ:
Ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ բոլոր այն անձինք, ովքեր.
-
20-35 տարեկան են,
-
Ցանկանում են աշխատել,
-
Դժվարանում են աշխատանք գտնելու հարցում,
-
Ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները,
-
Սիրում են սովորել այլ երիտասարդներից,
-
Ցանկանում են մասնակցել մի ծրագրի, որտեղ երիտասարդ մենթորը կօգնի աշխատանք գտնելու հարցում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ այլ թեմաների վերաբերյալ,
-
Պատրաստ են շաբաթական առնվազն 5 ժամ տրամադրել ծրագրին և մենթորի հետ աշխատանքին:
Ծրագրին մասնակցությունն անվճար է, քանի որ այն ֆինանսավորվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:
Ծրագրի տևողությունը 8 ամիս է:
Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ լրացնելով այս հայտը կամ զանգահարելով 010 54 18 44 հեռախոսահամարներով: