KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր 2018, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Jan 22, 2018

Deadline: Jan 31, 2018

«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը աշխատանք փնտրող անձանց հրավիրում է մասնակցելու  «Երկուսով աշխատանքի համար» ծրագրին:

Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող երիտասարդներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:

Ծրագրի շրջանակներում զբաղվածության ոլորտում համապատասխան վերապատրաստում անցած կամավորները աջակցում են ծրագրի շահառուներին աշխատանք որոնելու և գտնելու հարցում՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այլ թեմաների վերաբերյալ:

Ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ բոլոր այն անձինք, ովքեր.

  • 20-35 տարեկան են,

  • Ցանկանում են աշխատել,

  • Դժվարանում են աշխատանք գտնելու հարցում,

  • Ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները,

  • Սիրում են սովորել այլ երիտասարդներից,

  • Ցանկանում են մասնակցել մի ծրագրի, որտեղ երիտասարդ մենթորը կօգնի աշխատանք գտնելու հարցում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ այլ թեմաների վերաբերյալ,

  • Պատրաստ են շաբաթական առնվազն  5 ժամ տրամադրել ծրագրին և մենթորի հետ աշխատանքին:

Ծրագրին մասնակցությունն անվճար է, քանի որ այն ֆինանսավորվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է:

Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հունվարի 31-ը ներառյալ լրացնելով այս հայտը - https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdjBe9KgGy09934vhlr0Z-jJ6paORsb-dqprdXYXbm8w6hEYw/viewform կամ զանգահարելով 010 54 18 44 հեռախոսահամարներով:

 

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings