«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է կամավորների հայտագրում:
Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:
Ծրագրի շրջանակներում կամավորներն աշխատում են երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք որոնելու և գտնելու հարցում:
Ծրագրի կամավորներ կարող են դառնալ բոլոր այն անձիք, ովքեր
- ունեն այլ մարդկանց օգնելու մեծ ցանկություն,
- ունեն աշխատանքային փորձ առնվազն 1 աշխատավայրում,
- տիրապետում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների,
- տիրապետում են համակարգչային բազային հմտությունների (MS office, Internet, E-mail),
- ունեն տվյալ աշխատանքին շաբաթական առնվազն 4 ժամ տրամադրելու հնարավորություն և ցանկություն (2018թ.-ի մարտի 15-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում),
- կարող են մասնակցել ծրագրի կամավորների համար նախատեսված դասընթացին 2018թ.-ի մարտի 23, 24, 25-ին՝ Գյումրիում (դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ տեղափոխությունը դեպի Գյումրի և հակառակը, գիշերակացն ու սնունդը հոգում է հիմնադրամը)
- պատասխանատու են, հաղորդակցվող, ճկուն, արագ կողմնորշվող և նախաձեռնող:
Դիմելու համար անհրաժեշտ է espaces@kasa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և համառոտ ուղեկցող նամակն այն մասին, թե ինչու եք ցանկանում կամավոր լինել «Երկուսով աշխատանքի համար» ծրագրում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 4:
Կամավորների ընտրությունը կատարվում է մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մանրամասները՝ այստեղ:
This opportunity has expired. It was originally published here:
https://drive.google.com/file/d/0BzKCOFJwG7zHX0prNHVaZW84Q2M/view