Եթե ցանկանում եք ունենալ հնարավորություն երիտասարդական ակտիվության, ինքնազարգացման և նոր մարտահրավերների, ապա «ԿԱԶԱ» հիմնադրամը հրավիրում է Ձեզ այդ փորձառությանը:
Խոսքը «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրում կամավորության հնարավորության մասին է: Ծրագիրը կամավորների հետ աշխատում է դասընթացների, մենթորության, փորձագետների հետ հանդիպումների, երիտասարդական նախաձեռնություննեի և քննարկումների ակումբների միջոցով:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են քննարկումների ակումբները և երիտասարդական նախաձեռնությունները:
Մինչ օրս ծրագրում գործել են հետևյալ ակումբները՝
- Անգլիախոսներ
- Ֆրանսախոսներ
- Մարդու իրավունքներ
- Հոգեբանությամբ հետաքրքրվողներ
- Արվեստասերներ
- Միջմշակութային հաղորդակցում
- Կինոսերներ
- Կինոստեղծման
- և այլ ակումբներ
Դուք ազատ եք առաջարկելու թեմատիկ նոր ուղղվածությամբ ակումբներ:
Ծրագրի տևողությունը՝ 15.10. 2018 - 31. 07. 2019
Դիմելու վերջնաժամկետը՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ը
Դիմելու համար՝
ք. Երևան https://bit.ly/2NasWqE
ք. Գյումրի goo.gl/4DR2Nt