Առցանց ուսուցման ծրագրի պատասխանատու
Աշխատանքի տեւողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ.
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Աշխատանքի նկարագիր`
Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը։ Ծրագրի պատասխանատուն ապահովելու է առցանց ուսուցման հարթակում նոր դասընթացների մշակումը, գործող դասընթացների անխափան գործունեությունը՝ մշտապես իրականացնելով անհրաժեշտ փոփոխություններ՝ առավելագույնս ինտերակտիվ եւ ուսուցողական կարիքներին համապատասխան դարձնելու համար։
Աշխատանքային պարտականություններ՝
• Ստեղծել դասընթացի կառուցվածքը եւ սահմանել վերջինիս դասավանդման մեթոդները՝ ըստ նախապես սահմանված ուսուցողական նպատակների
• Վերհանել ուսանողների ուսուցողական կարիքները եւ դրանց համապատասխան լուծումներ գտնել առցանց դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համարգրաֆիկայի, ինֆոգրաֆիկայի, անիմացիայի եւ տեսանյութերի միջոցով
• Աշխատել այլ ծրագրային թիմերի հետ՝ վեր հանելով գոյություն ունեցող դասընթացների բարելավման հնարավորությունները եւ աջակցելով նրանց հարստացնել ծրագրերում ուսուցողական գործընթացները առցանց գործիքներով
• Հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակներում մշակել ուսուցողական խաղեր՝ համագործակցելով այլ ծրագրային թիմերի հետ
Պահանջվող որակավորումներ եւ հմտություններ՝
• Ծրագրի կառավարման հմտություններ
• Առցանց դասըթացների մշակման վերաբերյալ կրթություն եւ /կամ փորձ
• Առցանց դասընթացների գործիքների եւ տեխնոլոգիաների կիրառման փորձ
• Առցանց դասընթացի նյութերի մշակման, թեստավորման եւ արդյունավետության գնահատման կարողություն
• Միաժամանակ տարբեր աշխատանքներ կատարելու ունակություն
• Ե՛վ ինքնուրույն, եւ՛թիմում աշխատելու ունակություն
• Հայերենի եւ անգլերենի/ֆրանսերենի լավ իմացություն
• Հաղորդակցման եւ բանակցայինհմտություններ
• Ոլորտին առնչվող նորություններին հետեւելու եւ դրանք աշխատանքում ներդնելու կարողություն
• Համակարգչային հմտություններ
• Անձնային հատկանիշներ՝ պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում, ուշադրություն դետալներին, ստեղծարար մոտեցում, հետաքրքասիրություն, նախաձեռնողականություն,
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 21-ը։ Ձեր ինքնակենսագրականը /CV/ եւ մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետեւյալ էլ.հասցեով` espaces@kasa.am՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:
Հարցերի եւ տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։
Միայն ինքնակենսագրականների եւ մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։